1 միլիոնից ավելի պարտք են մեզ. ընտանիքով աշխատել են «Սանիթեք»-ում, վերջնահաշվարկ ու արձակուրդային չեն ստացել

Երկար տարիներ «Սանիթեք» ընկերությունում աշխատած Արթուր Մինասյանն աշխատանքից ազատվելուց հետո վերջնահաշվարկ չի ստացել, ոչ էլ արձակուրդայինների գումարն է ստացել: Նա հայտնեց, որ ընտանիքով երկար ժամանակ աշխատել են «Սանիթեք» ընկերությունում, սակայն ընկերությունը պարտք է մնացել ու այդպես էլ չի վճարում:

Արթուր Մինասյանի խոսքով՝ ընկերությունն իրեն պարտք է 4 տարի 9 ամսվա չվճարված գումար, որը կես միլիոն դրամից ավելի է: «Մոտ կես միլիոն դրամ արձակուրդայինս է, 107 հազար դրամ էլ աշխատավարձիս վերջնահաշվարկը: Ճիշտ նույնքան է նաեւ հայրիկիս գումարը, որը նույնպես աշխատում էր Սանիթեքում: Մեկ միլիոնից ավելի պարտք են մեզ»,- ասաց Արթուրը:

Արթուրի մորը եւս «Սանիթեք»-ը պարտք ունի: Նրան էլ 70 հազար դրամ չեն վճարել: Առողջական խնդիրների պատճառով փետրվարին ազատվել է աշխատանքից ու վերջնահաշիվ չի ստացել: Արթուր Մինասյանը հայտնեց, որ վերջին 4 տարում ո՛չ ինքը, ո՛չ էլ հայրն ընդհանրապես արձակուրդ չեն գնացել եւ արձակուրդային էլ չեն ստացել: Նա մի քանի անգամ զանգահարել է ընկերություն, ասել են՝ սպասե՛ք կստանաք: «Մենակ ես չեմ, մոտ 150 հոգի են, որ չեն ստացել: Օգոստոսին՝ ցույցերից հետո, մի մասն ստացել էին, գնացինք մենք էլ ստանայինք, ասեցին՝ գումարը վերջացել է եւ մեզ ավելի ուշ կտան»,- պատմեց նա:

Արթուր Մինասյանն այս պահին՝ որպես բանվոր, աշխատում է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ շատ գոհ է: Նորաբաց այս հիմնարկում աշխատողների աշխատավարձերն ավելի բարձ են: Արթուրը հայտնեց, որ նախկին՝ 107-ի փոխարեն այժմ 170 հազար դրամ է ստանում: Նաեւ ասաց, որ Երեւանի քաղաքապետարանի՝ «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը խզելուց հետո աշխատողների կեսից ավելին նորաբաց հիմնարկում են աշխատում:

«Սանիթեք» ընկերության մամուլի խոսնակ Քնարիկ Առաքելյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ վերջնահաշվարկ եւ արձակուրդային դեռ ոչ մի աշխատողի ընկերությունը չի վճարել եւ այս պահին պատկերացում էլ չունեն, թե երբ եւ ինչ ձեւով է վճարումը կատարվելու: Որոնվում են տարբերակներ, սակայն դեռ պարզ չէ:

«Այն գումարը, որը փոխանցել է Երեւանի քաղաքապետարանը եւ հայտնել, որ այսուհետ ոչ մի ֆինանսական փոխանցում չի լինելու, դրանից հետո, իսկապես, որեւէ փոխանցում չի եղել: Փոխանցված գումարով վճարվել է աշխատակիցների օգոստոս ամսի աշխատավարձերը»,- ասաց նա:

Խոսնակը նաեւ հայտնեց, որ արդեն սկսվել է արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերությունը մինչեւ վերջերս Երեւանի աղբահանության միակ օպերատորն էր: Ընկերության աշխատանքից դժգոհ քաղաքապետարանը նախ հիմնեց համայնքային ենթակայության այլընտրանքային հիմնարկ, ապա միակողմանի խզեց Սանիթեքի հետ կնքված պայմանագրերը: Դրան նախորդեցին նաեւ ընկերության նկատմամբ կիրառված տուգանքները:

Տպել
2292 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)