Ապրիլյանի ժամանակ հերթապահություն իրականացրած բժիշկը քննիչ հանձնաժողովին կարեւոր տեղեկություններ է հայտնել․ Ա․ Քոչարյան

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովն այսօրվա փակ նիստում լսել է 3-րդ պաշտպանական շրջանում հերթապահություն իրականացրած բժշկի։

Բժիշկը, որի անունն Անդրանիկ Քոչարյանը չհնչեցրեց, իր նախաձեռնությամբ է եկել հանձնաժողով: Նա հրավիրյալների հաստատված ցանկում չի եղել, բայց ցանկացել է տեղեկություններ փոխանցել․

«Այն մասով, որքանով նա կարող էր տեղեկատվություն փոխանցել, մեզ համար շատ կարեւոր էր»,- լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ այդ օրերին բժիշկը ծառայության մեջ է եղել։

Հարցին՝ հյուրը որոշակի մտահոգություններ փարատե՞ց, Քոչարյանը պատասխանեց, որ մտահոգությունները կփարատվեն այն ժամանակ, երբ իրենք ամբողջապես կհասկանան՝ ինչ է տեղի ունեցել եւ ինչքանով ենք մենք պատրաստ եղել ապրիլյան պատերազմական գործողություններին կամ հակառակը։

Իսկ հրավիրյալի պատմածների վերաբերյալ եզրահանգումների մասին հանձնաժողովականները կխոսեն աշխատանքների ավարտական փուլում։

Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ Պաշտպանության նախարարությունից պահանջել եւ արդեն ստացել են էլի շատ կարեւոր տեղեկություններ, որոնք հնարավորություն են տալիս իրենց ուսումնասիրության ծավալներն ավելի մեծացնել։

Թե ինչ տեղեկատվության մասին է խոսքը, Անդրանիկ Քոչարյանը միայն ասաց, որ այն վերաբերում է մինչ ռազմական գործողությունները եւ այդ գործողությունների ընթացքում մեր հետախուզական մարմինների ունեցած ինֆորմացիային։

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ այս քննիչ հանձնաժողովի ի հայտ բերած փաստերը նորություն չեն, եւ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ինքն է հայտարարել, որ նախարարությանը պատերազմի մասին ամեն ինչ հայտնի է, այդ դեպքում ո՞րն է հանձնաժողովի անհրաժեշտությունը, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, որ հիմա չի ուզում մեկնաբանել պարոն Տոնոյանի ասածները։ Միեւնույն ժամանակ Քոչարյանն ընդգծեց, որ իրենք հիմա շատ ինտենսիվ աշխատում են նախարարի եւ նախարարության հետ․

«Շատ բաներ, իհարկե, հասանելի են եղել ՊՆ-ին, բայց թերությունները մեկս մյուսին օգնելով՝ պետք է գտնենք, լուծենք։ Մեր խնդիրն է հասկանալ՝ արդյոք որոշումները ճի՞շտ են եղել, որոշումները կատարվե՞լ են, թե՞ ոչ, դրա համար մենք առաջին փուլում նյութերն ուսումնասիրելիս պետք է հասկանանք բանակի կառավարելիության մակարդակն ինչպես է եղել եւ ապրիլին ինչ ծավալի ու բնույթի գործողություններ են եղել»,- ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գնահատականին, ըստ որի՝ ապրիլին լայնածավալ պատերազմ է եղել՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ չի պատկերացնում, թե Մանուկյանն ինչի հիման վրա է նման գնահատական տալիս, երբ ինքը, չորս ամիս ավելի լինելով քննիչ հանձնաժողովի նախագահ, դեռեւս նման բան չի հայտարարում․

«ՊՆ նախկին նախարար Վազգեն Մանուկյանի գնահատականը կարծում եմ՝ ժամանակավրեպ է: Ինքը չէր կարող իր տեղեկատվության սահմաններում նման գնահատական հնչեցնել, այլ բան, որ որպես նախկին նախարար՝ այն ժամանակաշրջանի համար այդ գործողությունները կարող է դիտել որպես լայնածավալ, բայց լայնածավալ պատերազմը մեր եւ մեր հակառակորդի սպառազինության պայմաններում լրիվ այլ բնույթի է։ Եվ մենք ուզում ենք հենց այդ բնույթի լայնածավալ պատերազմներին պատրաստ լինել, որպեսզի ե՛ւ զոհերը լինեն քիչ, ե՛ւ մեր հաջողությունները լինեն ավելի շատ»,- ասաց հանձնաժողովի նախագահը՝ վերահաստատելով իր այն պնդումը, որ, այնուամենայնիվ, ապրիլյան իրադարձությունների ժամանակ միանշանակ եղել է հերոսապատում՝ շնորհիվ մեր զինվորների ու շատ հրամանատարների։

Անդրադառնալով նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանի կողմից դավադրություններ չեն եղել, եղել են Ադրբեջանի կողմից՝ Քոչարյանն ասաց, որ դա եւս շատ կարեւոր տեսակետ է․

«Մենք ուզում ենք հասկանալ՝ ադրբեջանական դավադրությունն ինչի հիման վրա է եղել: Սա դավադրություն է խաղաղության դե՞մ։ Վերջին հաշվով, մենք գտնվում ենք խաղաղ գործընթացի մեջ։ Մինսկի խումբը չի լուծարվել, եւ նրանք փնտրում են խաղաղության հասնելու տարբերակներ։ Ադրբեջանը հանկարծ որոշում է գործողություններ իրականացնել, եւ մենք բոլոր հանգամանքները պիտի ուսումնասիրենք, այդ թվում, թե որտեղ էր Ադրբեջանի դավադրության էլեմենտը, ի՞նչն էր իրենց հույս տվել, որ գործողություններն էֆեկտիվ են լինելու, եւ եթե դիմել էր դավադրության, ապա մենք ինչքանո՞վ էինք պատրաստ, որովհետեւ Ադրբեջանը կարող է էլի դավադրություններ անել»։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Դավիթ Տոնոյանին եւս հրավիրելու են հանձնաժողով։ Նա նշեց, որ հրավիրյալների իրենց հաստատած ցանկն անընդհատ մեծանում է, եւ պետք է ամբողջացնել ստացած տեղեկատվությունը․

«Այսօր ուրախ ենք, որ ՊՆ-ն հնարավորություն է տալիս ուսումնասիրել մեր ցանկացած տեղեկություն։ Գոյություն ունի գերատեսչական շահ ասված, ոչ ոք չի ուզում ընդունել, որ իրենք սխալվել են, բայց սխալը բանակի պարագայում կյանքի կորուստ է, բանակը պետք է լինի այն մարմինը, որը մինիմալ սխալներ ունենա, բայց այսօր չենք կարող չգնահատել եւ չասել, որ մեր բանակը լուծել է հակառակորդի դավադրությունը կանխելու խնդիրը»։

Պատասխանելով հարցին, թե, ի վերջո, ե՞րբ են գալու, այսպես ասած, «կարկառուն հրավիրյալները»՝ Քոչարյանն արձագանքեց՝ մի շաբաթ էլ սպասեք։ Նա նշեց, որ մյուս շաբաթ երկու շատ կարեւոր պաշտոնյաների են հրավիրելու նիստերին․ «Շատ պատասխանատու պաշտոնյաներ գալու են ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Արցախից»,- շեշտեց Քոչարյանը՝ հավելելով, որ արդեն իսկ շատ պատասխանատուների լսել են հանձնաժողովում։

Հիշեցնենք, որ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքներն սկսել է հունիսին։ Ուսումնասիրության համար հատկացվել է վեց ամիս ժամկետ, սակայն եթե անհրաժեշտություն լինի, իսկ այդ անհրաժեշտությունը, ամենայն հավանականությամբ, կլինի, խորհրդարանն աշխատանքների համար կտրամադրի եւս վեց ամիս։

Տպել
2855 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ