Խմբակները, որ իրենց կուսակցություն են համարում, առաջիկայում ասելիք չեն ունենալու եւ շարունակելու են սատանաներ փնտրել

«Քննարկում ենք 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը․ նախագիծ, որը պիտի լիներ հեղափոխական, բայց ինչպես մեր ընդդիմախոսներն են ասում՝ հեղափոխական չէ»,- այսօր ԱԺ-ում իր ելույթն այսպես սկսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ այն գլխավոր արգումենտը, որ պնդնում են, թե բյուջեի նախագծում դրված ՀՆԱ-ի աճը (4.9%) ցածր է, ամենեւին արդարացված չէ:

Այս խոսքերն ավելի պատկերավոր դարձնելու համար պատգամավորը որոշակի թվեր ներկայացրեց նախահեղափոխական տարիներից:

Օրինակ՝ ինչպես նշեց Գեւորգյանը, 2013-2017 թվականներին Հայաստանն ունեցել է ՀՆԱ-ի 400 մլն դոլարի աճ, այսինքն՝ այդ 5 տարիների ընթացքում 11,1 մլրդ-ից դարձել է 11.5 մլրդ: Եթե դա բաժանում ենք 5 տարիների մեջ, ապա ՀՆԱ-ի միջին աճը կազմել է տարեկան 0.7 տոկոս:

Պատգամավորի խոսքով՝ այս 2 տարիների ընթացքում՝ 2019-2020 թթ., 14.7 մլրդ դոլարի համախառն ներքին արդյունք է նախատեսվում, որի աճը կազմում է 20 տոկոս: Մեկ տարվա միջին աճը կլինի 10 տոկոս: Այսինքն՝ մենք ունենք ՀՆԱ-ի աճի տեմպի 14.3 տոկոս աճ, իսկ սա նշանակում է, որ այս 2 տարիները ՀՆԱ-ի աճը գերազանցում են մոտ 14 անգամ:

«Հեղափոխության ա՞ճ է սա, թե՞ ոչ, թողնում եմ իմ գործընկերներին, որոնք պնդում են, թե այս բյուջեն հեղափոխական չէ»,- ասաց Գեւորգյանը՝ հավելելով, որ ինքն էլ կուզեր, որ ՀՆԱ-ն աճեր 300 տոկոսով, 800 տոկոսով, բայց պետք չէ կտրվել իրականությունից: Ամեն դեպքում, նա նշեց, որ, իր համոզմամբ, ՀՆԱ-ն շատ ավելի բարձր է լինելու, քան նշված 4.9 տոկոսը:

Անդրադառնալով նախորդ տարվա տվյալներին՝ Գեւորգյանը նշեց, որ ունեցել ենք արտաքին պահուստների աննախադեպ աճ, պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությամբ բավականին շոշափելի նվազում, իսկ մինչեւ հեղափոխությունը, եղած 3 տարիների ընթացքում, Հայաստանը ներգրավել է 2.2 մլրդ դոլարի պետական պարտք ու ապահովել 0.7 տոկոս աճ հնա:

«Չի կարելի չնկատել, որ տնտեսության վիճակը լավ է»,- ասաց Հայկ Գեւորգյանը՝ ավելացնելով, որ այն խմբակները, որ երբեմն իրենց կուսակցություններ են համարում, այլեւս դուրս են եկել այդ շրջանակներից, որ քննադատում են տնտեսությունը:

«Հիշում եք՝ 1 տարի առաջ ասում էին՝ աննախադեպ խայտառակ գնաճ է սպասվում, բյուջեն դատարկ է, թոշակները չեն կարողանալու տալ, սոված ենք մնալու: Հիմա օրակարգից դուրս է եկել, որովհետեւ իրենք էլ են հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Դրանով եմ ես բացատրում վերջին շրջանում սրացումները, քանի որ ասելու բան չկա, սատանաներ են փնտրում, ինչ-որ ավանդական ընտանիքի տեսլականներ են նկարագրում, որտեղ կատու պահել չի կարելի: Ես վստահ եմ, որ առաջիկայում էլ այդ խմբակներն ասելիքներ չեն ունենալու ու շարունակելու են 21-րդ դարում սատանաներ փնտրել, կախարդներ հայտնաբերել, այլմոլորակայինների դեմ պայքարել, ինչում նրանց հաջողություն եմ մաղթում»,- եզրափակեց Գեւորգյանը:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
2504 դիտում

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին