Երևան
12 °C
«Գիշերօթիկ հաստատություններ ներխուժելու փորձերն ինչ նպատակ ունեին՝ չգիտենք: Մարդն ինչ էր փորձում նկարահանել, ինչ նպատակով՝ մեզ հայտնի չէ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը՝ անդրադառնալով նախօրեին երեք գիշերօթիկ հաստատություններ նկարահանման նպատակով ներխուժելու փորձերին:
Նա հիշեցրեց, որ «Ադեկվադ» կուսակցության անունից ներկայացող անձինք սննդամթերք և դրամական օգնություն էին տարել մի գիշերօթիկ հաստատության երեխաների ծնողներին և հանձնել նրանց՝ տեսանկարահանելով ընթացքը: Նախարարության որոշմամբ՝ այս իրադրության տեսագրությունն ուղարկվել էր իրավապահներին՝ խնդրելով ստուգել գործընթացի իրավաչափությունը: Դրանից հետո մի երիտասարդ, ներկայանալով «Ադեկվադ» կուսակցության անդամ և մի լրատվամիջոցի ներկայացուցիչ, փորձել էր մտնել գիշերօթիկներ և նկարահանումներ անել:
Հաղորդագրությամբ «Ադեկվադ» կուսակցությունը հայտարարել է, որ այս երիտասարդն իրենց կուսակցության անդամներից չէ: «Այս մարդու դեմքը տեսանյութում հստակ երևում է, կարող եք տեսնել (հրապարակում պարողների վրա զելյոնկա լցնող մարդն է): Նա փորձել է մտնել Գյումրիի թիվ 1 գիշերօթիկ հաստատություն, տնօրենը թույլ չի տվել: Գնացել է մեկ այլ հաստատություն, շահարկել որոշակի կուսակցության և լրատվամիջոցի անունները, իրեն հաջողվել է ներս մտնել: Ճաշի ժամ է եղել, երեխաները ճաշելիս են եղել: Փորձել է նկարահանել ճաշող երեխաներին, տնօրենը, բնականաբար, արգելել է, քանի որ դա բխում է երեխայի անձնական կյանքի գաղտնիության իրավունքից: Ի պատասխան՝ այս քաղաքացին ասել է տնօրենին (և դա նկարահանված է), որ կհասնի այն բանի, որ տնօրենն այլևս չպաշտոնավարի»,- ներկայացրեց Սոնա Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ նույն քաղաքացին գնացել էր նաև Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն, որտեղից ևս ուղիղ եթեր էր մտել. «Որևէ կերպ հասկանալի չէ, թե ինչ էր ուզում»:
«Նախարարության հաղորդագրության մեջ հիշեցում կա՝ տրվող օգնության դիմաց ակնկալիքներ չունենալու, կրոնական կամ քաղաքական քարոզչության արգելքի մասին: Ի՞նչ է ակնարկվում, ի՞նչ են արել նրանք» հարցին ի պատասխան՝ Սոնա Մարտիրոսյանը նշեց. «Առաջին տեսանյութում սնունդ և առձեռն գումար գիշերօթիկի ծնողին տվող քաղաքացին ներկայանում է՝ որպես «Ադեկվադ» կուսակցության անդամ և ասում, որ բազմիցս հանդես է եկել, իր խոսքով, «յուվինալ արդարադատության և նման այլ հակաընտանեկան նախաձեռնությունների դեմ»: Նա ասում է, որ եկել է լսելու և ներկայացնելու գիշերօթիկի երեխաների ձայնը: Խոսքն այստեղ գիշերօթիկների լուծարման մասին է. նրանք ասում են, որ այս գործընթացում պետությունը չի լսել գիշերօթիկների երեխաների ծնողների տեսակետը: Իսկ իրենք գնացել են, աջակցություն են տրամադրել այս ընտանիքներին և փորձում են լսելի դարձնել նրանց ձայնը»:
Խոսնակը նշեց նաև, որ այն ուղիղ հեռարձակումը, որ կատարվել է «օգտատերեր»-ից մեկի ֆեյսբուքյան էջի միջոցով, որոշ ժամանակ անց ջնջվել է. «Բայց մեզ հաջողվել է պահպանել այդ տեսանյութը ևս, և փոխանցել ենք իրավապահ մարմիններին: Ինչպես և գրված է հաղորդագրության մեջ, մենք խնդրել ենք ստուգել՝ կա՞ արդյոք այդտեղ իրավախախտում, թե՞ ոչ»:
Նշենք, որ «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Լիկա Թումանյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ «Հայկական ժամանակ»-ին՝ շատ զբաղված լինելու պատճառաբանությամբ:
Կարմեն Մարտիրոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱդրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ
Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով
Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան
Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին
Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ
Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային
ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները
Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել
Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT