Դատարանում սկսվել է պատգամավորի գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ նիստը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ սկսվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, «ԲՀԿ»-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ նոր քրեական գործի առաջին դատական նիստը:

«Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ՝ դատարան են ներկայացել ամբաստանյալ Վյաչեսլավ Հարությունովը, նրա պաշտպան Ռոման Սարգսյանը: Գործով մեղադրող դատախազն է Վարդգես Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Հարությունովն այն անձն է, որը հաղորդում էր ներկայացրել 2018 թվականի հուլիսի 2-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզահամալիրում Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ: Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել վիճաբանության ժամանակ աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր՝ Վյաչեսլավ Հարությունովի նկատմամբ բռնություն գործադրելու եւ ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Դատաքննության փուլում, սակայն, Հարությունովը պնդել էր, թե ինքն իրեն տուժող չի համարում: Այս գործով Էդուարդ Բաբայանը հունիսի 4-ին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), դատապարտվել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման եւ համաներմամբ ազատ արձակվել պատիժը կրելուց:

Դատավճռի հրապարակումից երկու ամիս անց Հարությունովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 332-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը): Ըստ մեղադրական եզրակացության՝ Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քննվող քրեական գործով հանդիսանալով տուժող, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գործի նախաքննության և դատաքննության ընթացքում տվել է սուտ ցուցմունք:

Խոսքը հենց Էդուարդ Բաբայանին վերաբերող հիշյալ գործի մասին է:

Այսօրվա դատական նիստին նախագահող դատավորի հարցին ի պատասխան՝ ամբաստանյալ Վյաչեսլավ Հարությունովը հայտնեց, որ ծնվել է Ադրբեջանում, ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, մեկ ու կես տարի առաջ էլ ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն: Ամբաստանյալը հայտնեց, որ ամուսնացած է, ունի 3 չափահաս զավակ, նախկինում դատապարտված չի եղել:

Հարությունովի պաշտպան Ռոման Սարգսյանը դատարանին ներկայացրեց ամբաստանյալի անձի վերաբերյալ նրա թաղամասում բնակվող 34 անձի կողմից տրված բնութագիր, ինչպես նաեւ՝ ԼՂՀ տարածքային զինկոմիսարիատի կողմից տրված տեղեկանք, ըստ որի՝ ամբաստանյալը մասնակցել է ԼՂՀ տարածքային ամբողջականության համար մղված մարտերին: Ամբաստանյալը նշեց, որ խոսքը 1992-93 թվականների մասին է:

Նախագահող դատավորն այս պահին ամբաստանյալին պարզաբանում է նրա իրավունքներն ու պարտականությունները:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3454 դիտում

ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն կրկին հերքում է

Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին հայտնել է խաղաղության նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին

Փարաքարում քարոզարշավը շարունակվում է. տեսանյութ

Էրդողանը և Թրամփը քննարկում են ունեցել

Պարզվել է 19-ամյա տղային դանակահարողի ինքնությունը. վերջինս անչափահաս է

Վանաձորում հրդեհվել է խոտածածկույթ և չգործող շինություն

Հռոմի պապն ասել է, թե «փորձության շրջան» է անցնում. նա դեռ հիվանդանոցում է

Քիմ Քարդաշյանը ներկայացել է ռոբոտի և «Տեսլա»-ի հետ գայթակղիչ ֆոտոշարքով. լուսանկարներ

Երևանի քոլեջներից մեկում անչափահասները վիճաբանել են, ուսանողներից մեկը քթի կոտրվածք է ստացել

Ինչու է նվազում տեսողությունը. որոնք են ազդող գործոնները. մանրամասնում է մասնագետը. տեսանյութ

Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան

Գյումրեցին գիտի իմ սկզբունքները, երեխաների համար ոչինչ չեմ խնայելու. Սարիկ Մինասյան. տեսանյութ

Գազամատակարարման վթարային դադարեցում Դավթաշենի մի շարք շենքերում

Իրանը միշտ ողջունել է խաղաղության հաստատումը տարածաշրջանում. Փեզեշքիան

42 տարի անց Իջևանի Թուխիկյան և Սայաթ-Նովա փողոցները հիմնանորոգվում են. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել Բաստարտոյին՝ նվաճելով WBA Continental չեմպիոնական գոտին

ՌԴ-Ուկրաինա հակամարտության հանգուցալուծումը կփոխի աշխարհի խաղի կանոնները. ինչպես այն կազդի մեզ՝ ՀՀ-ի վրա

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Մեզ ջուր է պետք, կդիտվեն գարնան առաջին ամպրոպները. Սուրենյանը հայտնել է եղանակային փոփոխության մասին

Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները Մոսկվայում կհանդիպեն

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, մյուս մարզերում՝ անձրև. ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը որոշիչ կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման համար. Բետել

Պառավաքար գյուղում հրդեհի տարածումը կանխվել է

Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է հութիների դեմ ԱՄՆ ռազմական գործողության մասին

Փաշինյանը Փեզեշքիանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման ավարտը

«Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանը դադարեցնում են գործունեությունը. պատճառը Թրամփի հրամանն է

Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքները

ԱՄՆ-ը Թրամփի հրամանով օդային հարվածներ է հասցրել Եմենի հութիներին, նա անձամբ հետևել է գործողությանը. տեսանյութ

Կրակոցներ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Բախվել են «Հոնդա»-ն և «Պորշ»-ը. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին

Հրդեհ՝ Թեղուտ գյուղում

Չենք թերագնահատում որևէ մեկի գիտելիքը, բայց այսօր ցանկացած գիտելիք արագ հնանում է. վարչապետ

Կոթի գյուղում անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր․ Փաշինյան

Բեկում՝ Կովկասում․ Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդես եկա բանախոսությամբ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2093 դեպք. մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրվարույթ

Ձեր դաշնակ առաջնորդները 100 տարի առաջ էին ասում՝ Թուրքիայի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Միրզոյան

Դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխվել է. դասասենյակում գաղտնի փականով դանակներ են հայտնաբերվել