Երևան
12 °C
Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաներ խստորեն դատապարտել են նախկին ծանրորդ, ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Մելինե (այժմ՝ Մել) Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը: Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարությանը միացել են ինչպես ֆեդերացիաներ, այնպես էլ անձամբ մարզիկներ, որոնց թվում են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, օլիմպիական փոխչեմպիոններ, ծանրորդներ Գոռ Մինասյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը, օլիմպիական եռակի չեմպիոն մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը, հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը եւ ուրիշներ:
Հայտարարությունը տարածել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
«Վերջին օրերին հայկական մարզաշխարհը հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում եւ դարձել է բուռն քննարկման առարկա, սակայն ցավով պետք է արձանագրենք, որ հասարակությունը քննարկում է ոչ թե մարզաշխարհի մարզական հաջողություններն ու ձեռքբերումները, այլ հայկական մարզաշխարհի անունը խայտառակած մի սուբյեկտի սեռափոխման հանգամանքն ու նրան նվիրված ֆիլմ նկարահանելու վերաբերյալ պետության որոշումը:
Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ մարզաշխարհը միշտ էլ դուրս է եղել քաղաքականությունից, մենք երբեւէ չենք խառնվել որեւէ քաղաքական իրադարձության: Մեր երկրի մեջ չունենք ոչ հակառակորդներ, ոչ էլ թշնամիներ, մեր պայքարը միշտ եղել է դրսում եւ մենք պայքարել ենք փառքով մեր երկիրը ներկայացնելու, հաղթելու, հայոց եռագույնը բարձրացնելու ու ազգային օրհներգը հնչեցնելու համար: Սակայն վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները խիստ վիրավորական են հայկական մարզաշխարհի համար:
Որպես հայ մարզիկի լավագույն կերպար փորձ է արվում ներկայացնել սեռափոխված Մելինե Դալուզյանին, ում խայտառակ դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի Ծանրամարտի հավաքականն այսօր լրջագույն խնդիրների առաջ է կանգնած: Նրա վարքագիծը եւ անպարկեշտ պահվածքը անընդունելի է եղել հայկական մարզաշխարհի համար: Նրա ներկայությունը ծանրամարտի աղջիկների հավաքականի կազմում բազմաթիվ խնդիրներ է առաջացրել, եւ մարզիչներից բավականին երկար ժամանակ է պահանջվել այդ խնդիրները կարգավորելու համար: Եվ այսօր այդ մարդը ներկայացվում է՝ որպես հայ մարզիկի մարմնավորում, փորձ է արվում նրան հերոսացնել ու փառաբանել:
Եթե ցանկություն կա Մելինե Դալուզյանի սեռափոխված լինելու հանգամանքը արդարացնել ու գովերգել, ապա արեք ինչ ուզում եք, սակայն դադարեք նրան ներկայացնել՝ որպես հաղթանակած հայ մարզիկի կերպար, որովհետեւ նա պարզապես չի կարող լինել մեզանից մեկը: Մեզ համար անընդունելի է նրան հերոսացնելու այս գործընթացը:
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ հայկական մարզաշխարհի համար անընդունելի է Մելինե Դալուզյանի մեծարմանն ուղղված հետեւողական այս վարքագիծը. հայկական մարզաշխարհում միշտ գնահատվել են բարոյական բարձր արժեքներն ու ավանդույթները: Քանի դեռ ուշ չէ, կոչ ենք անում դադարեցնել այս գործընթացը, որովհետեւ դրա հետեւանքները կարող են անդառնալի ու շատ ցավոտ լինել: Կան հարցեր, որոնց հետ պարզապես չի կարելի կատակ անել: Սա հենց այդ դեպքն է:
ՀՀ արտիստիկ լողի ֆեդերացիա
Նախագահ՝ Ժաննա Մանուկյան
Գլխավոր մարզիչ՝ Անահիտ Թավրիզյան
Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիա
Նախագահ՝ Տիգրան Չոբանյան
Պատասխանատու Քարտուղար՝ Լուսինե Այվազյան
Հայկական ազգային ակադեմիական թիավարության եւ կանոէի ֆեդերացիա
Քարտուղար՝ Վարդան Ադամյան
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա
Նախագահ՝ Հրաչյա Ռոստոմյան
Գլխավոր Քարտուղար՝ Արթուր Նազարյան
Փոխնախագահ՝ Վահագն Հարությունյան
Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա
Նախագահ՝ Հովհաննես Խաչատրյան
Գործադիր տնօրեն՝ Հրաչյա Պողոսյան
Հայաստանի բազկամարտի ֆեդերացիա
Նախագահ՝ Արսեն Գաբրիելյան
Փոխնախագահ՝ Կարապետ Աղաջանյան
Մարզիչ՝ Արման Փիրոյան
Մարզիկ՝ Արմեն Չապուխյան
Մարզիկ՝ Դավիթ Մադոյան
Մարզիկ՝ Դավիթ Դադիկյան
Մարզիկ՝ Արսեն Խաչատրյան
Մարզիկ՝ Արսեն Մանուկով
Մարզիկ՝ Արմեն Ենոքյան
Մարզիկ՝ Աշոտ Ադամյան
Մարզիկ՝ Դավիթ Ստեփանյան
Մարզիկ՝ Էմիլ Ամիրշադյան
Մարզիկ՝ Սարգիս Ստեփանյան
Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա
Նախագահ՝ Հովհաննես Հովսեփյան
Գլխավոր Քարտուղար՝ Արման Հարությունյան
Հավաքական թիմի մարզիչ՝ Ռոբերտ Պետրոսյան
Մարզիկ՝ Հրաչիկ Ջավախյան
Մարզիկ՝ Արտակ Մալումյան
Մարզիկ՝ Անդրանիկ Հակոբյան
Մարզիկ՝ Վիկ Դարչինյան
Մարզիկ՝ Հովհաննես Դանիելյան
Հայաստանի բիլիարդային սպորտի Ֆեդերացիա
Նախագահ՝ Իգոր Խաչատուրով
ՀՀ Գեղասահքի ֆեդերացիա
Նախագահ՝ Մելանյա Ստեփանյան
Եռամարտի ֆեդերացիա
Նախագահ՝ Հրաչյա Ավետիսյան
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա
Նախագահ՝ Ռոբերտ Խաչատրյան
Գլխավոր Քարտուղար՝ Արայիկ Բաղդադյան
Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Էդուարդ Սահակյան
Մարզիչ՝ Տիգրան Սահակյան
Մարզիչ՝ Արմեն Բաբալարյան
Մարզիկ՝ Կարապետ Չալյան
Մարզիչ՝ Ավետիք Վարդանյան
Մարզիչ՝ Գեւորգ Ալեքսանյան
Մարզիկ՝Արթուր Ալեքսանյան
Մարզիչ՝ Արմեն Մալխասյան
Մարզիկ՝ Սլավիկ Գալստյան
Մարզիկ՝ Հայկ Մելիքյան
Մարզիչ՝ Ռաֆիկ Գոլեցյան
Մարզիչ՝ Վարդան Գյուրջյան
Մարզիկ՝ Վազգեն Թեւանյան
Մարզիկ՝ Հրաչյա Մարգարյան
Մարզիկ՝ Արման Անդրեասյան
Մարզիկ՝ Գեղամ Գալստյան
Մարզիկ՝ Շանթ Խաչատրյան
Մարզիկ՝ Սահակ Հովհաննիսյան
Մարզիչ՝ Արշակ Հայրապետյան
Մարզիչ՝ Էդգար Ենոքյան
Մարզիչ՝ Հաբեթնակ Կուրղինյան
Մարզիչ՝ Գագիկ Խաչատրյան
Մարզիկ՝ Մալխաս Ամոյան
Մարզիչ՝ Ռոման Ամոյան
Մարզիկ՝ Գենիկ Ասատրյան
Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիա
Փոխնախագահ՝ Վարդան Ղահրամանյան
Հայաստանի թենիսի Ֆեդերացիա
Գործադիր տնօրեն՝ Գեւորգ Կարամանուկյան
Հավաքական թիմի Գլխավոր մարզիչ՝ Վահե Ավետիսյան
Լողի հայկական դաշնություն
Նախագահ՝ Հովսեփ Մեսրոպյան
Խոտի հոկեյի հայկական Ֆեդերացիա
Նախագահ՝ Խաչատուր Գիլոյան
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա
Հավաքական թիմի գլխավոր մարզիչ՝ Փաշիկ Ալավերդյան
Հավաքական թիմի մարզիչ՝ Արտաշես Ներսիսյան
Հավաքական թիմի բժիշկ՝ Դավիթ Մոսինյան
Մարզիկ՝ Վիգեն Խաչատրյան
Մարզիկ՝ Ռուբեն Ալեքսանյան
Մարզիկ՝ Գոռ Մինասյան
Մարզիկ՝ Սիմոն Մարտիրոսյան
Մարզիկ՝ Հակոբ Մկրտչյան
Մարզիկ՝ Արսեն Մարտիրոսյան
Մարզիկ՝ Անդրանիկ Կարապետյան
Մարզիկ՝ Տիգրան Գ. Մարտիրոսյան
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիա
Նախագահ՝ Վազգեն Հարությունյան
Հայաստանի հրաձգության Ֆեդերացիա
Նախագահ՝ Արթուր Հովհաննիսյան
Պատասխանատու Քարտուղար՝ Արեգ Սարիբեկյան
Ավագ մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյան
Մարզիկ՝ Հրաչիկ Բաբայան
Մարզիկ՝ Սուրեն Բերյան
Մարզիկ՝ Զավեն Իգիթյան
Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիա
Նախագահ՝ Արման Սահակյան
Փոխնախագահ՝ Մարտին Շարբաթյան
Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիա
Նախագահ՝ Հայրապետ Հայրապետյան
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա
Նախագահ՝ Վարդան Վոսկանյան
Մարզիկ՝ Ֆերդինանդ Կարապետյան
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա
Նախագահ՝ Ալբերտ Ազարյան
Գլխավոր Քարտուղար՝ Գառնիկ Սարոյան
Հավաքական թիմի գլխավոր մարզիչ՝ Հակոբ Սերոբյան
Ավագ մարզիչ՝ Սոս Սարգսյան
Մարզիկ՝ Հարություն Մերդինյան
Մարզիկ՝ Վահագն Դավթյան
Մարզիկ՝ Արթուր Ավետիսյան
Մարզիկ՝ Արթուր Թովմասյան
Հայաստանի նարդու ֆեդերացիա
Նախագահ՝ Խաչիկ Մելիքյան
Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիա
Նախագահ՝ Գագիկ Սարոյան
Քարտուղար՝ Աշոտ Սարգսյան
Հավաքական թիմի մարզիչ՝ Արման Հայրապետյան
Մարզիկ՝ Վահան Բուդաղյան
Մարզիկ՝ Արշակ Հայրապետյան
Մարզիկ՝Ջիվան Հովհաննիսյան
Մարզիկ՝Ալբերտ Դադիկյան
Մարզիկ՝ Նվեր Հովհաննիսյան
Մարզիկ՝ Կառլեն Թադեւոսյան
Մարզիկ՝ Խաչիկ Թադեւոսյան
Մարզիկ՝ Գեւորգ Աֆրիկյան
Մարզիկ՝ Իշխան Պետրոսյան
Մարզիկ՝ Մելիք Բադոյան
Հայաստանի ջրացատկի Ֆեդերացիա
Հավաքական թիմի գլխավոր մարզիչ՝ Հրաչյա Չանդիրյան
Հայաստանի սուսերամարտի Ֆեդերացիա
Նախագահ՝ Արմեն Գրիգորյան
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիա
Նախագահ՝ Ֆելիքս Սարգսյան
Հայաստանի տափօղակով հոկեյի Ֆեդերացիա
Նախագահ՝ Վահրամ Սարգսյան
Փոխնախագահ՝ Գագիկ Բոլշիկյան»,- նշված է հայտարարության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանին կվերադարձվի շուրջ 100 հազար դոլար. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը
Վթարային ջրանջատում Փարաքար գյուղում և Ճամբարակ քաղաքի մի մասում
Ջրվեժի հյուրանոցային համալիրներից մեկի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի՝ ձողից կախված վիճակում
Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա
Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը
Քոչարյանը երբեք հայրենիք չի դավաճանել, երբեք. այլ հարց է, թե որն է նրա հայրենիքը. Չախոյան
Լիբիայում սպանվել է նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավարը
Խոշոր հրդեհ Արարատի մարզի գյուղերից մեկում. այրվել են թոնրատունն ու խորդանոցը
Ուժգին քամին պոկել է տանիքի թիթեղը, հարվածել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
Ամենակեղծ թեզն է՝ թե Ոսկեպար-Կիրանց հատվածում Ադրբեջանը ստացել է ուզածը, շատ կարևոր բան է կորցրել. Ալեքսանյան
Որոշ երեխաների մասով կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունել յոթ տարին լրանալու դեպքում. ԿԳՄՍ նախարար
Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Կիևը պատրաստ է Պուտինի հետ ուղիղ բանակցությունների. Զելենսկի
Քոչարյանը քաղաքական աղբանոցում է, դուրս գալու շանս չունի, «Գելափ»-ի պես կենդանուն պետք չէ հավատալ. տեսանյութ
Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ
Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ ընդդիմության և հասարակության որոշ շերտի հիացմունքը Ալիևի նկատմամբ. տեսանյութ
Ռոնալդուն և «Ալ Նասրի» ղեկավարությունը դադարեցրել են բանակցությունները. պատճառը հայտնի է
Ուղղությունները, որոնցով ՀՀ կառավարությունն աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, շատ կարևոր են. Խուդաթյանը՝ Վայգանդին
Տպավորված էր Հայաստանի ինքնատիպ ջերմությամբ. Արմեն Խաչատրյանը մանրամասնել է՝ ով է Լուի Ֆլիշին
Թրամփը մտադիր է մեկնել Ստամբուլ, պաշտոնական Անկարան, սակայն, տեղեկություն չունի այդ այցից
Ինչու վարչապետը գնաց Մոսկվա. ինչ մեսիջ պետք է փոխանցի Հայաստանը Եվրամիությանը. տեսանյութ
ԲՏԱ նախարարն ու Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել են «Ինժեներական քաղաք»
Պետության գործառույթն է ապահովել արդար և մրցակցային բիզնես միջավայր. Պապոյանը՝ ՄՊՀ ներկայացուցիչներին
Պատրաստ ենք համատեղ աշխատանքի, վերահաստատում եմ մեր հանձնառությունը. Շիրակի մարզպետն ընդունել է ՄԻՊ-ին
Քարկոփ-Բագրատաշեն ուղղությամբ երթևեկությունը որոշակի ժամանակահատվածով մասնակի կսահմանափակվի
Իշխանության եկան ծակ վերնաշապիկով, կարճ ժամանակ անց դարձան Forbes-ի չափանիշներով միլիարդատերեր. Ալխաս Ղազարյան
Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ
Մենք խլել ենք ոմանց՝ Հայաստանը ծայրագավառ դարձնելու իղձը, թույլ չենք տալու. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Նորընտիր Հռոմի Պապի առաջին արտագնա այցի ուղղությունը հնարավոր է Թուրքիան լինի
Երևանում օդում փոշու պարունակությունը մայիսի 11-ին 3.9 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հրաշք Սյունիք. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Դատախազությունը «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրենից բռնագանձման պահանջ է ներկայացրել
«Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական խումբը այնպիսի ինֆորմացիայի է տիրապետում, որ ոչ մի տեղ չեք գտնի. Քոչարյան
Գառնիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 3 անդամ տեղափոխվել է հիվանդանոց
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել
Պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ կան. ՔԿ նախագահը՝ 44-օրյա պատերազմի մասին
Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները
Աննա Պետրոսյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ
Լիլիթ Աղեկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել. ՔԿ նախագահը պարզաբանել է՝ ինչու է նա կալանավորվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT