Երևան
12 °C
Ենոքավանի անտառներից մեկում հովազը հարձակվել է իր կենդանիներին հաշվելու գնացած քաղաքացու վրա: Բազմաթիվ խոր վերքերով 35-ամյա Արման Գաբրիելյանին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանը նշեց, որ վերքերը մշակել-կարելը տեւել է մոտ երկուսուկես ժամ: «Բռունցքը, որ մտցրել էր հովազի բերանը, լրիվ վնասված էր, շուրթը ճանկով կիսված էր, թեւը նախաբազկի շրջանում էլի խոր վերք էր, երկու թեւերը վնասված էին: Հիմա վիճակը կայուն է: Ստացել է փայտացման, կատաղության դեմ բոլոր պատվաստանյութերը: Եվս մեկ շաբաթ կգտնվի բժիշկների հսկողության տակ: Վերքերի մշակումը կազմակերպվում է, բոլոր հետազոտությունները կատարվել են, արդեն ելնում է ոտքի: Վախենալն էլ իր պարագայում չկա, քանի որ որսորդ է: Եթե որսորդ չլիներ, հարյուր տոկոս հիմա ողջ չէր լինի»,- նշեց Վազգեն Մարգարյանը:
Արման Գաբրիելյանը պատմեց, որ այդ անտառներում ինքն ունի մոտ 150 խոզ: Պարբերաբար գնում է ստուգելու, թե որտեղ են, պակասել են, թե ոչ: Երեկ էլ է գնացել: Կեսօրին մոտ տեսել է ճանապարհին ընկած մի խոզ՝ մի մասը կերած: Մի քիչ էլ է գնացել, տեսել է երկրորդ հոշոտված խոզին, հետո՝ երրորդին: Քայլելով բարձրացել է արյան հետքերով՝ դեպի Ենոքավանի բարձունքների ժայռոտ հատվածները: Այդտեղ ժայռերից մեկի մոտով անցնելիս գլուխը բարձրացրել է ու տեսել օդում իր վրա ցատկող կենդանուն: Դեպքը տեղի է ունեցել ժամը մոտ 13:20-ին: Լինելով փորձառու որսորդ՝ Արման Գաբրիելյանն արագ կողմնորոշվել է՝ ինչ անել. ինքնապաշտպանվել է՝ բռունցքը կենդանու բերանը մտցնելով, պայքարել մոտ հինգ րոպե, որից հետո կենդանին թողել հեռացել է:
Հարցին՝ ինչպիսին էր հովազը, Գաբրիելյանը պատասխանեց. «Տեսել ու զգացել եմ կենդանուն շատ մոտից, կարող եմ մանրամասն նկարագրել: Կլիներ 80-90 կգ, փորի տակը սպիտակ-մոխրագույն էր, մեջքի ու կողերի հատվածը՝ բաց դեղնավուն, սև կիսաօղակներով: Կլիներ մոտ մեկ մետր, պոչը՝ 50-60 սմ»:
Անտառներից հիմա շատերն են պտուղ հավաքում. հովազի առկայությունը մեծ վտանգ է նրանց համար թե՛ հոգեբանական առումով (կարող են վախենալ և տարատեսակ հիվանդություններ ձեռք բերել) եւ թե՛ ֆիզիկապես՝ պայքարելու եւ փրկվելու համար: «Եթե Արմանը փորձառու որսորդ չլիներ, հաստատ մենք լուրջ խնդիր կունենայինք»,- նկատեց բժիշկ Մարգարյանը:
Դեպքը քննարկելու համար երեկ հավաքվել են որսորդները, փորձել են հիշել, թե վերջին անգամ այս անտառներում երբ են հովազ տեսել. «1960-ականներին այս անտառներում հովազ են խփել: Դրանից հետո այս տեղանքում հովազ չեն հանդիպել: Սա առաջին դեպքն է, սակայն տեղանքում կենդանու պահվածքից ակնհայտ է, որ նոր չի եկել. նվազագույնը վեց ամիս է՝ այստեղ է: Այս կենդանիները տարածքին տիրապետում են շատ արագ: Հաստատ մենակ չէ. կամ զույգ ունի, կամ՝ ձագ»,- թեման շարունակեց բժիշկը:
Հովազն ապրում է այն հատվածներում, որոնք մարդու համար անմատչելի են: Անտառում հիմա ընտանի կենդանիները շատ են: «Վտանգը մեծ է թե՛ այդ անասունների համար՝ հովազի կողմից, թե՛ իր համար՝ անասնապահների կողմից: Այստեղ ոչ միայն խոզեր են պահվում, այլեւ ոչխարներ, այլ կենդանիներ, եւ ձմեռատեղի կա, որտեղից կենդանիներին նաեւ ձմռանը չեն իջեցնում: Եվ եթե սարերում նրա որսը պակասի, հովազը կփորձի ձմեռատեղի մտնել: Հիմա եթե փորձի անասնապահի կամ հոտի վրա հարձակվել, անասնապահը կրակելու է, սպանի: Դրա տուգանքն էլ մեծ գումար է: Այսինքն՝ եթե մարդը թեկուզ իր անվտանգության համար կրակեց, պիտի գնա, տասը տարի նստի դրա համար»,- ասաց բժիշկը:
Իրադրությունից միակ ելքը, որսորդների եւ բնակիչների դիտարկմամբ, բնապահպանների միջամտությունն է. վստահ են, որ բնապահպանները պիտի գնան, հատուկ գիշերային դիտարկման սարքերով հայտնաբերեն հովազին կամ հովազներին, քնեցնեն եւ տեղափոխեն Խոսրովի արգելոց: Թեպետ այս տարբերակն էլ, բժշկի կարծիքով, կարող է վերջնական լուծում չլինել: «Այդ կենդանին, որ այստեղ հարուստ սնունդ է ճարել, էլի շատ արագ տեղափոխվելու է այստեղ: Հետո մեր բնությունն իդեալական է նման կենդանու համար՝ մեղմ է. Խոսրովի արգելոցում խստաշունչ ձմեռներ են: Այստեղ ձմռանն ամենաշատը մի ամիս է ձյուն նստում: Իսկ գետի ափերին առավել հանգիստ է»,- ասաց բժիշկը:
Նշենք, որ Կովկասյան ընձառյուծը (հովազը) գրանցված է ՀՀ Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնք Հայաստան հիմնականում գալիս են Իրանից: «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի համաձայն՝ կովկասյան ընձառյուծ որսացողը կտուգանվի 3 մլն դրամով: Ապօրինի որսի համար պատիժ է սահմանվում նաեւ քրեական օրենսգրքով: Ի դեպ, Հայաստանի կառավարությունը 2019 թվականը հռչակել է Կովկասյան ընձառյուծի տարի:
Կարմեն Մարտիրոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ Ջոն վանտ Սխիպը ժամանել է Հայաստան
Ուկրաինայի իշխանությունները տեղյակ չեն Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցությունների մասին. Զելենսկի
Հայտնի է «Դեպի Եվրատեսիլ 2025» նախագծի ժյուրիի կազմը
Արժե՞ր այս «փլեյլիստով» և «այկիդոյով» ասպարեզ իջնել, երբ ամեն ուրբաթ Զախարովան ասուլիս է տալիս. Ադամյան
Քոչարյանի ասուլիսը բոլորիս ամոթն է, նա այսօր պետք է ազատություն աղերսեր, ոչ թե հարցերի պատասխաներ. Բաբաջանյան
ՏԿԵ նախարարը Արարատում դիտարկել է պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը
Գյումրիի և Փարաքարի ընտրությունների մասին. տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը. տեսանյութ
Փորձեցին պաշտպանել «անդաստիարակ» որդուն. ինչ կարևոր դետալ է ֆիքսել Խաչատրյանը Քոչարյանի ասուլիսում. տեսանյութ
Գյուղերից մեկի տան անասնագոմում 31-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ պարանով կախված վիճակում
ՀՀ ՔՈՓ թիմը 2022-ին հաջողությամբ անցել է INSARAG-ի որակավորման գործընթացը, այժմ պատրաստվում է այն վերահանձնել
Կոլիզեյի ցուցահանդեսում առկա քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է. այժմ Հայաստանն արտացոլված է. ԱԳՆ խոսնակ
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածը փոխանցել Պաղեստինի ազգային իշխանությանը
Հրդեհ է բռնկվել «Ֆոլկսվագեն»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի Գուգարք և Արջուտ գյուղեր
«Քամակ», «տռյուսիկ», «կլիզմա». ինչպես վերջացած մեզով բիձուկը «քցեց» Քոչարյանին՝ ցույց տալով մարմնի մեկ այլ մաս
ՏԿԵ նախարարը հետևել է Վեդու ջրամբարի` ավարտական փուլում գտնվող աշխատանքների ընթացքին. տեսանյութ
Գնդացիրներ, նռնակներ, փամփուշտ. ռազմական ոստիկանության Կապանի բաժնում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել
ԵՄ ներմուծման ընթացակարգերում փոփոխություններ են կատարվել. երբ կմտնեն դրանք ուժի մեջ
ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունները Աբու Դաբիում մասնակցում են «ԱՅԴԵՔՍ 2025» ցուցահանդեսին
ՀՀ-ն շահագրգռված է հարաբերությունների զարգացմամբ. ԱԳ փոխնախարարն ընդունել է Դոմինիկանայի նորանշանակ դեսպանին
Եվրահանձնաժողովն ամբողջ կազմով կայցելի Կիև՝ ռուս-ուկրաինական հակամարտության 3-րդ տարելիցի կապակցությամբ
Մարզային կենտրոնները ապահովագրությանն ընդառաջ պետք է պատրաստ լինեն. Ավանեսյանը հանդիպել է տնօրենների հետ
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Կապի հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի. Արշակյանը՝ բջջային կապի օպերատորների ղեկավարներին
Երևանի քաղաքապետարանն իր ֆինանսական միջոցներով Գյումրու Անի թաղամասում մեկ բակ կբարեկարգի. տեսանյութ
«Սուզուկի»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, քարերին բախվելով ընկել ձորը. կա վիրավոր
Թուրքիայի համալսարաններից մեկում ուսանողը սպանել է փոխդեկանին և ինքասպան եղել. վիրավորներ կան. տեսանյութ
Կարևորվել է համագործակցության զարգացումը. վարչապետն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին. տեսանյութ
Պուտինի համար Ալիևի և Էրդողանի հետ բազարների վճար ենք, էս ա՞ կլասիկ դիվանագիտությունդ. Աբրահամյանը՝ Քոչարյանին
ՀՀ-ում սուտը համակարգված ամրապնդվել է Քոչարյանի օրոք, եթե լուրջ մարդ լիներ, լուրջ պատասխան կտայի. Մովսեսյան
Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում
Թերթերից մեկը ցինիկաբար գրեց՝ թող չխոսեր, չէր սպանվի. Սիմոնյանը Ռիմա Դեմիրճյանի հուշերից հատված է հրապարակել
Լևոն Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Քոչարյանի ստերին և հետին թվով մոգոնած հեքիաթներին. Մուսինյան
Կասեցվել է «Հրաշամանուկ» մանկական զարգացման կենտրոնի խոհանոցի գործունեությունը
Դադարեցվել են Ապարանի և Տաշիրի ձերբակալվածների պահման վայրերի գործունեությունը
Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Նստատեղով դիվանագիտություն է վարել՝ բանակցային փաստաթղթերը փնտրելով ներքնաշորում. Չախոյանը՝ Քոչարյանին
«Տրուսիկից», «քամակից» ու «կլիզմայից» վերև բարձրացա՞վ, հասավ գոնե կրծքերին ու լիֆին. Սաֆարյան
Արա դու տենց էլ հայերեն չսովորեցիր` այ ալբանացի. Մկրտչյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT