Դասադուլն առժամանակ դադարեցվել է. ուսանողները դիմում կհանձնեն ԵՊՀ ռեկտորին ու կսպասեն նախարարի պահվածքի գնահատականին

Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօրվանից 3 օր դասադուլ չեն իրականացնի: Նրանց օրակարգը մի փոքր կփոխվի, սակայն դա չի նշանակում, որ ֆակուլտետն ընդհանրապես դասադուլը դադարեցնում է: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ֆակուլտետի ուսանող Գեւորգ Գյուլումյանը: Նրա խոսքով՝ այս օրերին այլ գործով պետք է զբաղվեն: Այսօր ուսանողներն իրենց մասնաշենքից քայլերթով կգնան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին եւ ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին փոխանցելու իրենց դիմում-նամակները:

Ինչպես նշեց Գեւորգ Գյուլումյանը, ուսանողներն այդ նամակներով ակնկալում են ռեկտորի եւ գիտխորհրդի արձագանքը, դիրքորոշումը՝ պրոֆեսորադասախոսական կազմի հետ կայացած հանդիպման ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքի հետ կապված: Նախարարն օրեր առաջ իր մոտ էր ընդունել ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսներին, որոնք բարձրաձայնել էին «Բարձրագույն կրթության եւ գիտության» օրենքի նախագծի վերաբերյալ իրենց մտահոգությունները: 

Դասախոսներից շատերն Արայիկ Հարությունյանին կոչ էին արել՝ անսալ հայագետների ձայնին եւ դառնալ այն նախարարը, որը ճիշտ որոշում կկայացնի՝ հայագիտության պահպանման եւ հետագա զարգացման գործում, ինչին նախարարը հակադարձել էր՝ լավ կլինի, որ դասախոսներն իրենք անսան եւ լսեն այն փաստարկները, որոնք հնչում են եւ եզրակացություններ անեն բացառապես փաստերի հիման վրա: 

Հանդիպման ընթացքում ներկա դասախոսները մի քանի անգամ փորձել էին միջամտել նախարարի խոսքին, ինչի պատճառով նա նկատողություն էր արել՝ նշելով, որ բարի լինեն՝ լսելու մինչեւ վերջ, եթե նույնիսկ իրենց ականջներին հաճո չէ:

Արայիկ Հարությունյանն անդրադարձել էր բողոքներին ու խոսել նախագծով «հայոց լեզու», «հայ գրականություն», «հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու դրույթի վերաբերյալ եւ հայտարարել ոլորտում նախատեսվող մի շարք բարեփոխումների մասին:

Այս օրերին ուսանողները դասադուլ չեն իրականացնի եւ կսպասեն ռեկտորի արձագանքին, իսկ մինչեւ այդ, ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարներին այսօր միացել է նաեւ Երեւանի Հյուսիսային համալսարանը: Ուսանողները դեմ են քննարկվող օրենքի նախագծով առարկաները ոչ պարտադիր դարձնելու դրույթին: Հյուսիսային համալսարանի իրավագիտության, տնտեսագիտության, կառավարման, մանկավարժության, բանասիրության ֆակուլտետների ուսանողներն այսօր դասադուլ են հայտարարել եւ միացել ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ անցկացվող նստացույցին:

Գեւորգ Գյուլումյանի տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է՝ մի քանի օր անց դասադուլին մասնակցի նաեւ Հյուսիսային համալսարանի դասախոսների մեծամասնությունը:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց շարունակվում է նստացույցը, որը կազմակերպել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը: Մասնակիցները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պահանջի պատճառը «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, «Մել» ֆիլմը եւ ԿԳՄՍ նոր օրինագծի այն դրույթը, որով նախատեսվում է բուհերում «հայոց լեզու» և «հայոց պատմություն», «հայ գրականություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Տպել
1822 դիտում

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)