Երևան
12 °C
Արդեն 45 օր է՝ Գառնիկ Խաչատրյանի ձայնը կտրվել է եւ չի վերականգնվում: Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում քթի միջնապատի վիրահատությունից հետո վնասվել են երիտասարդի ձայնալարերը: Պատմությունն սկսվել է այն օրվանից, երբ Գառնիկի մոտ մրսածության պատճառով նշագեղձերը բորբոքվել են, եւ նա գնացել է ծանոթ բժշկի՝ կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Անահիտ Անտոնյանի մոտ: Սակայն քանի որ պացիենտը նաեւ քթի միջնապատի թեքություն է ունեցել, որոշվել է նախ այդ հարցով զբաղվել: Հոկտեմբերի 9-ին կատարվել է երիտասարդի քթի միջնապատի վիրահատությունը:
Օր առաջին
«Նարկոզից արթնացա ու զգացի, որ չեմ կարողանում խոսել: Սկզբում ընդհանրապես բառեր չէի արտասանում, բայց հետո՝ օրերի ընթացքում, սկսեցի շշուկով խոսել: (Տեղի ունեցածը Գառնիկը պատմում էր դժվարությամբ, շշուկով, երբեմն՝ հազալով, շունչը կտրվում էր-հեղ.): Բժշկուհիս նայեց, ասաց՝ ոչինչ, վիրահատությունից հետո լինում է, 2-3 օր հետո կանցնի, բայց չանցավ»,- պատմեց Գառնիկ Խաչատրյանը:
Երիտասարդը 3 օր անց կենտրոն է վերադարձել եւ ստացել նույն պատասխանը՝ մի երկու օրից կվերականգնվի: Օրեր անց՝ հետազոտության ժամանակ, Գառնիկի խոսքով՝ բժիշկներն իրար մեջ ինչ-որ բան են խոսել: «Ես բաժնի ղեկավարի մոտ ինչ-որ վախ զգացի, հասկացա, որ լուրջ բան է, բայց ինձ ոչինչ չասացին»,- նշեց երիտասարդը՝ պատմելով, որ դրանից հետո իրեն մի շարք դեղեր են նշանակել:
Փոքր դժոխքը
Վիրահատությունից 10-ը օր անց հիվանդանոցում նշել են, որ հավանաբար պացիենտի մոտ ուռուցք կա, անհրաժեշտ է անցնել մի շարք հետազոտություններ: Գառնիկի խոսքով՝ փոքր դժոխք էր: 3-4 օր տեւած ստուգումների արդյունքում հերքվել է այդ լուրը, եւ նրան ուղարկել են բուժվելու այլ կենտրոնում՝ Երեւանի «Modern Implant Medicine»-ում, որը մասնագիտացված է նման հարցերով:
«Իզմիրլյան» ԲԿ-ի կողմից տրված էպիկրիզում նշված է, որ «հետվիրահատական շրջանում հիվանդը գանգատվում էր ձայնի բացակայությունից: Կատարվել է ֆիբրոլարինգոսկոպիա, հայտնաբերվել է ձախ ձայնալարի մասնակի պարեզ: Հիվանդը զննվել է նաեւ նյարդաբանի կողմից, նշանակվել է կոնսերվատիվ բուժում: Այն ստանալուց հետո նկատվել է զգալի դրական դինամիկա: Ֆիբրոլարինգոսկոպիկ՝ ձախ ձայնալարի շարժունակությունը վերականգնվել է: Հիվանդը խոսում է, ձայնն աննշան խռպոտ է»:
Այս տեղեկատվությունը, սակայն, Գառնիկի կարծիքով՝ անհեթեթություն է. նյարդաբանի մոտ չի զննվել, ձայնալարի շարժունակությունը չի վերականգնվել, իսկ ասել, թե ձայնն աննշան է խռպոտ, ծիծաղելի է:
Իրավիճակը, սակայն, չփոխվեց
Այժմ Գառնիկ Խաչատրյանն իր բուժումն է ստանում նշված երկրորդ կենտրոնում, սակայն, նրա խոսքով, առաջընթաց չկա, ձայնը գրեթե չի ավելացել: Երիտասարդն այցելել է նաեւ Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ մեկ այլ մասնագետից խորհուրդ հարցնելու: Կենտրոնից Ավետիք Մինասյանը, համեմատելով հետազոտությունները, նշել է, որ տարբերություն չի տեսնում եւ խորհուրդ է տվել բուժումը շարունակել արտերկրում: Պացիենտն էլ որոշել է՝ Գերմանիա կմեկնի: Երիտասարդը նաեւ իմացել է, որ այս խնդիրը լուծվում է առաջին 1-2 ամսվա ընթացքում, ուշացնելու դեպքում հնարավոր է այլեւս չբուժվի:
«Կապն այս ընթացքում «Իզմիրլյան»-ի հետ կտրվել էր, ես իրենց չէի զանգում, իրենցից ոչ մեկը՝ ինձ, չէին հարցնում բուժվել եմ, թե ոչ»,- նշեց Գառնիկը՝ հավելելով, որ վերջերս գնացել է այդ կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի հետ հանդիպման, խոսել փոխհատուցման տարբերակի մասին: Ի պատասխան՝ տնօրենը հայտնել է, որ կենտրոնը չի տեսնում փոխհատուցման ոչ մի տարբերակ՝ արտերկրում բուժում ստանալու համար: Իրեն վիրահատող բժշկուհին էլ հավելել է. «Անցյալ տարի, որ հայրիկիդ վիրահատել եմ, մի անգամ չտեսա, որ «Ֆեյսբուք»-ում գրես՝ շնորհակալություն Անտոնյանին, որ այսպիսի վիրահատություն արեցին, իսկ հիմա ձայնդ վնասել ենք, ամբողջ օրը գրում ես՝ «Իզմիրլյան»-ում ձայնս վնասել են»,- իր եւ բժշկի խոսակցությունից պատմեց Գառնիկը:
Երիտասարդը դատարան կդիմի
«Ես երբեք ձայնի խնդիր չեմ ունեցել, գնացել եմ վիրահատության, արթնացել եմ նարկոզից ու չեմ խոսել»,- նշեց Գառնիկը՝ հավելելով, որ պատրաստվում է դատարան դիմել: Իհարկե, այժմ կարեւորը բուժումն է: Ինչպես պատմեց, իրեն «Իզմիրլյան» կենտրոնը փոխհատուցում չի առաջարկել: Ավելին՝ այդ ընթացքում կատարվել են հետազոտություններ, որոնց համար ինքն է վճարել: «Մոտ 200.000 դրամի դեղ եմ գնել, շաբաթական մոտ 20.000-ի գնում եմ»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ վիրահատությունը եւ այսօրվա բուժման ծախսերն ապահովագրական ընկերությունն է կատարել, իսկ դեղերն իր միջոցներով է գնել:
Ոչ թե բժշկի անփութության պատճառով է եղել, այլ ստատիստիկ բարդություն է. տնօրենի պարզաբանումը
«Դա որեւէ մեկի մեղքը չէ, սխալը չէ, անգործության հետեւանքը չէ, ստատիստիկ բարդություն է»,- մեզ հետ զրույցում նշեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը: Նրա խոսքով՝ այս խնդիրը կարող է առաջանալ աշխարհի տարբեր կլինիկաներում՝ այստեղ, Լոնդոնում կամ Փարիզում: Տնօրենը նշեց, որ բարդությունն առաջացել է վիրահատության անզգայացման ժամանակ, սակայն, նրա խոսքով, խնդիրն իրավիճակային է, նման բան կարող է պատահել, եւ հնարավոր է, որ պատճառը պացիենտի ձայնալարի կառուցվածքն է: Նրա պարզաբանմամբ՝ վերականգնվող բարդություն է, եւ 3-6 ամսվա ընթացքում այս խնդիրը կլուծվի:
Չարչյանը, խոսելով Գառնիկի հետ հանդիպման մասին, նշեց, որ, ըստ իրեն, պարզապես ցանկանում է առիթից օգտվել: Նա այդ օրը «քյաշ» փող էր ուզում: «Դա դրամաշորթություն է, շանտաժով գումար վերցնել է»,- նշեց տնօրենը՝ հավելելով, որ դրամական փոխհատուցման դեպքում պետք է լինի հանձնաժողովային փորձաքննություն: Հանձնաժողովը պետք է պարզի՝ արդյո՞ք այդ իրավիճակն ստեղծվել է բժշկի մեղքով, որովհետեւ հակառակ դեպքում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելու: Խաչատրյանը, մինչ վիրահատությունը, զգուշացվել է բոլոր հնարավոր բարդությունների մասին, իսկ եթե հանկարծ պարզվի, որ սխալը բժշկինն է, ապա գործը պետք է ուղարկվի դատարան, եւ որոշվի փոխհատուցման չափը:
Չարչյանի պնդմամբ՝ այստեղ թե Գերմանիայում, բուժման նույն սկզբունքն է գործում: 90-95 տոկոս հավանականությամբ ձայնը կվերականգնվի: Ճիշտ է, 3-4 տոկոս հավանականություն կա, որ այն մնա խռպոտ, սակայն եթե խնդիրն այդ աստիճանի լինի, ապա արտերկրում էլ չեն կարողանա բուժել:
Տնօրենը հերքեց, թե հիվանդանոցը չի հետաքրքրվել Գառնիկի առողջությամբ: Վիրահատող բժշկուհին պարբերաբար զանգահարել է «Modern Implant Medicine»: Նաեւ անձամբ կապվել է ապահովագրական ծառայության հետ, որպեսզի փոխհատուցեն Գառնիկի բուժման ծախսը: Մի քանի հետազոտության համար երիտասարդն է վճարել, սակայն, տնօրենի պնդմամբ, դրանք ապահովագրական փաթեթի մեջ չեն մտել եւ մեծ գումար չեն կազմել: Չարչյանը պատմեց, որ հետաքրքրվել են, իմացել, որ տուժողի վիճակը, ճիշտ է, շատ դանդաղ, բայց վերականգնվում է:
Տնօրենը եւս մեկ անգամ նշեց՝ նման խնդիր կարող է բոլոր կլինիկաներում պատահել: Հստակ չէ, բայց մոտ 10.000-20.000-ից մեկի մոտ նման բան կարող է լինել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱՀԾ-ից մեկնաբանել են՝ ինչու ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին
Քննարկվելու է խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Խամոյան
Սև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար
Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու
Նախկին փոխքաղաքապետը Գյումրու նախնական ընտրություններում ինքնառաջադրվելու է քաղաքապետի թեկնածու
Սպիտակի ոլորանները շարունակում են փակ մնալ ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար
2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար
Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում է. Numbeo
Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը
Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ Աղազարյանին․ ԱԺ նախագահի խոսնակ
Հրապարակվել է հոկտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը
Առատ ձյան պատճառով փակվել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը
ՀՀ վարչապետը չի մասնակցի Աստանայում սպասվող ՀԱՊԿ գագաթնաժողովին
Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը պետպատվերի շրջանակում ընդլայնվել է
Թուրքիայի օդանավակայաններում համաշխարհային խափանում է տեղի ունեցել, հերթեր են գոյացել (տեսանյութ)
Որքան ձյուն է տեղացել մարզերում, ինչ է սպասվում առաջիկա օրերին, և երբ ցիկլոնը կկորցնի ուժը
Որոշվել է ոստիկանության 7 ծառայողի ազատել աշխատանքից, ևս մեկը նկատողություն է ստացել
Սաստիկ բուք, վթարներ, առատ ձյան տեղումներ. Սպիտակի ոլորանները փակվել են
Իրանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը
Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը Սպիտակի տարածաշրջանի Գոգարան գյուղից տեսանյութ է հրապարակել
ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա. Աբրահամյանը մեկնաբանել է հրապարակումները
Իսրայելը և «Հըզբոլլահ»-ը Լիբանանում զինադադարի համաձայնագիր են կնքել. ովքեր հասան դրան և ինչ է որոշվել
Բալահովտի չշահագործվող մանկապարտեզում հրդեհ է բռնկվել
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. որոշ հատվածներում բուք է, մառախուղ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Ուժեղ բուք է. Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել Շիրակի մարզից
Նիկոլ Փաշինյանի գաղափարը վատը չէ. Իոաննիսյանը՝ սոցհարցմամբ Գյումրու քաղաքապետի պաշտանակատարի նշանակման մասին
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանում հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
Մեղրիի լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում (տեսանյութ)
Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. վարչապետն ասաց՝ երբ և ինչ կարգով. տեսանյութ
Հաղթողներն արժեքավոր նվերներ կստանան. «Իմ Քայլը» ամանորյա մեծ վիճակահանություն կկազմակերպի
Տարիներով եթերում կատարվողը պետք է բերեր այս այլանդակությանը. Բաբայանը՝ Գոռ Վարդանյանի ֆիլմի մասին. տեսանյութ
6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Խոյ խոշորացված համայնքի ղեկավարը կառաջադրվի Արմավիրի մարզպետի թեկնածու. տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստը
Եթե Լոնդոնը սրի իրավիճակը, Ռուսաստանն անհապաղ հայելային պատասխան կտա. Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Ճապոնիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
Ամերիկյան կողմի հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամություն կա. Արամ Հովհաննիսյանն ընդունել է Բարթերին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT