Երևան
12 °C
ՀՀ ԱԱԾ քննիչներն արդեն մի քանի ժամ է՝ փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակում քննչական գործողություններ են իրականացնում. նրանք խուզարկություն են իրականացրել գրասենյակում, ապա փորձել առգրավել փաստաբանի երկու համակարգիչները:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հովհաննես Չամսարյանն ասաց, որ ինքը հրաժարվել է համակարգիչները տրամադրել: «Խնդիր կա. Փաստաբանության մասին օրենքով՝ պաշտպանված է իմ համակարգիչը, իմ գրասենյակը, քանի որ դրանք փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ են պարունակում: Ե՛վ խուզարկություն են կատարել, ե՛ւ ցանկանում են առգրավել համակարգիչս, բայց ես թույլ չեմ տալիս»:
Նշենք, որ Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է. «Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:
Չամսարյանի խոսքով՝ առգրավումը ցանկանում են կատարել «Աշտարակ կաթ» ընկերությանը վերաբերող մի քրեական գործի շրջանակում, որով ինքը հանդես է եկել որպես վկայի ներկայացուցիչ: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, փաստաբանը չմանրամասնեց՝ նշելով, որ այն դեռեւս նախաքննության փուլում է:
Մեր այն հարցին՝ առգրավում կատարելու համար դատարանի որոշում կա՞ թե՞ ոչ, փաստաբանը պատասխանեց. «Դատարանի որոշում կա, բայց դատարանի որոշման մեջ էլ հստակ նշված է, որ փաստաբանի համակարգիչը չի կարող առգրավվել: Աբսուրդ է դա: Չգիտեմ, թե ինչ եղանակով ի վերջո կտանեն, բայց եթե դատարանը նման որոշում է կայացրել, եւ իրենք էլ եկել են, մտավախություն, ամեն դեպքում, ունեմ»:
Հովհաննես Չամսարյանը տեղեկացրեց նաեւ, որ իր գրասենյակ են ժամանել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Այնտեղ է նաեւ իր ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը:
Փաստաբանի խոսքով՝ տեղի ունեցող անօրինականության մասին առաջիկայում կբարձրաձայնեն:
ԱԱԾ քննիչների կողմից փաստաբանի գրասենյակում քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատը՝ նշելով, որ պալատի ներկայացուցիչներն այլ փաստաբանների հետ միասին գտնվում են փաստաբանի գրասենյակում և չեն թույլատրում 2 համակարգիչների առգրավումը: Պալատը բացի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ կետից, մեջբերել է նաեւ նույն հոդվածի 6-րդ կետը, որում մասնավորապես նշվում է. «Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:
Նշենք, որ Հովհաննես Չամսարյանն «Աշտարակ կաթ»-ի գործով ներկայացնում է «Պարգեւ» ՍՊԸ-ի շահերը: «Աշտարակ կաթ» ընկերության անունը շոշափվեց անցած տարի ամռանը, երբ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը հայտարարեց, որ գործարանը «ռեյդերային զավթման զոհ է դարձել «Պարգեւ» ՍՊԸ-ի կողմից»:
Միլենա Խաչիկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը
Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ
Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ
Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ
Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից
Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»
Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ
Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան
Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ
Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել
Հաշվետվություն
Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի
ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ
Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից
Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան
Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին
Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում
Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին
Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից
Իդրամն արդեն Yerevan City-ում է
Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան
Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ
Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ
Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման
Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան
Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան
Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին
Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է
Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը
Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի
Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին
ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ
Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան
Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT