Սա ուղիղ վտանգ է փաստաբանական գաղտնիքի պահպանման ե՛ւ իրավունքին, ե՛ւ պարտականությանը. Արա Զոհրաբյան

«Սա ուղիղ վտանգ է փաստաբանական գաղտնիքի պահպանման ե՛ւ իրավունքին, ե՛ւ պարտականությանը, որովհետեւ օրենքը ուղիղ ասում է, որ չի կարելի  փաստաբանի գրասենյակից առգրավել իրավաբանական օգնությանը վերաբերող տեղեկություններ, կրիչներ, համակարգիչներ»:

Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակում ԱԱԾ քննիչի կողմից իրականացված քննչական գործողություններին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱԱԾ քննիչները փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակում նախ խուզարկություն են իրականացրել, ապա փորձել առգրավել փաստաբանի երկու համակարգիչները, ինչը փաստաբանը մեր զրույցում որակել էր աբսուրդ՝ նշելով, որ ինքը «Փաստաբանության մասին» օրենքով պաշտպանված է:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքով՝ տվյալ իրավիճակում գրասենյակից համակարգիչ են ցանկանում առգրավել՝ կապված է մի քրեական գործի հետ, որով փաստաբանն է իրավաբանական օգնություն ցույց տվել իր վստահորդին. «Այսինքն՝ փաստաբանի եւ վստահորդի կապը միայն իրավաբանական օգնությանն է վերաբերում, նրանց միջեւ ազգակցական կապ չկա: Այս  դեպքում օրենքի այդ դրույթը ուղիղ խախտվում է, եւ մենք կարծում ենք, որ չի կարելի դա թույլ տալ: Հիմա փաստացի առգրավումը տեղի չի ունեցել: Քանի դեռ չի ունեցել, այդ նորմերը չեն խախտվել, բայց փորձը, որ կար, ու կարծես կանխվեց, առկա է»:

Պալատի նախագահն ընդգծեց՝ նախաքննության մարմինն ունի հանցագործության բացահայտման նպատակ, բայց դա դեռ չի նշանակում, թե պետք է օրենքով արգելված գործողություններով դրան հասնել. «Չի թույլատրվում նաեւ փաստաբանին վկա կանչել իրավաբանական օգնությանը վերաբերող հարցերով, պատկերացնում եք՝ փաստաբանը գնա իր վստահորդի մոտ, ով խոստովանի, որ ինքն է կատարել իքս արարքը, եւ ապա փաստաբանը ցուցմունք տա՝ ասելով, որ այո, իր վստահորդը խոստովանել է»:

Արա Զոհրաբյանի խոսքով՝ դա արգելված է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային պայմանագրերով. «Այդ գաղտնիությունն է, որ հավասարակշռում է նախաքննության մարմնին եւ պաշտպանության կողմերին: Մեղադրանքի կողմը ունի բոլոր հզոր գործիքները. կարողանում է մարդկանց բերման ենթարկել, հեռախոսային զրույցները լսել, նամակագրությունը կարդալ, ժամանակավորապես մեկուսացնել հասարակությունից, իսկ այդ ամենի դիմաց պաշտպանության կողմը ունի միայն փաստաբան, որի միակ զենքը իր գիտելիքներն են, իր խոսքը եւ օրենսդրության իմացությունը: Եվ եթե այս պարագայում մենք փաստաբանին էլ ենք թիրախավորում, եւ հանցագործության բացահայտման պատրվակով փաստաբանական գործունեությանը վերաբերող գործիքներին ենք հարվածում, ուրեմն՝ պաշտպանության մասին չենք կարող խոսել»:

ԱԱԾ քննիչն էլ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ պնդելով միայն, որ ամեն ինչ եղել է օրինական: Մնացած հարցերով նա առաջարկեց դիմել ԱԱԾ լրատվական ծառայությանը:

Միլենա Խաչիկյան

Տպել
4114 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)