Խորեն Հովհաննիսյանը հաստատում է թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում. դեռ ծրագիր չունի

Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Տեղեկությունը նա հաստատեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Նշեց, որ առայժմ հստակ չէ, թե որ ակումբի կողմից կառաջադրվի: Դեռ պետք է նաեւ պատրաստի ծրագիրը, որով ներկայանալու է:

«Չգիտեմ, այդ մեկը կնայենք, կտեսնենք՝ ով կառաջադրի: Ես իմ թեկնածությունը տալիս եմ: Ծրագիրը կպատրաստեմ, դեռ 1 ամիս կա: Լավ ծրագիր է լինելու, օգտակար կլինի ֆուտբոլին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր հայտարարությունից հետո բազմաթիվ դրական արձագանքներ է լսել:

Մի բան հստակ է: Հովհաննիսյանի հիմնական նպատակներից է լինելու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ հասցնելը: Նա գիտի, որ դա բարդ առաջադրանք է, բայց հասկանում է, որ երկրպագուների երազանքն է:

«Շատ դժվար է դրան հասնելը, բայց պետք է աշխատենք դա իրականություն դարձնել»,- ասաց նա:

Այս պահին, բացի Հովհաննիսյանից, այլ թեկնածուներ չկան, որոնք բարձրաձայնել են նախագահ դառնալու ցանկության մասին: Ամեն դեպքում անուններ շրջանառվում են: Նրանց թվում են ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ փոխնախագահ Ամեն Նիկողոսյանը: Նրանց աշխատանքով, սակայն, Հովհաննիսյանը տպավորված չէ, բայց հատուկ թերացումներ չի ցանկանում առանձնացնել: Նշում է միայն, որ հավանություն չի տալիս իսպանացի ճանաչված մասնագետ Խինես Մելենդեսին հրավիրելուն: Ըստ Հովհաննիսյանի՝ նման որոշում ավելի ճիշտ կլիներ որեւէ ակումբի, սակայն ոչ ֆեդերացիայի համար:

«Արդեն 1.5 տարի է՝ աշխատում են: Նրանց աշխատանքն արդեն պարզ չէ՞: Չեմ ուզում փակագծերը բացել: Բոլորն էլ աշխատում են, իրավունք ունեն, կուզենան, թող առաջադրվեն, իսկ ընտրությունը կմնա ֆուտբոլային աշխարհի ձեռքում: Ում կգտնեն արժանի, թող նրան էլ ընտրեն: Ես նայում եմ արդյունքներին: Մարդիկ աշխատել են, որքան կարողացել են, իսկ աշխատանքը երեւում է արդյունքներից: Ուղղակի ես դեմ եղա, որ բերել են իսպանացուն: Կարելի էր լուրջ քննարկել մասնագետների հետ, թե ինչ անել: Հիմա իրենք իրենց ձեւով մտածել, արել են: Չգիտենք՝ վաղը լա՞վ կլինի: Նրանք կարող էին բերել ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի ինստրուկտորներ: Գային իրենց ծրագրով, տային մեր հայկական ֆուտբոլին: Որ ակումբը կուզեր, կմասնակցեր, որը չէր ուզի, չէր մասնակցի»,- ասաց նա:

Հովհաննիսյանը վերջերս հիմնադրել է «Անի» ֆուտբոլային ակումբը: Այն հանդես է գալիս Առաջին խմբի առաջնությունում: 2019-20 մրցաշրջանում 14 հանդիպումներից հետո ընդամենը 2 միավորով զբաղեցնում է վերջին՝ 17-րդ, տեղը: Ավելի վաղ ՀՖՖ փոխնախագահ Նիկողոսյանը հիշատակել էր այդ ցուցանիշի մասին:

«Նրանք ի՞նչ գիտեն այդ ակումբն ինչպե՞ս է, ի՞նչ է արել, որքանո՞վ օգտակար եղավ մյուս ակումբների համար: Այդ ակումբները ես որ ստեղծում էի, աշխատում էի... «Փյունիկն» ո՞վ է ստեղծել: Մինչեւ հիմա էլ առաջին դիրքերում է: Այդ ակումբը (խմբ. «Անին») 4 ամիս է՝ ստեղծվել է: Խաղում են 16-17 տարեկան երեխաներ, իսկ Առաջին լիգային շատ ուժեղ թիմեր են մասնակցում, հիմնականում բոլորը լեգեոներներ են: 4 ամսում ահագին տարբերություն կա այդ երեխաների մոտ, աճում են: Որ գային, տեսնեին՝ ինչպես այդ երեխաները սկսեցին, հիմա ինչպես են, կհասկանային՝ ինչ է կատարվում: Ամեն ինչ առջեւում է»,- ասաց նա:

Հովհաննիսյանը հիշեց նաեւ «Միկան» ղեկավարելու ժամանակաշրջանը: Այդ ակումբը նա գլխավորեց 2015թ. հոկտեմբերին: Նրա աշխատանքը մոտ կես տարի տեւեց: Թիմը հասավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ, պարտվեց «Բանանցին», որից հետո Հովհաննիսյանը հեռացավ: Կարճ ժամանակ անց էլ Միքայել Բաղդասարովի ակումբը փակվեց ֆինանսական խնդիրների պատճառով:

«Այդ ակումբն արդեն վերջին տեղերում էր: Երբ գլխավորեցի, հասավ մինչեւ Գավաթի եզրափակիչ: Այնտեղ էլ առողջ վիճակ չէր: Ես իմ ընկերներով եկա, օգտակար եղա, որքան կարողացանք, այդ ակումբը պահեցինք՝ 5-6 ամիս: Նրանից հետո, գիտեք, գումարներ է պետք: Սեփականատերը Բաղդասարովն էր, նրա խնդիրն էր, որ պետք է գումարներ հայթայթեր, որ ակումբը պահեր»,- ասաց նա՝ ավելացնելով, որ «Միկան» մեծ պարտքեր ուներ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առանց նախագահի է մնացել նոյեմբերի 21-ին: Այդ օրը գործկոմի նիստից հետո իր հրաժարականի մասին հայտնեց Արթուր Վանեցյանը, որն այդ պաշտոնում ընտրվել է 2018թ. սեպտեմբերի 22-ին: Դեկտեմբերի 23-ին ՀՖՖ արտահերթ ժողով տեղի կունենա, որի ընթացքում կընտրվի նոր նախագահ ու նոր գործկոմ: Մինչեւ այդ ընթացիկ աշխատանքները կղեկավարի Մելիքբեկյանը:

Տպել
2594 դիտում

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը