Գյումրիում մոտ 5000 ընտանիք պատրաստ չէ ձմռանը. «Շիրակ կենտրոնի» վառելափայտի տրամադրման ծրագիրն էլ այս տարի կրճատվել է

27/11/2019 schedule22:00

Ձմեռն ինչքան մոտենում է, կյանքն այնքան Շիրակում դժվարանում, ապրուստը պակասում է: Գյումրիում ձմեռը շուտ է գալիս: Արեւի նոյեմբերյան ջերմությունը տնակների համար ոչինչ են: Այստեղ հոկտեմբերի վերջից վառարաններից ծուխ է դուրս գալիս:  Մարդիկ վառում են հնարավոր ամեն բան՝ մի փոքր տաքանալու, նաեւ կենցաղային խնդիրները լուծելու համար:Գյումրու տնակներում ապրող ընտանիքների համար ձմեռը  վաղուց ոչ կախարդական, ոչ էլ հեքիաթային է: Սա տարվա այն ժամանակահատվածն է, որին շատերն են դիմակայում կյանքի գնով: Ձյունը հալվելուն պես մարդիկ սկսում են պատրաստվել գալիք ձմռանը: Ծառի ճյուղեր, ցախ, ստվարաթուղթ, պլաստիկ: Հավաքում են ամեն ինչ: Օրը 24 ժամ ձեռքներն ընկածը բերում տուն, ամբարում են, որ կարողանան ցուրտ եղանակին մի փոքր տաքանան:Մոտավոր հաշվարկով Գյումրիում մոտ 5000 ընտանիք պատրաստ չէ ձմռանը: Խնդիրը, թեեւ մասնակի, Գյումրիում եւ մարզի որոշ համայնքներում մեղմում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «10.000 պարկ վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին» ամենամյա ծրագիրը: ՀԿ նախագահ Վահան Թումասյանն ասում է՝ ծրագիրը շատ ընտանիքների համար փրկություն է: Նախորդ տարիներին շատերին են կարողացել վառելափայտ տրամադրել: Այս տարի, սակայն, ծրագրին հատկացված բյուջեն փոքր է, բարերարների թիվը՝ քիչ:

«Միայն Հերման Հինթիրյանն է գումար տրամադրել, որով կկարողանանք օգնել 50-ից 60 ընտանիքի: Բայց պահանջը մեծ է: Այս տարի ունեցած պահանջարկի տակից չենք կարող դուրս գալ: Անցած տարի 1500 ընտանիքի վառելափայտ տվեցինք, չնախատեսված հովանավոր միացավ մեզ, «Վեգա»-ի սեփականատերն ուներ փայտամշակման մեծ ձեռնարկություններ, արտադրական փայտն ուղարկում էր: Էլի մենք բաժանման հսկայական ծախսեր ունեինք, բայց փայտն իրենք էին տալիս: Իսկ այս տարի նման հնարավորություն չկա: Հիմա չենք կարող նախորդ տարվա նման մասսայական բաժանել վառելափայտ: Դեկտեմբերին կսկսենք մասշտաբային բաժանելը: Գոնե որ մի քիչ տաք լիներ, մի կերպ հնարավոր կլիներ դիմանալ»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Վահան Թումասյանը:

Այս տարի հովանավորների թիվը պակասել է, իսկ վառելափայտի գինն աճել կրկնակի: Թումասյանն ասաց ծառերի հատման արգելքը հանգեցրել է վառելափայտի կտրուկ թանկացման, ինչն ուղիղ իմաստով կործանարար է լինելու հատկապես տնակաբնակների համար: Թիթեղը հենց սառեց, ներսում գտնվողներն էլ կսառեն:

«1խմ փայտն հիմա 30.000 դրամ է, այսինքն նախորդ տարվա համեմատությամբ կրկնակի աճել է: Նախորդ տարի 15.000-ից 17.000 դրամ էր: Չգիտենք ինչ անենք: Մարդիկ արդեն սովորել են, որ մենք իրենց պետք է վառելափայտ տանք: Այս պահին արդեն 400 պարկից ավելի բաժանել ենք: Ստիպված քիչ-քիչ ենք տալիս, ամեն ընտանիքին 10 պարկ: Մենք ամբողջ հոգսը չենք կարող վերցնել: Միայնակ տարեցների ու միայնակ մայրերի հոգսն ենք ամբողջովին մեր վրա վերցնում, այսինքն այն մարդկանց, որոնք չեն կարող մեր արածին ինչ-որ բան էլ իրենք ավելացնեն: Արդեն գյուղերում էլ ենք լինում, քանի որ այնտեղ էլ ծայրահեղ ծանր պայմաններում ապրողներ կան, որոնք եւս ունեն վառելիքի կարիք: Քիչ-քիչ ենք տալիս, բայց հաճախակի, որովհետեւ մեծ քանակություն չունենք, հայթայթում ենք, տալիս ենք»:Վառելափայտի տրամադրման ծրագրին զուգահեռ կենտրոնը եւս մեկ մեծ ծրագիր էլ է իրականացնում: «Դեպի դպրոց» ամենամյա շատ կարեւոր ծրագիրն այս տարի մեծ դժվարությամբ մեկնարկել, բայց աննախադեպ ընթացք է ունեցել»,- ասաց Թումասյանը: Սովորաբար այս ծրագրի շրջանակներում մինչեւ 200, 2018-ին շնորհիվ ԱՄԷ դեսպանի՝ 500 դպրոցականի են կարողացել գրենական պիտույք ու պայուսակ նվիրել: Այս տարի, սակայն ոչ միայն Գյումրու, այլեւս Շիրակի մարզի գրեթե բոլոր դպրոցահասակներն են ընդգրկվել ծրագրում:

Դպրոցական պայուսակներից եւ գրենական պիտույքներից բացի, նրանք նաեւ բաճկոններ են ստացել: « Այս տարի անակնկալ ձեւով մեզ միացավ Ֆրանսիայի հայ ընդհանուր բարեգործական միությունը, եւ 10.000 նոր բրենդային ֆրանսիական արտադրության բաճկոններ եւ պայուսակներ նվիրեց: Ըստ էության, աննախադեպ էր. մենք 2500 երեխայի պայուսակներ նվիրեցինք, մասմաբ նաեւ գրենական պիտույքներ եւ 6500 բաճկոն: Բացի Գյումրիից մենք այդ ամենը տրամադրել ենք մարզի համայնքների բնակիչներին եւս: 22 եւ ավելի գյուղ արդեն անցել ենք: Գյուղերի դպրոցների բոլոր աշակերտներին, մանկավարժներին եւ աշխատակազմին նվերները տվել ենք առանց բացառության: Սա շատ հզոր ծրագիր ստացվեց: Միայն բաճկոնների տրամադրամն ծրագրի արժեքը 70.000 եվրո է: Եթե ավելացնում ենք դա բաժանելու եւ տեխնիկական այլ խնդիրների լուծման ծախսերը, հասնում է 80.000 եվրոյի»,-ասաց «Շիրակ» կենտրոն ՀԿ նախագահը:Ծրագրում գյուղական համայնքներն ընդգրկելն ինքնանպատակ չի արել կազմակերպությունը: Մարզկենտրոնից հեռու գտնվող համայնքներում կան ընտանիքներ, որոնք անգամ ծայրահեղ աղքատության շեմն են վաղուց հատել, գոյատեւում են անմարդկային պայմաններում: Յուրաքանչյուր գյուղում փնտրում գտնում են այդ ընտանիքներին: «Անխախտ սկզբունք ունենք, յուրաքանչյուր գյուղում գտնում ենք մանկահասակ երեխաներ ունեցող ամենաղքատ ընտանիքին: Երբ հասկանում ենք, որ նրանց կյանքում մեր օգնությունն ու քայլերն ինչ-որ բան են փոխելու, հենց նրանցից ենք ճշտում ինչ են ուզում ունենալ»,- պատմեց Թումասյանը:«Ըստ իրենց կարիքի էլ շարժվում ենք, սակայն առաջնորդվում ենք նաեւ գյուղապետի, դպրոցի տնօրինության կարծիքով եւս, որ օգնությունը հասեագրված եւ ճիշտ լինի, որովհետեւ մենք կարող ենք ամեն գյուղում մեկ կամ երկու ընտանիքի օգնել: 8 գյուղում արդեն 8 տարբեր ընտանիքիների կով ենք տվել, հորթ, կենցաղային տեխնիկա: Կարող եմ ասել, որ ծայրահեղ աղքատության խնդիր ենք լուծել նրանց համար: Ընտանիքներին ապրելու միջոց ենք նվիրել: Կով նվիրել ենք, կովի հետ անասնակեր ենք տվել, եթե գոմ չունեն, գոմ ենք կառուցել, կամ ունեցածն ենք  նորոգել: Նման աջակցությունը փոխում է այդ ընտանիքի առօրյան»,- հավելեց նա:

Բոլոր ծրագրերը իրականացնում են բարերարների աջակցությամբ: «Մենք գրանտներով չենք աշխատում, էդքան ժամանակ չունենք, կյանքն անցնում է, իսկ մարդիկ պետք է ապրեն: Մեզ ու «Շիրակ կենտրոնի» բարերարների համար առաջնայինը մարդկանց օգնության իրական ձեռք մեկնելն է: Առհասարակ տարբեր բարեգործական ծրագրեր ենք անում, բայց այնպիսի քայլեր, որոնք մարդկանց կյանքում իսկապես ինչ-որ նշանակություն ունենան, ինչ-որ բան հնարավոր լինի փոխել»,- զրույցն ավարտեց «Շիրակ կենրտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:

Տպել
4544 դիտում

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան