Քաղաքապետարանը հրապարակել է նվիրատվողների անունները. «Ալեքս ընդ հոլդինգ»-ը նվիրաբերել է 3 «ԿամԱԶ»

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրապարակել է համայնքին նվիրատվություն կատարած անձանց անունները, որոնք պիտի պարգեւատրվեն պատվոգրերով:

Դրանց թվում է նաեւ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի նվիրաբերած 3 ԿամԱԶ: Մեկնաբանություններում խոսնակը հերքում է, որ դա Սամվել Ալեքսանյանինն է:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի շարք տնտեսվարող կազմակերպություններ եւ անհատներ քաղաքային տնտեսության զարգացմանն օժանդակելու նպատակով նվիրատվություններ են արել քաղաքին: Տեղեկացրել ենք նաեւ, որ քաղաքապետը մտադիր է տարեմուտից առաջ ամփոփել այս նվիրատվությունները եւ շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնել սոցիալական բարձր պատասխանատվություն դրսեւորած անհատներին ու կազմակերպություններին: Հասկանալի է, որ պարգեւատրվածների անունները հանրության սեփականությունն էին դառնալու»,- մասնավորապես գրում է խոսնակը:

Նա նաեւ նշում է, որ հաշվի առնելով վերջին օրերին մամուլի հետաքրքրությունը հարցի շուրջ, եւ ձգտելով կասեցնել տարատեսակ շահարկումների հոսքը՝ հրապարակում են այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնց հետ այս պահի դրությամբ առկա են գույքի նվիրաբերման պայմանագրեր:

«Ընդգծում եմ՝ մի շարք այլ կազմակերպությունների կողմից գույքի (տեխնիկա, բնակմակերես եւ այլն) նվիրաբերման գործընթացը այս պահին դեռ չի ավարտվել»,- գրում է Կարապետյանը՝ հավելելով, որ մնացած անունները կհրապարակվեն պայմանագրերի ստորագրումից հետո:

«Եվս մեկ անգամ նշենք, որ Երեւանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտի խթանման սկզբունքը, ինչը միջազգայնորեն տարածված պրակտիկա է: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրավիրում է Հայաստանում կամ արտերկրում բիզնես ծավալող բոլոր հայրենակիցներին՝ մասնակցելու Երեւանի զարգացմանը:

Եվ այսպես, այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն են.

1.Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ
2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) -10 հատ, աղբատար KO 427-72 «ԿամԱԶ» -53605-773950-48 -2 հատ, KO440B1-01 «ԿամԱԶ» -65115-3081-50 -2 հատ,
3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար «ԿամԱԶ» 65115-773962-50, 1 հատ,
4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» 43253-3010-69 -3 հատ,
5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ «ԿամԱԶ» 65115-773962-50, 1 հատ»,- գրում է նա:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նոյեմբերի 26-ի նիստից առաջ «Լույս» խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «ԿամԱԶ»-ներ է նվիրել Երեւանի քաղաքապետարանին, ինչն ամիսներ շարունակ գաղտնի է պահվել: Ավելի ուշ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ Սամվել Ալեքսանյանը որեւէ նվեր չի արել, եւ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: 

Իսկ նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Մարությանը եւս հերքեց «Լույս» խմբակցության հայտարարությունը: Նա հայտնեց, որ Երեւան քաղաքը նվեր է ստացել 19-20 ավտոմեքենա, մնացած 35-ը գնել է քաղաքապետարանը։ Խոսքն աղբահավաք ավտոմեքենաների մասին է:

Տպել
14465 դիտում

Թուրքիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սաակաշվիլին կոչ է արել Վրաստանում բողոքի մեծ ցույցեր անել

Վրաստանի նախագահը հրաժարվել է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Ընդդիմության ներսում բռնկված «հրդեհին» այս անգամ Մամիջանյանը «իր բաժին բենզինը պզզացրեց». ում էր ուղղված նրա «խայթոցը»

Երևանի խանութներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Մբապեն հակառեկորդ է սահմանել «Բարսելոնայի» դեմ խաղում

Խոշոր ավտովթար Կոտայքում. բախվել են «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն

Ձիասպորտի կենտրոնում ընթացել է «Սիլ» ակումբի գավաթի խաղարկությունը. հայտնի են արդյունքները (լուսանկարներ)

Վրաստանը չի պատրաստվում վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ. Կոբախիձե

Ծանրամարտի երիտասարդական ԵԱ․ Ժորա Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր, Ռաֆիկ Մարտիրոսյանը՝ արծաթե

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Վրացական երազանքը». պաշտոնական արդյունքներ

Ժառանգությամբ և նվիրատվությամբ հողամասեր և տներ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը

Իսրայելն Իրանի վերաբերյալ իր հաշվարկներում սխալվում է․ Խամենեի

Թամանցիների փողոցը գիշերային ժամերին միակողմանի փակ է լինելու

Կցրտի ևս 2-3 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում մարզերում ու Երևանում առաջիկա օրերին

Զուրաբիշվիլին ընտրության արդյունքների վերաբերյալ հանդես կգա արտակարգ հայտարարությամբ

Հրդեհ Երևանի Գյուլբենկյան փողոցի հացի փռում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» աստիճան

Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ԱԺ պատգամավորները, աշխատակազմի անդամները և նրանց հարազատները

Վրաստանի խորհրդարանի նիստը կգումարվի նույնիսկ առանց նախագահի հրամանագրի. Կոբախիձե

Ինձ համար Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, բայց անուններ չեմ տա. Արամ Սարգսյան

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմամբ հնարավոր կլինի վերականգնել տրանսպորտային միջանցքները. Լեբեդև

Պուշկինի թունելում սպասվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ալիևը շնորհավորել է Կոբախիձեին և հրավիրել Ադրբեջան

Ուրդեղ մե մեխմ է պետք, ես 3-ը կզարգեմ․ Գյումրու դրամատիկականի կուլիսների կարևոր մարդիկ՝ վարպետ Մարտուն

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Թեհրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել

1 միլիոն դրամ ներդրում՝ սկսնակներին աջակցելու համար. տեղի կունենա «Երիտասարդի երազանք» բարեգործական ընթրիք (տեսանյութ)

Այգեստանի տներից մեկում լսվել է պայթյունի ձայն, այուհետ՝ հրդեհ բռնկվել․ հայտնաբերվել է տղամարդու այրված դի

Ինչ է արվել Հոկտեմբերի 27-ի վարույթով 2019-2024 թվականներին. դատախազությունը տեղեկատվություն է հրապարակել

Ահաբեկչություն Թել Ավիվում. բեռնատարը մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ, կան բազմաթիվ տուժածներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

5 ժամ ճանապարհ և 100 կմ երթուղի. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Ո՞ւր է Ուզունյանը, ո՞ւր է Ալիկ Հարությունյանը՝ Հոկտեմբերի 27-ի կարևորագույն վկա. Քոչարյանը դժգոհ է գործի բացահայտումից

Ադրբեջանցու դեմ կռվելու հնարավորություն չունենք, դրա համար կողմ եմ սահմանազատմանը. Սասուն Միքայելյան

Պետական գործիչներն ու քաղաքացիներն այցելում են «Եռաբլուր» պանթեոն

Լրացավ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության 25-րդ տարին

Լիտվայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Առանց վարորդական իրավունքի 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա

Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է մեծ ցույցերի մեկնարկի մասին. իշխանությունը սահմանադրական մեծամասնություն չի ունենա

Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է բնակչի դին