Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանի առաջնության աշնանային հատվածն ավարտվեց: Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կայացան 15-րդ տուրի վերջին խաղերը: «Նոան» հաղթեց «Արարատին» (2:0), իսկ մյուս խաղում «Գանձասար-Կապանն» առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ (1:0):

15-րդ տուրի 3 հանդիպում կայացել էր երեկ: «Ալաշկերտը» ոչ-ոքի էր խաղացել «Փյունիկի» (1:1), «Արարատ-Արմենիան»՝ «Ուրարտուի» հետ (0:0): «Լոռին» ոչ ֆուտբոլային՝ 8:0 հաշվով ջախջախել էր Երեւանին:  

Պարտության պատճառով երկար ժամանակ առաջնության առաջատար «Արարատը» զրկվեց առաջին հորիզոնականից: Մրցաշարային աղյուսակն այս պահին միանձնյա գլխավորում է «Լոռին»: Վանաձորցիները 28 միավոր ունեն: Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը» եւ «Արարատը» հավասար՝ 27-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 2-4-րդ տեղերը: Անհույս հետնապահը «Երեւանն» է: Այս թիմը բոլոր 15 տուրերում պարտություն է կրել ու առանց միավորների վերջին՝ 10-րդ տեղում է:

Մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.

1. «Լոռի» 28 միավոր

2. «Արարատ-Արմենիա» 27 միավոր

3. «Ալաշկերտ» 27 միավոր

4. «Արարատ» 27 միավոր

5. «Շիրակ» 25 միավոր

6. «Նոա» 24 միավոր

7. «Փյունիկ» 20 միավոր

8. «Ուրարտու» 17 միավոր

9. «Գանձասար» 14 միավոր

10. «Երեւան» 0 միավոր

Աշնանային հատվածի ավարտից հետո Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն Մորի Կոնեն է («Շիրակ»): Նա մրցակիցների դարպասը գրավել է 11 անգամ: 2-րդ տեղում 10 գոլով Ջոնել Դեսիրեն է («Լոռի»): Լավագույն եռյակն 9 գոլով եզրափակում է Դենիս Մահմուդովը («Փյունիկ»):

Առաջնությունը կվերսկսվի 3 ամսից: Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի՝ բոլոր 5 հանդիպումները նախատեսված են 2020թ. փետրվարի 28-ին: Ընդհանուր առմամբ առաջնության առաջին մասին ավարտին մնացել է 3 տուր: 18-րդ տուրից՝ 2-րդ շրջանի ավարտից հետո առաջին 6 թիմերը կպայքարեն մրցանակային տեղերի համար: Մնացած 4 թիմերը կորոշեն միակ անհաջողակին, որը հաջորդ մրցաշրջանում կհայտնվի Առաջին խմբի առաջնությունում: Թիմերը կրկին մրցակիցների դեմ կխաղան տանը եւ դրսում: Առաջնության առաջին հատվածում վաստակած միավորները կպահպանվեն:

Տպել
2052 դիտում

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ