Ջհանգիրյանի կողմից վիճարկած Քոչարյանի հրամանագրերն արձակվել են օրենքի խախտմամբ. Խաչատրյան

03/12/2019 schedule00:07

Նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը օրեր առաջ հայց է ներկայացել Վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել Ռոբերտ Քոչարյանի կողմից դեռեւս 2008 թվականի փետրվար ամսին կայացված երկու՝ իրեն գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին  հրամանագրերը:

Դատական տեղեկատվական համակարգից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին: Մեր հարցին ի պատասխան՝ դատավորի գրասենյակից տեղեկացրին, որ դեռեւս չկա որոշում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին:

Գագիկ Ջհանգիրյանը երեկ չցանկացավ ներկայացված հայցի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ:

«Հայ ազգային կոնգրես»-ի իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը մեր զրույցում մանրամասնեց, որ հայցի հիմքում դրված է հիշյալ հրամանագրերը առոչինչ ճանաչելու պահանջ, քանի որ դրանք, իրենց գնահատմամբ, իրավաչափ չեն. «Քանի դեռ հայցի վարույթի ընդունելության հարցն անհայտ է, չգիտենք՝ դատարանը վարույթ կընդունի թե ոչ, ուստի այսօր դեռ վաղաժամ եմ համարում խոսել դրա իրավական հիմնավորումների մասին: Ես կարող եմ միայն ենթադրել, որ այդ հիմնավորումներից մեկը հենց այն է, որ այդտեղ ավելի շատ եղել է քաղաքական մոտիվացիա Ռոբերտ Քոչարյանի կողմից, որ ոչ թե իրականացվել է վարչարարություն, այլ եղել է խտրական վերաբերմունք, եւ այս հրամանագրերը արձակվել են օրենքի եւ իրավունքի խախտմամբ»:

Արմեն Խաչատրյանը պարզաբանեց, որ այս պարագայում վաղեմության ժամկետների խնդիր չկա. «Ըստ վարչարարության հիմունքների մասին օրենքի, Վարչական դատավարության օրենքսգրքի՝ ճանաչման հայցերի դեպքում սամանափակման որեւէ ժամկետ դրված չէ»,-ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե ո՞րն է պատճառը, որ նախկինում Գագիկ Ջհանգիրյանը հետ է վերցրել նույն պահանջով իր՝ Վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքը, Խաչատրյանը պատասխանեց. «Նպատակահարմար գտանք առաջին ատյանում բարձրացնել այս տեսակ հարցը եւ ըստ էության, ձեռնպահ մնացինք Վարչական դատարանի՝ արդեն ուժի մեջ մտած իրավական ակտը բողոքարկելուց»:

Ի պատասխան հարցին, թե ինչ սպասելիքներ ունեն դատարանից, Խաչատրյանն ասաց. «Սպասելիքներն ավելի շատ նոր Հայաստանից են, որովհետեւ մարդկանց՝ հին բարքերով խախտված իրավունքները, այդ թվում եւ՝ քաղաքական, քաղաքացիական, աշխատանքային, պետք է վերականգնվեն, եւ այս հարցում շատ կարեւոր է, որ լինի իշխանության քաղաքական կամք: Սխալ եմ համարում ուղղակի խոսել դատական իշխանության վրա ազդեցությունից, Հայաստանում եղած ավտորիտար ռեժիմը կամայականություններ է գործել, եւ այսօր քաղաքական իշխանությունները պետք է ապահովեն բոլոր հնարավոր միջոցները այդ խախտված իրավունքների վերականգնման համար: Հենց այդ ակնկալիքներն ունենք նաեւ այս գործով»: Հարցին, թե այսօր այդ քաղաքական կամքը տեսնո՞ւմ է, Խաչատրյանը պատասխանեց. «Քաղաքական կամքը տեսնում ենք, բայց  այդ հնարավորություններն ընձեռելու համար, պետք է նաեւ կամքի ուժ դրսեւորել, որպեսզի դատական համակարգում եղած նախկին հին բարքերը վերացվեն, եւ պատվերով ապօրինի վճիռներ կայացնող դատավորները առնվազն վեթինգի ենթարկվեն: Միայն այդ հիմքը բավարար է, որ այդ վեթինգ կոչվածը տեղի ունենա»:

ՀԱԿ-ի իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ մինչ օրս պաշտոնավարում են դատավորներ, որոնք ժամանակին տարբեր հրահանգ են կատարել. «Այն դատավորները, որոնք քաղաքական հրահանգներ են կատարել, արդեն իսկ չպիտի պաշտոնավարեին: Բայց օրինակ, Վարչական դատարանում կա դատավոր, որ Ջհանգիրյանի գործով ժամանակին վճիռ է կայացրել, եւ որը մինչ օրս պաշտոնավարում է: Ըստ էության, բոլորն են ընդունում, որ դա եղել է քաղաքական պատվերի հետեւանք, այսինքն՝ այստեղ իշխանությունը պետք է իր քաղաքական կամքին գումարի նաեւ կամքի ուժը եւ կարողանա այդ արատավոր երեւույթները վերացնի՝ տեղ բացելով նոր կադրերի համար, որոնք կառաջնորդվեն արդարադատության շահով»,-մեր զրույցում նշեց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ դատախազության համակարգից հեռացնելու միջնորդությամբ հանդես էր եկել 2008 թվականին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Դիմելով այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ Հովսեփյանը նշել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել է «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ: Դրանից առաջ Ջհանգիրյանն արդեն հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին եւ ելույթ էր ունեցել նրա կազմակերպած հանրահավաքում: Ջհանգիրյանը խոսել էր նախագահական ընտրությունների խախտումների և «Հոկտեմբերի 27-ի» գործի ապօրինությունների մասին:

Ելույթի հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին,  Ջհանգիրյանը բերման էր ենթարկվել ապօրինի զենք կրելու համար, ապա ձերբակալվել եւ կալանավորվել: Մեկ տարի անց՝ 2009 թվականի մարտի 23-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ Ջհանգիրյանը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: Ըստ դատավճռի՝ Գագիկ Ջհանգիրյանը «իրեն բերման ենթարկելիս չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջներին, ձեռքով հարվածել եւ ցավ է պատճառել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից Արման Հարությունյանին, պատռել է նույն վարչության աշխատակից Տիգրան Աղվանյանի բաճկոնի գրպանը: Գործով տուժող ճանաչված Արման Հարությունյանը, սակայն, դատարանում ցուցմունք էր տվել՝ ասելով, որ Գագիկ Ջհանգիրյանը իրեն հրել է, ցավ չի պատճառել, եւ ինքը «անսպասելիությունից վայր է ընկել: Մարտի 31-ին էլ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 3 տարվա ազատազրկման էր դատապատվել Ջհանգիրյանի եղբայրը՝ Վարդան Ջհանգիրյանը: Նա մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնության գործադրելու համար:

Գագիկ Ջհանգիրյանի պաշտպանները բողոքարկել էին նրա դատավճիռը, որը Վերաքննիչ քրեական դատարանը իր 2009 թվականի մայիսի 20-ի որոշմամբ թողել էր անփոփոխ: Հեղափոխությունից հետո՝ արդեն 2019 հուլիսի 31-ին, Ջհանգիրյանը Վճռաբեկ բողոք էր ներկայացրել: Վճռաբեկ դատարանը դատավոր Համլետ Ասատրյանի նախագահությամբ սեպտեմբերի 18-ին բեկանել էր Ջհանգիյանի մեղադրական դատավճիռը՝ արդարացնելով նրան:

Մինչ այդ որոշումը Ջհանգիրյանը իր ելույթում հայտարարել էր, որ ակնկալվող որոշումը կայացնելուց հետո պատրաստ է հրաժարվել ՄԻԵԴ-ում իր հետագա բողոքի քննարկումից. «Իսկ եթե արդեն ուշ է, ապա պատրաստ եմ հրաժարվել նաև այդ որոշման արդյունքում հօգուտ ինձ տրվող փոխհատուցումից` ոչ այն պատճառով որ դրա կարիքը չունեմ, ուղղակի ինձ համար ընդունելի չէ նման հատուցում ստանալը, քանի որ իմ աշխատանքային գործունեության ընթացքում միլիոնավոր դոլարներ են վերադարձվել պետական գանձարան»,- ասել էր նա:

Միլենա Խաչիկյան

Տպել
8392 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը