Ձեր պատկերացրած քաղաքապետը նստում է, դիմացինը անընդհատ հեռախոսո՞վ է խոսում, հետո գնում-գալի՞ս․ Միրզոյանը՝ Ուրիխանյանին

Ես, անշուշտ, կիսում եմ գործընկերներիս մտահոգությունները՝ Երեւանի քաղաքապետին լիազորություններ տալու, ընդ որում, առանց շատ կոնկրետ ուրվագծելու, չափագրելու ու հստակեցնելու այդ եզրույթները: Այս մասին այսօր ԱԺ-ում՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ կից օրենքի փաթեթների քննարկման ժամանակ, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ հավելելով, որ ինքը կգերադասեր, որ դա լիներ կառավարության որոշման տեսքով:

«Որովհետեւ ունեմ մտահոգություններ քաղաքապետարանի կողմից այդ գործառույթը եւս պատշաճ կազմակերպելու իմաստով: Երկու օր է՝ հետեւում ենք մի իրավիճակի, երբ քննարկվում է, թե ինչ հագուստով են իր մոտ եկել ժողովրդի համար 2 մլրդ դոլար բերող մարդիկ, կամ երբ են հեռախոսային խոսակցություններ ունենում, կամ պատի տակ շարվելուց պատշաճ կերպով են զգաստ կանգնել, թե ոչ, եւ թե ինչ տեւողությամբ են կանգնած սպասել եւ այլն»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ականատես են եղել, որ մեկ տարուց ավելի Երեւանը թաղված էր աղբի մեջ.

«Փաստորեն, դրա համար պետք էր ընդամենը մի քանի տասնյակ բեռնատարի հարց լուծել: Բեռնատարների հարցն էլ, իհարկե, օդում կախված է, հասարակությունն սպասում է դրա պատասխանին, բայց եկեք ու տեսեք, որ մի քանի տուրիստական սեզոն մարդիկ գալիս տեսնում էին, գրում ու տարածում էին, որ Երեւանն ամենակեղտոտ քաղաքներից մեկն է: Իսկ հիմա ստացվում է, որ Երեւանն ինվեստորներին հյուրընկալելու իմաստով ամենաաննպատակահարմար քաղաքն է, որտեղ քննարկում են՝ թագաժառա՞նգ էր եկել ժողովրդի համար 2 մլրդ դոլար բերել ու ձրի հիվանդանոց, թե՞ թագավորի մյուս որդին: Ես այստեղ մտահոգություններ ունեմ, զուգահեռներ եմ տանում: Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակերպչական, կառավարական ունակությունների վրա»,- ասաց պատգամավորը:

Քանի որ Ուրիխանյանի ելույթն սահմանված ժամանակահատվածից երկարեց, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ստիպված եղավ սեղմել ժամանակի ավարտը հուշող կոչնակը, սակայն պատգամավորը ելույթը չէր ավարտում։

Միրզոյանը եւս մի քանի անգամ հնչեցրեց զանգը, ապա վրդովված հարցրեց՝ «Գրավե՞լ եք ամբիոնը»:

Միրզոյանն արձագանքեց նաեւ ԲՀԿ-ական պատգամավորի ելույթին. «Չեմ հասկանում, ձեր պատկերացրած քաղաքապետը նստում է, դիմացինն անընդհատ հեռախոսով խոսո՞ւմ է, հետո հելնում գնում է, հետո նորից գալի՞ս է»: Պատգամավորն էլ տեղից պատասխանեց, թե ինքն իրավունք ունի իր ելույթում ասել այն, ինչ ուզում է, եւ ոչ մեկն իրավունք չունի փնովելու, դատափետելու. «Խնդրում եմ մի մեկնաբանեք իմ ելույթները»:

Միրզոյանն էլ ընդգծեց, որ ինքն էլ իր իրավունքն է իրացնում։

Հիշեցնենք, որ երեկ հարցազրույցի ժամանակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, արձագանքելով Գագիկ Ծառուկյանի պնդմանը, թե շեյխ ներդրողները քաղաքապետի հետ հանդիպումից հիասթափված են հեռացել, ասաց, որ նշյալ հանդիպման ժամանակ վերջիններս անընդհատ հեռախոսով են խոսել, իրենք համբերատար սպասել են, սակայն օտարերկրացի ներդրողները շարունակել են նման պահվածքը։ Մարությանն ասաց, որ, ամեն դեպքում, ինքն ու գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը վերահաստատել են, որ ներդրողները կարող են բոլոր հարցերով դիմել, կսպասեն գրավոր կամ բանավոր առաջարկներին, սակայն քաղաքապետարանը մինչ օրս ոչ մի դիմում չի ստացել։

Տպել
2521 դիտում

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել