Գագիկ Ծառուկյանը, Աբու Դաբիի թագաժառանգն ու Հայկ Մարությանը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողովում շարունակեց խոսել Աբու Դաբիի թագաժառանգի՝ Երեւանում ունեցած բիզնես եւ ներդրումային մտադրություններից եւ հիասթափություններից:

Լրագրողների հետ զրույցում նա կրկին պնդեց երեկվա իր հայտարարությունը, թե թագաժառանգի ներկայացուցիչներին Երեւանի քաղաքապետարանում լավ չեն ընդունել: Երեկ, կրկին ԱԺ-ում, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պնդել էր, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երեւանի քաղաքապետի ու Երեւանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել եւ նրանք հիասթափված հեռացել են:

Ի պատասխան՝ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նկատեց, որ «հանդիպում եղել է, եղել են ներդրողներ», սակայն ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է.

«Ինձ զանգեցին, ասացին, որ հանդիպման ցանկություն կա…Իրենց պետք էր, որ հանդիպումը լինի կիրակի օրը: Ես ասացի, որ մենք 24/7 ռեժիմով ենք աշխատում (առանց չափազանցնելու), եւ մեզ համար, ինձ համար մասնավորապես, շաբաթ-կիրակի գոյություն չունի: Ասացի՝ դուք որ օրը ասեք, մենք կհարմարվենք: Իրենք ժամ ասեցին, մենք հարմարվեցինք էդ ժամին, նաեւ պարոն Մեսչյանին ասացի, որ կիրակի օրով անպայման գա, ներկա լինի»,- պատմել է Մարությանը՝ հավելելով, որ պոտենցյալ ներդրողներին դիմավորել ու ընդունել են արարողակարգի բոլոր կանոններով, չնայած որ հյուրերը եղել են ջինսային հագուստով եւ իրենց հետ ներս են տարել բջջային հեռախոսներ:

«Ճիշտ է, մենք շատ պաշտոնական էինք հագնված, իրենք՝ ջինսերով, մայկաներով եւ այլն, դա կարեւոր չէ, համենայն դեպս հանդիպումը, խոսակցությունը եղավ շատ պրոդուկտիվ: Իրենք առաջարկում էին կառուցել հիվանդանոց եւ հյուրանոց: Հիվանդանոցը, որ պետք է բարեգործական լինի, բացարձակ էդպիսի ոչ մի խոսակցություն չկար, այլ զուտ բիզնես, եւ շեշտը դնում էին Կենտրոնի վրա: Մենք իրենց բացատրեցինք, որ Կենտրոնը շատ գերծանրաբեռնված է, գրեթե տեղ չկա»,- շարունակել է պատմել Մարությանը՝ հավելելով, որ առաջարկում են մասնավորից գնել տարածքներ, իսկ իրենք կաջակցեն՝ ինչով կարող են:

Այնուհետեւ, ըստ Մարությանի, սկսել են զանգել Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչների հեռախոսները, եւ չնայած այդ պահին Մարությանը ինչ-որ բան է ներկայացնելիս եղել՝ նրանք սկսել են հեռախոսներով խոսել: Քաղաքապետը ենթադրելով, որ նրանք շտապում են, որոշել է եզրափակել խոսակցությունը՝ եւս մեկ անգամ վերահաստատելով, որ պատրաստ են ամեն ինչով օգնել: Պոտենցյալ ներդրողները հեռացել են եւ այլեւս չեն դիմել քաղաքապետարան:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե միգուցե կենտրոնում իրոք տարածք չկա, Ծառուկյանը պատասխանեց. «Անհնարին ոչինչ չկա: Շատ բնակելի շենքեր կան, վթարային շենքեր կան, որ մարդիկ ասում են՝ պատրաստ ենք կրկնակի գնելու: Եթե այսօր մեկ քառակուսի մետրի արժեքը 1800-2000 դոլար է, մարդիկ պատրաստ են 4 հազար վճարել….Կան ընկերներ, որ ունեն, առաջարկել են, բայց իրենք իրենց հզորությանը համահունչ ցանկացել են Կենտրոնում: Ոչ թե ասեն՝ դուք գնացեք գտեք տարածք»:

Անդրադառնալով հյուրերի պահվածքին (հանդիպման ընթացքում հեռախոսով խոսելուն)՝ Ծառուկյանը նկատեց. «Նորից եմ ասում՝ դատարկ-դատարկ բաների հետեւից խոսել…Եթե թագավորը զանգել է՝ ոնց ընթացավ բանակցությունը, նա չի իմացել ավարտվե՞ց, թե՞ չէ, նա պետք է պատասխանի, ասի՝ բանակցությունն ընթանում է»:

Ինչ վերաբերում է համացանցում տարածված տեղեկություններին, թե Աբու Դաբիի շեյխը երբեք չի եղել Երեւանում, Ծառուկյանն ասաց, որ եթե օդանավակայանում նայեն՝ կերեւա, որ ապրիլի 26-ին շեյխն իր ինքնաթիռով 18 հոգով եկել է Հայաստան:

Տպել
3123 դիտում

«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի 2 նախագիծ է քննարկվում, դիտարկվում է Նորագյուղը դարձնել Երևանի նոր կենտրոնը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները

Հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես սեփական ցանկությամբ, զինծառայողները սննդի կարիք չունեն. ՊՆ

Մենք անցնում ենք դժվարին ժամանակաշրջանով, որտեղ ուժի չկիրառման նորմի խախտման շեմն անհանգստացնող կերպով բարձր է. Միրզոյան

Եթե ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի՝ կմտածեմ. Թունյանը՝ Գալստանյանի հետ հանդիպելու մասին

Հայաստանում թունավորման ավելի քան 900 դեպք է գրանցվել․ մասնագետը զգուշացնում է

AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն

Ադրբեջանում 21 մարդ հետախուզվում է մարդկանց վաճառքով զբաղվելու, թրաֆիքինգի մեջ ներգրավելու համար

Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ

Խուզարկություններ են իրականացվում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում. ինչն է պատճառը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարել է նոր բաց մրցույթ

Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում

Գազ չի լինի Լոռու մարզի և Երևանի մի շարք հասցեներում

«Ամիօ բանկ»-ը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները մանիպուլյացիա են. Ծառուկյան

Քաղաքակրթական վանդալիզմ. Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել է «Արցախի պետհամալսարան»-ում ընդունելության մասին

Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար. Երևանում և մարզերում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված ավելի քան 32,5 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Թուրքմենստան

3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան հոսպիտալացվածներ

Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն

Երևանում ծառերն ու էլեկտրական սյունն ընկել են ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ

«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)

Սյունիքի մի մասում մառախուղ է