Երկու օր է՝ փորձում ենք վերծանել, թե երեկ Ծառուկյանը ինչ էր ասում և ինչի մասին. Արփի Դավոյան

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն ամբիոնից անդրադարձավ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն հայտարարությանը, որ եթե խոսելու բան կա, կարելի է բարձրախոսներն անջատած խոսել:

«Մենք չենք կարող բարձրախոսներն անջատած խոսել, մենք պիտի խոսենք այնպես, որ ՀՀ քաղաքացիները լսեն և տեսնեն, թե մենք ինչ ենք խոսում և ինչպես, որովհետև մենք հաշվետու ենք նրանց առաջ»,- հայտարարեց Դավոյանը՝ հավելելով, որ նրանք երբեք կուլիսային պայմանավորվածությունների չեն գնացել, երբեք բարձրախոսներն անջատած որևէ խոսակցություն, որևէ պայմանավորվածություն չեն ունեցել և հիմա էլ չեն պատրաստվում նման գործելաոճ որդեգրել:

Այս ելույթի ընթացքում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղից արձագանքեց՝ ասելով, թե՝ մի չարաշահեք հանրային ամբիոնը, ինչին ի պատասխան՝ Արփի Դավոյանն ասաց, որ նա բացարձակ չի չարաշահում հանրային ամբիոնը: «Սա քաղաքական համար 1 ամբիոնն է, իսկ ես ԱԺ պատգամավոր եմ, խնդրում եմ տեղից մի արձագանքեք, որովհետև ես ձեր ելույթներին չեմ արձագանքում»,- պատասխանեց Դավոյանը:

Անդրադառնալով Մելքումյանի այն հայտարարությանը, թե նախորդ իշխանություններն իրենց չլսեցին՝ Դավոյանն ասաց.  «Պարո՛ն Մելքումյան, նախորդ իշխանությունները ձեզ չլսեցին, որովհետև նախորդ իշխանություններին հիմնականում դուք էիք լսում, չէիք կարող նրանց չլսել»,- նկատեց Դավոյանը:

Մելքումյանը կրկին տեղից արձագանքեց, սակայն Դավոյանը շարունակեց իր ելույթը:

«Երեկ պարոն Աբովյանն ասում էր, որ լսենք Գագիկ Ծառուկյանի հարցազրույցները, լսում ենք, պարո՛ն Աբովյան, ուշադիր լսում ենք, բայց ահագին բաներ չենք հասկանում, որովհետև հիմնական խոսքն ուղեկցվում է տարբեր բառերով, և ընդհանուր միտքը հասկանալի չէ»,- մեջբերեց Դավոյանը՝ հավելելով, որ երկու օր է՝ փորձում են վերծանել, թե երեկ Ծառուկյանն ինչ էր ասում և ինչի մասին:

Միքայել Մելքումյանը նորից տեղից արձագանքեց՝ ասելով, թե՝ դպրոց գնացեք:

«Ես գնացել եմ դպրոց և շատ լավ եմ սովորել, կարող եք ծանոթանալ»,- եզրափակեց Արփի Դավոյանը:

Այս ելույթից հետո ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դավոյանի հայտարարություններին ի պատասխան՝ նշեց, որ որևէ մեկը որևէ մեկին վիրավորելու իրավունք չունի, և որ այս խորհրդարանը երբևէ այսքան ցածրակարգ բանավեճերի հարթակ չի եղել:

«Դուք իրավունք չունեք, տիկին Դավոյան, վիրավորելու պարոն Ծառուկյանին, եթե չեք  հասկացել Ծառուկյանի որևէ հարցազրույցը, պրոբլեմը փնտրեք Ձեր մեջ»,-եզրափակեց Զոհրաբյանը:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
3241 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ