Կրթահամալիր ընդունվելուց 3 օր անց թողել է ուսումը. հաստատությունը դատարանով պահանջում է վճարել չարված դասերի համար

Ապրիլին ՀՀ ոստիկանության կրթահամալիր ընդունված եւ շուտով հեռացած Դավիթ Ասատրյանից դասերի երեք օրվա համար 36 հազար դրամ են պահանջում: Դավիթն ասում է՝ այդ ընթացքում դասապրոցես չի կազմակերպվել: Նրա կրթահամալիր ընդունվելը համընկել է մեր երկրում տեղի ունեցող թավշյա հեղափոխության օրերի հետ: Ըստ պայմանագրի՝ Դավիթն ընդունվել է 2018 թվականի ապրիլի 18-ին:

ՀԺ-ի հետ զրույցում 23-ամյա երիտասարդը հայտնեց, որ իրեն հրավիրել են այստեղ սովորելու, սակայն երեք օր անց այլեւս չի ցանկացել ոստիկան դառնալ:

«Անընդհատ զանգում էին, ասում, որ գնամ գործերս տամ: Իրենք էին հրավիրել: Գնացի, այդ երեք օրը տարածքի եւ դասախոսների հետ ծանոթություն էր, դաս չենք արել. երկրում այդ օրերին լարված ու խառը իրավիճակ էր, փոշմանեցի»,- պատմեց նա: Երիտասարդի խոսքով՝ իր այդ որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանում տիրող լարված իրավիճակը, ոստիկանության գործադրած բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Նա դիմում է գրել, վերադարձրել այն համազգեստը, որը տրամադրել էին կրթահամալիրում եւ դուրս է եկել: Որոշ ժամանակ անց հաստատությունից զանգահարել են, հայտնել, որ Դավիթը պարտավոր է վճարել այն երեք օրերի համար, որոնք անցկացրել է կրթահամալիրում: «Առաջին երկու օրն եմ գնացել, միայն ծանոթություն է եղել, ինձ ոչ ոք ոչինչ չի սովորեցրել, բայց գումար են ուզում»,- ասաց նա: Ի դեպ, այս հաստատություն ընդունվելն էլ բավարար ծախսատար է. անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու համար Դավիթից պահանջվել է ընդհանուր առմամբ 40 հազար դրամ վճարել:

Քառօրյա պատերազմի մասնակից Դավիթ Ասատրյանն այս ընթացքում երկրում չի եղել: Կրթահամալիրից դուրս գալուց հետո գնացել է ՌԴ՝ արտագնա աշխատանք կատարելու: Վարձավճարի գործը հասել է դատարան, ապա եւ՝ ԴԱՀԿ, իսկ կրթահամալիրն ունեցած պարտքն օր օրի ավելանում է ու այժմ հասել է 41.200 դրամի: 

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի Կադրերի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գայանե Կարապետյանը հայտնեց, որ Դավիթ Ասատրյանն ինքնակամ է որոշել դադարեցնել կրթությունը, այդ պատճառով է, որ, կարգի համաձայն, պետք է փոխհատուցի յուրաքանչյուր օրվա համար:

Նա նաեւ նշեց, որ ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողն ուսման կամ վերապատրաստման կազմակերպման համար պետության կատարած ծախսերը փոխհատուցում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կետերի համաձայն: Սովորողը, ըստ այդմ, պետության կատարած ծախսերը փոխհատուցում է ուսման կամ վերապատրաստման փաստացի ժամանակահատվածի համար: Կրթահամալիրում սովորողի կողմից փոխհատուցման ենթակա գումարի չափը մեկ օրվա համար կազմում է 6 հազար 9 հարյուր 40 դրամ:

Գայանե Կարապետյանը մեր զրույցում նշեց՝ հաճախ տեսնում է, որ հաստատություն դիմած, ապա կիսատ թողած երիտասարդներն ինչ ֆինանսական վիճակում են ու չեն կարողանում վճարել, ցավ է ապրում, բայց ոչինչ չի կարող անել, կարգն այդպիսին է: «Բանակից հետո հստակ մտածելակերպով, կայացած, զինվորական ծառայություն անցած տղամարդը նախընտրել է այդ մասնագիտությունը եւ հետո գալիս ասում է՝ չէ, սխալ եմ ընտրել, դա արդեն մեր խնդիրը չէ: Մենք ոչինչ չենք կարող անել»,- ասաց ոստիկանության գնդապետը:

Մեր այն դիտարկմանը, թե երիտասարդը վստահեցնում է, որ իր ընդունվելուն հաջորդող օրերին դասապրոցես չի կազմակերպվել եւ ընդամենը ծանոթություն է եղել, Կարապետյանը նկատեց, որ եթե Դավիթ Ասատրյանն ինչ-որ հարցեր ունի, կարող է գնալ կրթահամալիր, որտեղ իրեն ամեն ինչ կբացատրեն ու կներկայացնեն կարգը: Գայանե Կարապետյանը, լսելով, որ պահանջվող գումարը չվճարելու պատճառով գործը ԴԱՀԿ-ում է, խորհուրդ տվեց նման պարագայում գնալ ներկայանալ, վճարման որեւէ ժամանակացույց նշել եւ կասեցնել գումարի աճը:

Տպել
2310 դիտում

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը