Ադրբեջանի նախապայմաններն ու Հայաստանի մերժումը. ինչ է քննարկվել 3 ժամ ԱԳ նախարարների հանդիպմանը

ԵԱՀԿ ԱԳ նախարարների 26-րդ խորհրաժողովի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ և մասնակցությամբ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում երեկ կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այն թվով հինգերորդն էր այս տարվա ընթացքում:

Հանդիպումից հետո, ամեն անգամվա նման պաշտոնական հաղորդագրություններ հրապարակվեցին բանակցությունների ընթացքի եւ արդյունքի մասին:  3 ժամ տեւած բանակցությունների ընթացքի մասին հաղորդագրությունը սահմանափակվել էր մի քանի պարբերության մեջ, որտեղ նշվում էր, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։ Նշվում էր նաեւ, որ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ Դիտարկվել է այդ համատեքստում լրագրողների, հասարակությունների միջև նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը: Միաժամանակ ընդգծվեցին վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարևորությունը: Անդրադառնալով նախօրեին Արցախի ԱԳ նախարարի հետ Երևանում ունեցած հանդիպմանը՝ նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծել է Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ:

Պաշտոնական հաղորդագրությունն այսօր ողջ օրվա ընթացքում լրատվական կայքերի եւ սոցիալական ցանցերի քննարկումների առաջին հորիզոնականում էր: Բանն այն է, որ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի՝ մի շարք  երկրներում տեղակայված  դեսպանատների թվիթերյան էջերում հայտնվեց փաստաթուղթ, որը, ինչպես նշվում էր, շրջանառության մեջ էր դրվել ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի ընթացքում, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի կողմից:

Փաստաթղթում նշվում է, որ Ղարաբաղի  հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա միայն Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» շրջանակում, իսկ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճաը, ըստ փաստաթղթի, պետք է լինի Ադրբեջանի կազմում։

«Հակամարտության կարգավորման առաջին քայլը պետք է դառնա հայկական զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից։

Դրան պետք է հետեւի բռնի տեղահանված ադրբեջանական բնակչության վերադարձը` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ, ինչպես նաեւ բացվեն տարածաշրջանում հաղորդակցություններ: 

Հաջորդ քայլըլ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան:

Այդ կարգավիճակը պետք է ապահովի տարածաշրջանի հայկական և ադրբեջանական համայնքների խաղաղ համագոյակցությունը, երաշխավորի մարդու իրավունքների և ազատությունների լիակատար պաշտպանությունը հավասար հիմքերի վրա»,-ասված է փաստաթղթում։

Լրատվամիջոցների եւ սոցցանցերի օգտատերերի տարատեսակ գրառումներն ու հրապարակումները, քաղաքագետների վերլուծություններն այն մասին էին, որ մի քանի ժամ տեւած բանակցությունների ընթացքում անդրադարձ չի եղել պաշտոնական Բաքվի ներկայացրած փաստաթղթին, բացի այդ, ՀՀ արտաքին գերատեսչությունը պաշտոնական պատասխան չի տվել Ադրբեջանին, իսկ դա կարող է նշանակել, որ հայկական կողմը համաձայն է հակամարտության կարգավորման ադրբեջանական բանաձեւի հետ:

Թեման նույն ակտիվությամբ քննարկվում էր նաեւ ադրբեջանական մեդիա տիրույթում:

Հանդիպմանը, սակայն, անդրադարձ եղավ ՀՀ ԱԳ նախարարի կողմից: Բրատիսլավայում ունեցած իր ելույթում Զոհրաբ Մնացականյանը խոսել էր երեկվա հանդիպման եւ հայկական կողմի դրքորոշման մասին:

Ըստ այդմ՝ նա նշել էր, որ  ղարաբաղյան հակամարտությանը խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունք և հիմք։ Այս սկզբունքի ճանաչումը  ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման: Ըստ ՀՀ ԱԳ նախարարի խոաքերի, Ադրբեջանը թշնամական քաղաքականություն է վարում, դրա վառ ապացույցը 2016-ի ապրիլին Արցախի նկատմամաբ ցուցաբերված ագրեսիան է:

«Ադրբեջանը պետք է ստանձնի Արցախում բնակվող ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով առանց որևէ սահմանափակման իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչման անմիջական պարտավորություն: Արցախի ժողովրդի անվտանգությունն ենթակա չէ զիջման։ Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որևէ իրավիճակ, որը ձևավորի Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ:

Խաղաղ կարգավորումը պետք է լինի ներառական՝ հակամարտության բոլոր կողմերի անմիջական ներգրավմամբ: Ուստի, Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի:  Այս առնչությամբ մենք ընդգծում ենք խաղաղ գործընթացում, մասնավորապես բովանդակային հարցերում Արցախի ընտրված ներկայացուցիչների լիակատար ներգրավման անհրաժեշտությունը: հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության և ռիսկերի էսկալացիայի միջավայրում։ Հետևապես, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994 և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը պետք է խստագույնս պահպանվեն և ամրապնդվեն։ պետք է անվերապահորեն հավատարիմ մնալ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման հիմնարար սկզբունքին: Ադրբեջանի ղեկավարության կողմից հրահրվող և ուղղորդվող ատելության, անհանդուրժողականության, այլատյացության, հայատյացության քաղաքականությունը պետք է դատապարտվի»,-ասել է Մնացականյանը՝ հավելելով, որ Հայաստանը հավատարիմ է բանակցային գործընթացին և շարունակելու է հետևողականորեն աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, անընդունելի է, երբ Ադրբեջանում վերջինս խաղաղության գործընթացի համար ներկայացվում են նախապայմաններ, որոնք հրապարակվել են նախարարական խորհրդի նախօրեին շրջանառված փաստաթղթում:

Կարճ ասած, ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանը մերժում է նման ոչ կառուցողական մոտեցումը Ադրբեջանի կողմից:

Ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձել է նաեւ  ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը: Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական սպառնալիք կա:

«Երկխոսությունը շարունակվել է ամբողջ տարվա ընթացքում: Տարբեր հարթակների միջոցով ԵԱՀԿ-ն փորձել է ամրապնդել վստահությունը, հանել լարվածությունն ու աջակցել երկխոսությանը: Ղարաբաղյան կոնֆլիկտի սրման իրական սպառնալիք կա: Ես չունեմ այն կախարդական բանաձեւը, որի միջոցով կկարողանայինք մեկընդմիշտ լուծել հակամարտությունները: Բայց ես ունեմ հստակ համոզմունք նրանում, որ ԵԱՀԿ-ի ջանքերը՝ լարվածության վերացման եւ նոր երկխոսության ձեւավորման համար հարթակ ստեղծելու գործում անգնահատելի են եւ ԵԱՀԿ-ն այն առաջին կազմակերպությունն է, որն առաջարկում է իր աջակցությունը խաղաղության կոնկրետ քայլերին»,-ասել է Լայչակը: 

Տպել
3829 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ