Մելիքբեկյանը, Հովհաննիսյանը, Գրիգորյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներ. «Փյունիկի» թեկնածուն չի հաստատվել. (թարմացված)

Արմեն Մելիքբեկյանը, Խորեն Հովհաննիսյանը եւ Թովմաս Գրիգորյանը պաշտոնապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուներն են: Նրանց անուններն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը և Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը: Նշեցին նաեւ, թե ովքեր են առաջադրել նրանցից յուրաքանչյուրին:

ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար Արմեն մելիքբեկյանին առաջադրել են «Ուրարտու» (նախկին «Բանանց») եւ «Վան» ակումբները: «Անի» ֆուտբոլային ակումբի նախագահ, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանին առաջադրել է հենց իր ակումբը ակումբը: «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանին առաջադրել է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան:

Գործարար Արսեն Աղաջանյանին առաջադերել է «Փյունիկը», սակայն նրա թեկնածությունը չի համապատասխանում ՀՖՖ պահանջներին: Ասուլիսի ընթացքում Ազարյանը նշեց, որ Աղաջանյանի ինքնակենսագրականում ներայացրած ֆուտբոլային գործունեության վերջին 5 տարիներից առնվազն 2-ը վերաբերում Կիպրոսում ծավալած գործունեությանը: ՀՖՖ-ն դիմել է Կիպորսի ֆեդերացիա: Ստացել է պաշտոնական գրություն, որ տվյալ անձը որեւէ կերպ Կիպրոսի ֆեդերացիայի հետ առնչվող որեւէ ֆուտբոլային գործունեություն չի ծավալել: «Փյունիկն» այսօր՝ սահմանված ժամկետից դուրս ներկայացրել է գործունեության մասին լրացուցիչ տվյալներ, որոնք նույնպես չեն համապատասխանում ՀՖՖ պահանջներին, համապատասխանելու դեպքում էլ չէին կարող դիտարկվել, քանի որ ժամկետից ուշ են ներկայացվել:

Ընդհանուր առմամբ եղել է նախագահի 4 թեկնածություն, որից հսստատվել է 3-ը: Գործկոմի անդամության համար եղել է 27 թեկնածու 16 տեղի համար, սակայն համապատասխանել են 24-ը: Դրանք են՝ Սլավիկ Սարգսյան (առաջադրել է «Վանը»), Արկադի Անդրեասյան («Որարտու»), Ալբերտ Սարգսյան («Անի»), Հայկ Ղազազյան («Փյունիկ»), Բագրատ Նավորյան («Ալաշկերտ»), Գագիկ Աղբալյան («Աչաջուր» ֆուտբոլային ակումբ), Հրաչիկ Աղաբեկյան («Արագած»), Պողոս Գալստյան («Արարատ-Արմենիա»), Հրաչ Յագան («Արարատ»), Կիմ Առաքելյան («Գանձասար ֆուտբոլային ակումբ ՀԿ»), Հասմիկ Ղարիբյան («Դիլիջան»),  Լուսինե Բակումյան («Դինամո 2000 ֆուտբոլային ակումբ»), Էդուարդ Քալանթարյան («Զվարթնոց ֆուտբոլային ակումբ»), Տիգրան Հակոբյան («Էրեբունի-Դիլիջան մարզական ակումբ»), Աննա Թադեւոսյան («Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում ՀԿ»),  Արտաշես Ղազարյան («Հայկական ֆուտբոլի զարգացման հիմնադրամ»), Սամվել Ղասաբօղյան («Հայկական ֆուտբոլի վետերանների եւ պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ»), Կարեն Շաբոյան («Սեւան ֆուտբոլային ակումբ»), Արմեն Նիկողոսյան (ՆԻԿԱՐՄ ֆուտբոլային ակումբ), Արթուր Սահակյան («Նոա»), Մարինա Թաշչյան («Նորացված փյունիկ»), Ռուբեն Նազարեթյան («Հանրապետական» մարզադաշտ), Արմեն Շահգելդյան («Վեստ Արմենիա»), Արեն Մկրտչյան (ՀՖՖ Տեխնիկական կենտրոն):  

Ասուլիսի ընթացքում Արմեն Նիկողոսյանը տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել Գործկոմի նիստ, որի օրակարգի հարցերից է եղել որոշում կայացնել ժողովի այն անդամների վերաբերյալ, որոնց գործունեությունը չի համապատասխանում ՀՖՖ կանոնադրությանը: Ասաց, որ գործկոմը, բացի անդամների անդամությունը ժամանակավորապես կասեցնելուց, այլ իրավասություններ չունի, ուստի տարբեր աղբյուրներից տեղեկություններ հավաքելուց հետո մի քանի անդամների վերաբերյալ ժամանակավորապես կասեցման որոշում է կայացվել: Դրանք են «Լոռի ֆուտբոլային մարզական ակումբ բարեգործական հասարակական կազմակերպությունը», «Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիա» ՀԿ-ն, «Հայք ֆուտբոլային ակումբը», «Դինամո 2000 ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությունը», «Զվարթնոց ֆուտբոլային ակումբ ՍՊԸ»-ն, «Հայկական ֆուտբոլի զարգացման հիմնադրամը», «Նորացված փյունիկ ֆուտբոլային ակում ՀԿ»-ն:

Նա նշեց, որ նրանց թեկնածուները կարող են մասնակցել ընտրություններին եւ որ կասեցման մասին որոշումը կայացվել է թեկնածություններն առաջադրելուց հետո, որպեսզի չստացվի, որ գործկոմը միջամտում է: Ավելացրեց նաեւ, որ մինչեւ ընտրությունները կարող են նման որոշումներ կայացվել նաեւ այլ անդամ կազմակերպություների մասին:

Ընտրությունները կայանալու են արտահերթ ժողովի ժամանակ: Այն տեղի է ունենալու դեկտեմբերի 23-ին:

Տպել
3484 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ