Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջնական փուլում լսելու են մոտ 40 պաշտոնյայի

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցը: Նախագիծը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ առաջարկում են հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել 6 ամսով:

Պատգամավորը նաեւ հակիրճ ներկայացրեց աշխատանքների այն ծավալը, որոնք իրականացրել են անցած վեց ամիսների ընթացքում։

Ըստ այդմ՝ հանձնաժողովի փորձագետները նախնական փուլում կազմել են նախնական ուսումնասիրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որը հասցվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը։

Հուլիսի 9-ին ՊՆ-ից ստացվել է փաստաթղթերի առաջին խումբը եւ սկսվել դրանց մանրակրկիտ ուսումնասիրությունները։ Առ այսօր հանձնաժողովն ուսումնասիրել է շուրջ 2684 էջ ծավալով, 147 տեքստային եւ 14 գրաֆիկական քարտեզներ, տեղեկատվական-վերլուծական, հետախուզական, զորքերի կառավարման օպերատիվ եւ այլ բնույթի գաղտնի եւ հույժ գաղտնի փաստաթղթեր։

Ստացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքների հիման վրա՝ հանձնաժողովն անցկացրել է 21 նիստ, քննվել են 10 զինծառայողներ, դրա արդյունքում կազմվել եւ հնչեցվել է շուրջ 415 հարց, որոնց վերաբերյալ ստացվել են հետաքրքրող տեղեկություններ, պարզաբանումներ եւ կատարվել ճշտումներ։

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ուսումնասիրության վերջնական փուլում լսելու են մոտ 40 բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց անվանացանկն արդեն իսկ հաստատվել է։

«Հետագա աշխատանքները կտեւեն մի քանի ամիս, եւ վերջին երկու ամիսը նախատեսում ենք վերջնական եզրակացությունների վրա համապարփակ աշխատանքի կազմակերպումը լիարժեք իրականացնելու համար»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Պատգամավոր Արման Բաբաջանյանը Քոչարյանից հետաքրքրվեց՝ աշխատանքների ընթացքում դիմադրություն արդյոք եղե՞լ է, եւ ե՞րբ սպասենք Յուրի Խաչատուրովի, Հայկազ Բաղմանյանի եւ Սերժ Սարգսյանի հարցաքննությանը:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ դիմադրության չեն հանդիպել․ «Գուցե չհասկացված պահեր են եղել, բայց հանձնաժողովը կարողացել է հաղթահարել դրանք: Իսկ հրավիրյալները հաստատված են, ձեր մատնանշած անձանց մենք պարտավոր ենք լսել՝ ընդհուպ մինչեւ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին, որը գերագույն գլխավոր հրամանատարն է եղել: Հարցեր են հավաքագրվել, որոնց վերջական պատասխանները պետք է ստանանք Սերժ Սարգսյանից, իսկ դրանից առաջ՝ բոլոր այն պաշտոնյաներից, որոնք ունեցել են կառավարման առումով առնչություններ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հանձնաժողովը որոշել է դիմել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու համար։

Քննիչ հանձնաժողովի աշխատանքների համար նախատեսված էր նախնական վեց ամիս, սակայն հանձնաժողովականները, ինչպես եւ սպասվում էր, չեն տեղավորվում այս ժամկետում։ Հաշվի առնելով նյութերի եւ հրավիրյալների հսկայական ծավալը՝ հանձնաժողովականներն օգտվում են ուսումնասիրության ժամկետը վեց ամիս երկարաձգելու՝ օրենսդրության ընձեռած հնարավորությունից։

Տպել
2106 դիտում

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր