Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր սկսվեց Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատաքննությունը:
Արսեն Դավթյանը մեղադրվում է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Ռազմիկ Աբրահամյանից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Դեպքի մասին հայտնի դարձավ 2019 թվականի ապրիլի 1-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ բժշկական հաստատության տնօրենը (Ռազմիկ Աբրահամյանը,-խմբ.) նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ, ինչի դիմաց փոխնախարարին հենց նրա աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել էր ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Արսեն Դավթյանը մի քանի ամիս կալանքի տակ մնալուց հետո գրավի դիմաց ազատ է արձակվել:
ՆԻտսը սկսվելուն պես նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը ամբաստանյալներին պարզաբանեց իրենց իրավունքները, ապա մեղադրող դատախազին առաջարկեց ընթերցել մեղադրական եզրակացությունները:
Ըստ այդմ, Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ընդունել է Ռազմիկ Աբրահամյանի առաջարկն այն մասին, որ նյութական առավելություն ստանալու դիմաց վերջինիս օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարի հովանավորչություն, այն է՝ նպաստել առողջապահության նախարարի հրամաններով իրականացվող իր ղեկավարած կազմակերպության՝ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» 2019 թվականի պետական ֆինանսավորումը 2018-ի բյուջեի համամատ հնարավորին քիչ կրճատելուն, ապա 2019 թվականի ընթացքում ֆինասնավորման չափը ավելացնելուն, գինեկոլոգիական վիրահատությունների համավճարի չափը չնվազեցնելուն: Այս եւ այլ պայմանավորվածություններ իրականացնելու համար Արսեն Դավթյանը 2019 թվականի մարտի 30-ին իր աշխատասենյակում Աբրահամյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գումար՝ 1 մլն 459 հզ 320 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար:
Նույն քրեական գործի շրջանակում Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Մեղադրական եզրակացություններից հետո դատավորի հարցին ի պատասխան` ամբաստանյալ Արսեն Դավթյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:«Այն տեսքով, որով շարադրված է մեղադրանքը, ոչ»,-ասաց նա: Ամբաստանյալ Ռազմիկ Աբրահամյանը, սակայն, հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում. «Առաջադրված մեղադրանքը ընդունում եմ՝ որոշ վերապահումներով»,-ասաց նա՝ հավելելով, որ մնացածի վերաբերյալ դիրքորոշում կհայտնի իր պաշտպանը:
Հաջորդիվ սահմանվեց ապացույցների հետազոտման կարգը: Ըստ այդմ, սկզբում կհետազոտվեն գրավոր ապացույցները, փաստաթղթերը, տեսագրությունները, ապա կհարցաքննվեն վկաները եւ վերջում՝ ամբաստանյալները:
Գրավոր ապացույցների հետազոտումը սկսելուց առաջ Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը միջնորդեց դատարանին ապացույցների հետազոտումն անցկացնել դռնփակ ընթացակարգով՝ հաշվի առնելով, որ գործի նյութերում առկա են անձնական տվյալ հանդիսացող տեղեկություններ: Իսկ ամբաստանյալ Արսեն Դավթյանի պաշտպան Ալեքսան Թումասյանն էլ միջնորդեց արգելել տեսանկարահանումը կոնկրետ այս փուլում, երբ պիտի հետազոտվեն ԱԱԾ-ի կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները: Մեղադրող դատախազ Արթուր Մանուկյանը վերջինի մասով չառարկեց, բայց առարկեց ապացույցների հետազոտման ողջ ընթացը դռնփակ անելու դեմ: Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախ որոշեց միջնորդությունը բավարարել մասնակի՝ արգելելով տեսանկարահանումը, ապա նաեւ՝ ձայնագրությունը: Այսպիսով՝ապացույցները այս փուլում կհետազոտվեն դռնբաց, սակայն լրագրողների համար տեխնիկական խոչընդոտներով:
Ապացույցների մի մասի հետազոտումից հետո նիստը հետաձգվեց մինչև 2020-ի հունվարի 16-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրդեհի տարածումը դեպի Լալվար լեռ կանխվել է
Անհամբեր սպասում ենք Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վավերացմանը. ՆԱՏՕ-ի խոսնակ
Հանրապետությունում վերջին օրերին բարձր ջերմային ֆոն է դիտվել
Լուսնի մայրամուտը լուսաբացին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
Տղամարդիկ ծաղկի խանութից դեկորատիվ ծառ են գողացել
էկոպարեկային ծառայության պետը հետևել է ծառայողների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման ընթացքին
Պողոս Պողոսյանի սպանությունից հետո Քոչարյանի բոլոր մտքերը զուգարանի հետ են կապվում. Բաղդասարյան. տեսանյութ
ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Խաղաղության համաձայնագրի ստորագրման և շփումների համար. Զախարովա
Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել՝ վերահսկելու հնարավոր զինադադարը, չափազանց բարդ գործընթաց է. Անդրեյ Սիբիհա
Հնարավոր է՝ Ռուբեն Վարդանյանի տեսակետները համընկնում են Բաքվի շահերի հետ, դրա համար չեն խոչընդոտվում. Ղևոնդյան
30 բժշկական մասնագիտական ասոցիացիա արձագանքել է համագործակցության համաձայնագիր կնքելու հրավերին
Առգրավվել են որսորդական զենքեր և ապօրինի որսված 90 արտույտ
ՊԵԿ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել երկկողմ համագործակցության օրակարգը
Տավուշի մարզի Գոշի հիմնական դպրոցում կազմակերպվել է ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում
Ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորը՝ երկրի կառավարությանը
Սյունիքի դպրոցներից մեկում ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում է եղել․ այն երեխաներին տպավորել է
Ակումբում տղամարդիկ ապակյա շշերով հարվածել են իրար, կոտրել գույքը և վիճաբանությունը շարունակել դրսում
Ինչպե՞ս միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը. մանրամասներ
Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է Շիրակի, Լոռու մարզային բաժիններ. աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
Խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար. Ղազախստան
Այս արյունալի պատերազմը կարող է վերջապես ավարտվել, երեկ արդյունավետ զրույց ենք ունեցել Պուտինի հետ. Թրամփ
ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ նախագահի հրավերը. Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից
Սրբուհի Գալյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստին
Թրամփի տեսլականին համահունչ է. ժամանակն է վավերացնել համաձայնագիրը. ԱՄՆ
Ոչ կառուցողական հայտարարություններով տորպեդահարում են բանակցային գործընթացը. Միրզոյանը՝ Հաջիևի պահանջի մասին
ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա․ նախարար
Արտաշատի խճուղում մեքենաներ են բախվել. վիրավորներ կան
Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել. ինչ հարցեր են քննարկվել
ԼՂ լուծարման մասին փաստաթուղթը ես չեմ ստորագրել․ նախարար
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 14-ին
Երեխեքը՝ ձեզնից, մանկապարտեզը՝ մեզնից. շինարարության մեկնարկից 4 տարի անց Գյումրիում բացվեց «Զանգակ»-ը
Մերձավանի սպանության գործով ձերբակալվել է ևս 2 անձ
Ոստիկաններն ԱԺ-ում տուգանեցին ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին
Արսեն Մկրտչյանը նշանակվել է ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ
Սպառողների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում. վարչապետ
Եվս 2 ֆուտբոլիստ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական
Ուշ երեկոյան Պուտինն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացին, նրա միջոցով՝ տեղեկություն փոխանցել Թրամփին
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կայցելի Երևան
Եվրամիությունը ողջունում է ՀՀ-ին, որը ճանապարհ է հարթում խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման համար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT