«Պարտքը լավ է, երբ ճիշտ ես կառավարում». Կառավարությունը հավաստիացնում է՝ էլ բյուջետային վարկ չի վերցնելու, սա վերջինն է

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) 45.8 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու մասին համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ հարցը:

Ներկայացնելով քննարկման առարկա հանդիսացող համաձայնագիրը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հայտարարեց, որ սա բյուջետային աջակցության վարկ է, որի մարման ժամկետայնությունը 25.5 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 14.5 տարի:

Չնայած որ վարկը նախատեսված է 2019-ի բյուջեով, սակայն սա չի խանգարում, որ ԱԺ-ում բուռն քննարկում ընթանա այս թեմայով: ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, թե բյուջեի դեֆիցիտը կանխատեսվել է 180 միլիարդից ավելիի չափով, ապա հետաքրքրվեց. «Սա նշանակո՞ւմ է, որ եթե չլինեն վարկերը, եթե պարտք չվերցնի պետությունը, ճիշտ այդքան գումար չի բավարարի պետական կարիքները հոգալու համար….Այն պարագայում, երբ տնտեսությունն աճում է, աճի տեմպեր են արձանագրվում, բյուջեն մեծանում է, հավելյալ մուտքեր են ապահովվում եւ կանխատեսվում, ո՞րն է պատճառն ի սկզբանե փողի պակաս արձանագրելու եւ պարտք վերցնելու»:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը պատասխանեց. «Դուք ճիշտ եք, մենք ունեցել ենք արդեն եկամուտների 62 մլրդ ավելի հնարավորություն, բայց ամբողջը ծրագրավորվել է ծախսերով իրականացնել, հետեւաբար, դեֆիցիտի մասով պահանջը մնացել է նույնը: ԱԱՀ-ի գերավճարների վերադարձ է հիմա իրականացվում, ընթացքի մեջ է, իսկ բյուջեով նախկինում նման նախատեսված ռեսուրս չենք ունեցել: Մենք սեպտեմբերին մի անգամ վերանայել ենք ձեր ասած կոնտեքստում՝ հնարավո՞ր է վարկերը չվերցնել, կանգնեցրել ենք, հետո հասկացել, որ այնուամենայնիվ, ֆինանսական միջոցներ անհրաժեշտ են»:

«Վատ է»,- արձագանքեց Ուրիխանյանը: «Ես առաջ ընկնելով ասեմ, որ էդքան էլ վատ չի…Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը բավականին արագ է իջնում, քան մեր սպասումներն էին: Պարտքը լավ է, երբ իրեն ճիշտ ես կառավարում եւ իրենից ստանում ես արդյունք, որը քեզ հնարավորություն է տալիս իրեն սպասարկել, եւ մենք արդեն գնում ենք այդ ճանապարհով: Առաջիկայում մենք բյուջետային վարկերից հրաժարվելու ենք, սա վերջին բյուջետային աջակցության վարկն է, անցում ենք կատարում  նպատակային վարկերի, երբ կոնկրետ ամեն վարկի տեսքով պետք է ունենանք կոնկրետ արդյունք»:
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց. «Փաստորեն, 4 համաձայնագրով մենք 130 մլն եվրոյից ավելի վարկային ռեսուրս ենք ներգրավում ու խոստանում եք, որ սա վերջին բյուջետային վարկը կլինի: Հիմա սա կարո՞ղ ենք ամրագրել այս համաձայնագրի վերջում եւ քվեարկել, որ այլեւս բյուջետային վարկեր չեն լինելու: Թե՞ մտածում եք, որ մյուս տարի էլ կասեք՝ նա նախավերջինն էր, վերջինն էս տարի է լինելու»:

Փոխնախարարն ի պատասխան՝ ասաց, որ Ազգային ժողովն արդեն հաստատել է 2020 թվականի բյուջեն, որով հաստատվել է, որ այլեւս  բյուջետային դեֆիցիտը չի ֆինանսավորվելու նման վարկային միջոցներով: «Ես ոչ միայն հավաստիացնում եմ, այլ օրենքով ամրագրված են այդ հավաստիացումները»,- հայտարարեց Հայրապետյանը:

Տպել
4068 դիտում

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա