ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը. սպորտային վաշտը շուտով կրկին կգործի

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած նախագիծը, որում առաջարկվում է վերաբացել սպորտային վաշտը: Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ արտահերթ նիստում նախագծին կողմ քվեարկեց 108 պատգամավոր, դեմ քվեարկողներ, ինչպես նաեւ ձեռնպահներ չեղավ: 2-րդ ընթերցմամբ նախագիծն ընդունվելուց հետո մոտ 2 տարի առաջ փակված մարզական վաշտը շուտով նորից կգործի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ընդգծեց դրա վերաբացման կարեւորությունը:

«Նախ մենք ենք տեսնում, որ դրա անհրաժշետությունը կա, քանի որ բավական թվով զինակոչիկներ են զորակոչվում, որոնք սպորտում լուրջ հաջողություններ ունեն, իսկ գործող կարգերով հնարավոր չի լինում նրանց տարկետում տալ, որպեսզի կարողնան այդ սպորտաձեւերով զբաղվել զորամասային օղակում: 2-րդ, կան պատգամավորական մի շարք նախաձեռնություններ: Մեզ անընդհատ հարցնում էին ու անընդհատ պատրաստվում էին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»,- ասաց նա:

Բալայանն ընդգծեց, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրենք անմիջապես կձեռնարկեն առաջիկա զորակոչի ընթացքում բանակի մարզական ակումբը ձեւավորելու համար անհրաժեշտ միջոցները: Նա նշեց, որ քանի դեռ օրենքն ուժի մեջ չի մտել, ՊՆ-ն չի կարող սկսել մշակել մնացած ենթաօրենսդրական ակտերը, սակայն նախապատրաստական որոշ աշխատանքներ այնունամենայնիվ այս ընթացքում տարվել են, քանի որ գաղափարը տեւական ժամանակ է, ինչ շրջանառվում է:

«Նախ պետք է հասկանանք՝ քանի հոգի հնարավորություն ունենք այդտեղ զորակոչելու, որովհետեւ միանշանակ չենք կարող բոլոր ցանկացողներին այնտեղ զորակոչել: Պետք է հասկանալ՝ որ սպորտաձեւերն են, որ առաջին փուլում ենք զորակոչելու: Այստեղ ֆեդերացիաների հետ պետք է այդ աշխատանքն իրականացնենք: Տեղակայման հետ կապված, բավարարման հետ կապված, մի շարք ինստիտուցիոնալ խնդիրներ կան, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն, որովհետեւ ինքը (խմբ. նկատի ունի մարզական վաշտը) վերացել էր որպես ինստիտուտ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ անընդհատ քննարկումներ են իրականացնում մարզական ֆեդերացիաների, ինչպես նաեւ սպասում են, որ իր ասելիքը կունենա Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

Ինչպես մարզական վաշտում զինվորերի քանակի, այնպես էլ նրանց ընտրելու չափանիշների հարցում հստակություն դեռեւս չկա: Բալայանը նշում է, որ ՊՆ-ն ունի  համապատասխան ծառայությունը, որը մասնագիտացված է դրանք սահմանելու հարցում: Նրա խոսքով՝ դրանք մոտ կլինեն այժմ գործող կարգին:

«Շատ չի տարբերվելու կառավարության այն որոշումից, որը սահմանում է սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների հետ կապված զորակոչի առանձնահատկությունները, բայց նաեւ չի կարող ամբողջությամբ համապատասխանել դրանց, այլապես նրանք տարկետում կստանային, ոչ թե կզորակոչվեն: Ուղղակի մոտավորապես որպես ուղենիշ կարող եք դա նշել»,- ասաց նա:

Երբ վաշտը փակվում էր, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը որպես հիմնավորում պնդում էր, որ այն չարդարացված ծախս է, քանի որ մարզիկները մշտապես ֆեդերացիաների տրամադրության տակ են, զորամասում գրեթե չեն լինում: Բալայանը սպորտային վաշտ ունենալը չարդարացված ծախս չի համարում: Նաեւ նշում է, որ մարզիներն անպայման մասնակցելու են ծառայությանը:

«Նրանք բոլոր դեպքերում անցնելու են երիտասարդ մարտիկի դասընթացը եւ պարբերաբար պետք է մարտական զինվորական ծառայության հետ կապված իրենց համապատասխան հմտությունները զարգացնեն: Զորակոչված են լինելու բանակ, ինչը ենթադրում է նաեւ անհրաժեշտության դեպքում նրանց ներգրավածությունը զինված ուժերի համապատասխան առաջադրանքներում»,- ասաց նա:

Այն պահից ի վեր, ինչ սպորտային վաշտը փակվել է, մարզաշխարհի ներկայացուցիչները մշտապես խոսել են առաջացող խնդիրների մասին: Նրանք նշում են, որ տաղանդավոր մարզիկները բանակ գնալով ու չմարզվելով կորցնում են հմտությունները եւ չեն շարունակում զբաղվել սպորտով: Այս մասին ասել է, օրինակ, ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, վերջերս վաշտի վերաբացման կարեւորությանն անդրադարձել է ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդատյանը:

Տպել
4191 դիտում

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարել է նոր բաց մրցույթ

Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում

Գազ չի լինի Լոռու մարզի և Երևանի մի շարք հասցեներում

«Ամիօ բանկ»-ը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները մանիպուլյացիա են. Ծառուկյան

Քաղաքակրթական վանդալիզմ. Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել է «Արցախի պետհամալսարան»-ում ընդունելության մասին

Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար. Երևանում և մարզերում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված ավելի քան 32,5 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Թուրքմենստան

3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան հոսպիտալացվածներ

Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն

Երևանում ծառերն ու էլեկտրական սյունն ընկել են ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ

«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)

Սյունիքի մի մասում մառախուղ է

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Չենք զարմանա՝ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի. Սուքիասյան

ԲՏԱ նախարարությունում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Ավտոմեքենաները բախվել և ձորն են ընկել․ կա վիրավոր

Արդյունավետ իրականացվող ծրագրերը նոր նախագծերի մեկնարկի լավ հիմք են․ Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ