Եթե տեսնեինք, որ պետք է չստորագրվի, կողմ չէինք քվեարկի ԱԺ-ում. Գրիգորյանը՝ «Պետական տուրքի մասին» օրենքի նախագծի մասին

Օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովում ամբողջությամբ ընդունված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը աղմուկ է բարձրացրել վարորդների շրջանում:

Ընդունումից հետո «Վարորդի ընկեր» ՀԿ-ն դիմել է ՀՀ նախագահին, որ վերջինը դիմի ՀՀ Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե արդյոք ընդունված օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը: Վերոնշյալ օրենքի փոփոխությամբ քաղաքացիները պետք է Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից տուգանքը վիճարկելու համար դատարանին վճարեն 4000 դրամ պետտուրք: Եթե չհաջողվի առաջին ատյանի դատարանում արդյունքի հասնել, պետք է 10 հազար դրամ պետտուրք էլ վճարել, իսկ եթե այդտեղ էլ արդյունքի չհասնեն, ապա եւս 20 հազար պետտուրք պետք է վճարեն Վճռաբեկ դատարանում։ Օրենքը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից: Նախագծի նպատակն է կրճատել դատարան ներկայացվող հայցադիմումների թիվը, քանի որ դատարանները ծանրաբեռնված են: Եթե դատարանը բավարարի քաղաքացու հայցը, ապա նրա վճարած պետական տուրքը կվերադարձվի:

Նշենք նաեւ, որ գործող օրենքով դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առեւտրային կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց խաբել են՝ բալային համակարգի փաթեթի մեջ ներառելով «Պետական տուրքի մասին» օրենքի նախագիծը. «Օրենսդիր եւ գործադիր մարմինը հաշվի չի առել ՍԴ այն որոշումը, որ տուրքի արտոնության կիրառումը նպատակահարմար չէ: Դրա համար մենք դիմել ենք ՀՀ նախագահին, որ այդ փաթեթը չստորագրի եւ ուղարկի ՍԴ»:

Քեյանը նշեց, որ դիմումը երեկ են ուղարկել: Դիտարկմանը, եթե դատարանը քաղաքացու հայցը բավարարի, ապա նրա վճարած տուրքը կվերադարձվի, Քեյանն արձագանքեց. «Ցանկացած իրավիճակում դատական ծախսը հոգում է պարտվող կողմը, բայց քանի որ քաղաքացին ազատված էր պետական տուրքի պարտավորությունից, եթե նա պարտվեր դատական պրոցեսում, պետական տուրք չէր վճարի: Այս դեպքում քաղաքացին սոցիալական արդարության, իր իրավունքները պաշտպանելու հավասարության առումով իրավունք ուներ դիմել դատարան՝ առանց լրացուցիչ ծախսեր կատարելու: Բայց տվյալ պարագայում քաղաքացին 4 հազար դրամի համար չի փորձի 3 ատյաններ սպառել՝ ընդհանուր առմամբ վճարելով 34 հազար դրամ»:

Հարցին՝ չկա՞ն դեպքեր, երբ քաղաքացին սխալ է, սակայն դատարան է դիմում եւ ավելորդ անգամ ծանրաբեռնում դատարանի աշխատանքը, Քեյանը պատասխանեց. «Այստեղ խնդիրը հետեւյալն է. մեր քաղաքացիներին չպետք է կոպալով դաստիարակենք: Պետք է կրթենք: Իսկ կա՞ դեպք, որ պետությունը կրթական կամ սոցիալական ինչ-որ ծրագրեր է իրականացրել կամ երթեւեկության անվտանգության առումով ինչ-որ ծրագրեր է իրականացրել: Չկա նման բան: Չկա կանխարգելման միջոցառում: Ոստիկանությունը միայն պատժիչ միջոց չէ, միայն տուգանող մարմին չէ, նա պետք է առաջին հերթին հսկողություն իրականացնի, կանխարգելի: Եթե մենք գիտենք, որ մարդն ինչ-որ գողություն է ուզում անել, չկանխարգելե՞նք, ասենք՝ թող անի, նոր հետո գնանք բռնե՞նք: Ես չեմ բացառում ձեր նշած դեպքերը, բայց դրա տարածման եւ կանխարգելման հարցում ոչ մի բան չենք անում: Փորձը ցույց տվեց, որ տարեկան մոտ 2 մլն տուգանք է կազմվում եւ նվազման միտում չունի»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի կարծիքով՝ ընդունված օրենքի նախագիծը չի վնասելու քաղաքացիներին, ավելին՝ այն քաղաքացիների շահերից է բխում, բայց քանի որ այդ շահն այնքան ակնհայտ չէ, բազմաթիվ մանիպուլյացիաների տեղիք է տալիս:

«Այսօր, երբ պետական տուրք սահմանված չէ, դատարանները գերծանրաբեռնված են նման ակտեր քննելով: Դատարանները, եթե, օրինակ, քննում են 5 հազար դրամի ակտի հարց, պետությունը դրա վրա ավելի շատ ռեսուրս է ծախսում: Դա էլի քաղաքացիների փողից է տրվում: Քաղաքացու փողը այսօր ավելի շատ է ծախսվում, քան ծախսվելու է»,- ասաց Գրիգորյանը:

Պատգամավորի խոսքով՝ քաղաքացին հնարավորություն ունի դիմելու ոստիկանություն՝ վերադասության կարգով, որպեսզի գործը դատարան չհասնի. «Եթե ոստիկանությունում վերադասությամբ բողոքարկմամբ քաղաքացին չի ստանում իր համար ցանկալի արդյունքը, հետագայում գնում է դատարան եւ, օրինակ, 5 հազար դրամ ակտի համար 4 հազար դրամ տուրք է վճարում: Եթե դատարանում ապացուցվում է իր ճշմարտացիությունը, ապա ե՛ւ այդ տուրքի գումարն է ենթակա վերադարձման, ե՛ւ նրան ներկայացնող փաստաբանի ծախսերը պետք է պետությունը վճարի»:

Դիտարկմանը, թե նախագծից դժգոհողները նշում են, որ ոստիկանությունը 90 տոկոս դեպքերում մերժում է բողոքարկումները, իսկ դատարաններն էլ վստահելի չեն, եւ հնարավոր է 3 ատյան գնալով՝ 5 հազար դրամ ակտի համար 34 հազար պետական տուրք վճարեն, Գրիգորյանն արձագանքեց. «Եթե դատարաններին չեն վստահում, այդ դեպքում ինչո՞ւ են բողոքում, որ դատարան դիմելու համար պետական տուրք է սահմանվել: Այստեղ տրամաբանական հակասություն կա: Հնարավո՞ր է՝ այս մոդելը չաշխատի՝ հնարավոր է: Երբեք, որեւիցե ոլորտում ինչ-որ մոդելի ներդրման դեպքում երաշխիք չունենք, որ այն 100 տոկոսով կաշխատի: Հիմա, որ մեքենա ենք գնում, վստահ չենք, որ 100 մետր քշելուց հետո շարժիչը չի փչանա: Բայց ես կարող եմ ասել, որ գործող օրենքն արդեն ապացուցել է, որ չի աշխատում»:

Տպել
2177 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ