Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը

15/12/2019 schedule13:28

Բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունները լուրջ իրարանցում են առաջացրել Հայաստանում: Հասկանալի է՝ ընդդիմադիր քարոզչամիջոցների ջանքերով, որովհետեւ, ըստ նրանց՝ սա մեր արտաքին քաղաքականության ձախողումն է, վիճակն օրհասական է, ՀՀ իշխանությունները պետք է ժամ առաջ պարզաբանումներ տան, եւ այլն: Մի խոսքով՝ ինչպես միշտ:

Իսկ ի՞նչ է ասել Մամեդյարովը: Նա հայտարարել է, թե բանակցություններում քննարկվում են «կոնկրետ եւ իրական պահեր», որոնք հիմնված են մադրիդյան սկզբունքների վրա, միջնորդների «տեսլականն» էլ, իբր, շատ պարզ է՝ «զորքերի դուրսբերում, ադրբեջանական բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում, կոմունիկացիաների կարգավորում»: Ի դեպ, եթե հիշում եք, մադրիդյան սկզբունքները որպես կարգավորման հիմք Հայաստանն ընդունել է Սերժ Սարգսյանի օրոք, ու նա ամեն առիթով հպարտանում էր այդ «հաջողությամբ», բայց սա դեռ մի կողմ:

Հարցազրույցում Մամեդյարովն ասել է նաեւ, թե հայկական կողմի համար կարեւոր են ԼՂ կարգավիճակն ու անկախությունը, ու եթե կարգավիճակի դեպքում հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը, ապա անվտանգության դեպքում պետք են հստակեցումներ:

Հիմա փորձենք հասկանալ: Այո, մեզ համար ամենակարեւորը ԼՂՀ կարգավիճակն է, եւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շաբաթներ առաջ շատ հստակ ձեւակերպեց՝ «ԼՂՀ ինքնորոշման իրավունք Ադրբեջանի կազմից դուրս»: Սա ըստ էության նշանակում է ԼՂՀ անկախություն, այսինքն՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններ եւ անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչպիսիք ունենում է ցանկացած անկախ պետություն: Գումարած, իհարկե, Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքը: Այլ կերպ ասած՝ ԼՂՀ ապագա կարգավիճակն ինքնին անվտանգության երաշխիքներ պարունակում է: Իսկ սա էլ նշանակում է, որ Մամեդյարովն անուղղակի խոստովանում է՝ բանակցությունների սեղանի շուրջ «շատ կոնկրետ եւ իրական» քննարկվում է նաեւ Ադրբեջանի կազմից դուրս ԼՂՀ ինքնորոշման իրավունքի հարցը:

Հիմա՝ ամենակարեւորը: Ադրբեջանի արտգործնախարարը, բնականաբար, հայտնելու էր միայն քննարկվող այն կետերի մասին, որոնք ձեռնտու են իրենց, եւ դա ներկայացնելու էր որպես դիվանագիտական մեծ հաջողություն: Բայց Մամեդյարովը, եթե նկատեցիք, ոչ մի խոսք չի ասում՝ այդ քննարկումները հաջո՞ղ են ընթանում, թե ոչ: Հիմա մի պահ պատկերացրեք՝ իրենց համար այդ քննարկումները հաջող են, եւ նրանց կամաց-կամաց հաջողվում է հայկական կողմից ինչ-որ զիջումներ կորզել: Ինչպե՞ս կվարվեր Մամեդյարովն այդ դեպքում: Բնականաբար՝ քար լռություն կպահպաներ եւ ոչ մի ինֆորմացիոն արտահոսք չէր տա: Եթե ՀՀ իշխանությունների կողմից զիջումների միտում է նկատվում, ի՞նչ կարիք կա աղմուկ բարձրացնել, փոթորկել Հայաստանի ու Արցախի հանրային կարծիքը եւ իշխանություններին ստիպել ետ քաշվել: Իսկ եթե հայկական կողմը զիջումների չի գնում՝ այդ դեպքում  իմաստ ունի քննարկումների ընթացքի վերաբերյալ «մանրամասներ հայտնել», որ Հայաստանում եւ Արցախում ՀՀ իշխանությունների նկատմամբ անվստահություն առաջանա: Որովհետեւ սեփական ժողովրդի վստահությունը չվայելող իշխանությունները, որպես կանոն, «դրսերում» ավելի խոցելի են լինում:

Այլ կերպ ասած՝ ադրբեջանական կողմից ինֆորմացիոն արտահոսքի կազմակերպումն արդեն իսկ վկայում է, որ քննարկումների ընթացքում հայկական կողմը սկզբունքային հարցերում որեւէ զիջման չի գնում: Իսկ ադրբեջանցիների քարոզչական խայծը, գիտակցաբար, թե ոչ, կուլ են տալիս միայն մեր նախկիններին հարող քաղաքական շրջանակներն ու քարոզչամիջոցները:

Տպել
2409 դիտում

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)

Կա՞ն հերթագրված երեխաներ․ վարչապետն այցելել է Մեծամորի Արևիկ բնակավայրի նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)

Երևանի կենտրոնում բախվել են 4 ավտոմեքենա և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը հյուրընկալող երկիր

Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք․ Արայիկ Հարությունյան