Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի. Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց որոշումը

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով Գրիգորյանի պաշտպանների բողոքը՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ չարձակելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:

Պաշտպանները բողոքարկել էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նոյեմբերի 5-ի որոշումը, որով մերժվել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը:

Միաժամանակ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանին վարույթից հեռացնելու մասին: Ընթերցելով դատախազին բացարկ հայտնելու հիմքերն ու կարգը՝ նախագահող դատավորը նշեց. «Քննության առնելով բացարկի միջնորդությունը, լսելով դրա դեմ առարկությունը՝ ես՝ դատավոր Նարինե Հովակիմյանս, եկա այն եզրահանգման, որ միջնորդությունը պետք է մերժել՝ առանց անդրադառնալու դրա հիմնավորվածությանը, քանի որ սույն բողոքի շրջանակում դատարանը լիազորված է ստուգել միայն վիճարկվող դատական ակտի հիմնավորվածությունն ու օրինականությունը, հանդես չի գալիս իբրեւ քրեական վարույթ իրականացնող մարմին, հետեւաբար իրավասու չէ լուծել մեղադրողին հայտնված բացարկը»:

Նշենք, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոքարկման:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չփոխելու որոշման դեմ բողոքի քննության ժամանակ, պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանին: Բացարկի հիմքում պաշտպանները դրել էին դատախազի կողմնակալության հարցը, ինչի դեմ վերջինս առարկել էր։

 

 

Միլենա Խաչիկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3488 դիտում

Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է, այն մեր մշակութային ժառանգության կարևոր մասերից է. Ավինյան

Հրթիռների հետագա տեղակայման հարցը կորոշենք՝ կախված ԱՄՆ-ի և նրա արբանյակների գործողություններից. Պուտին

Շամպայն, կեղծ օղիներ, գինիներ և կոնյակներ. ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել

Ռուսաստանն առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ նոր հրթիռ է կիրառել. Պուտին

Տիեզերք արձակված «Սոյուզ-2.1» հրթիռն այլ իրերի հետ տիեզերագնացներին նաև Ամանորի ծանրոցներ և նվերներ կհասցնի

Կասեցվել է Գավառի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել

Այս պահից սկսած Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին

Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. քաղաքագետը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցել Իսպանիայի ջրհեղեղի հետևանքների մեղմացմանը. փոխվարչապետ

Պարգևատրվել են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի մրցանակակիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա

Վթարային ջրանջատում Արարատում. որ քաղաքում և գյուղերում ջուր չի լինի նոյեմբերի 22-23-ին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում մասնակցել է COP-29-ի գագաթնաժողովին

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել

Ոչ պրոֆեսիոնալների պատճառով մարդիկ վստահությունը կորցնում են ամբողջ իշխանության նկատմամբ. քաղաքագետ. տեսանյութ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

ՀՀ-Իրան էլեկտրաէներգիայի փոխհոսքը 350 ՄՎտ-ից կդառնա 1200. ավարտին կհասցվի օդային գծի և ենթակայանի կառուցումը

Թեև համակարգում փախստականների խնդիրները կարևորագույններից են, հաճախ չեն արժանանում պատշաճ ուշադրության. ՄԻՊ

Ժամկետային զինծառայող Արման Ավագյանը հաղթել է իտալացի մասնակցին

Մհեր Գրիգորյանն ընդունել է միջազգային հեղինակավոր Ֆոսթեր ընդ Փարթներս ճարտապետական ընկերության պատվիրակությանը

Գերմանիան կշարունակի քաղաքական աջակցությունը Հայաստանին. Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱԺ

ԱՄՆ քաղաքացին մեղավոր է ճանաչվել դաշնային աշխատակիցների սպանությունները նախապատրաստելու համար

Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»

Ժամկետային զինծառայողներ Սամվել Գրիգորյանը և Հրայր Ալիխանյանը բրոնզե մեդալներ են նվաճել

Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան

ՆԳ նախարարությանը կից Կանանց հարցերով խորհրդի հանդիպում է անցկացվել Գյումրիում. ինչ է քննարկվել

Միրզոյանը Անտոն Հոֆրայթերին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը

Այս պահին թիմային աղյուսակում ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 1-ին հորիզոնականում է. Պապիկյան

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

2024-ին կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, ավելացել է կիրառված այլ խափանման միջոցների թիվը

Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանն արծաթե մեդալ է նվաճել

Հայ-էստոնական հարաբերություններն արագընթաց են զարգանում. Արսեն Թորոսյանն ընդունել է դեսպանին

Կպչուն ժապավենով պատին ամրացված «The Comedian» բանանը աճուրդում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով. ով է գնորդը

Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի քննարկումներին. վարչապետն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը

Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից

ԱԳ փոխնախարարը Բենժամեն Հադադին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալման հրաման է տվել

Հանքաքար վերամշակող ընկերությունում ապօրինի ջրառ է իրականացվել

Զախարովային ուղիղ եթերի պահին զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների թեման

«Կոկաին»-ի պարկեր՝ ՀՀ ժամանած օտարերկրացու մարմնում. կանխվել է 550 հազար դոլարի թմրամիջոցի ներմուծման փորձը