17 ոստիկան է տուժել, 26 մարդ ձերբակալվել է Ուկրաինայի ռադայի մոտ բախումների հետեւանքով

Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ բախումների հետեւանքով ոստիկանության 17 աշխատակից է տուժել, 26 մարդ ձերբակալված է: Այս մասին հայտնում է Ria-ն՝ հղում անելով Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակի հայտնած տվյալներին:

Նա հավելել է, որ 2 իրավապահ գտնվում է հիվանդանոցում:

Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են վրաններ տեղադրել խորհրդարանի շենքի մոտ, իսկ ուժայինները թույլ չեն տվել: Ի պատասխան ցուցարարները իրավապահների ուղղությամբ քարեր են նետել:

Հարուցվել է քրեական գործ՝ իրավապահ մարմինների նկատմամբ բռնություն կիրառելու եւ դիմադրություն ցույց տալու հոդվածներով:

Շկիրյակը նաեւ հայտնել է, որ Ռադայի մոտ ցույցերին մասնակցել է ավելի քան 4500 մարդ, բախումներին մասնակցել է մոտ 500-ը: Լարված իրավիճակի պատճառով Ռադայի մոտ ընդհանուր առմամբ կենտրոնացվել է 2500 ոստիկան:

Նշենք, որ ուկրաինական խորհրդարանի մոտ մի քանի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Ցուցարարների մի մասը բողոքել են գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վաճառքի մասին օրինագծի դեմ: Ռադան այդ օրինագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ, նոյեմբերի 13-ին:  Դրա ուժի մեջ մտնելու դեպքում 2020 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած ուկրաինացի ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից, տարածքային կառավարման մարմիններից հնարավոր կլինի գնել հողատարածքներ: Հողատարածքների սեփականատերեր կարող են դառնալ ինչպես օտարերկրացիներ, այնպես էլ առանց Ուկրաինայի քաղաքացիության անձինք, եթե այն ստանան որպես ժառանգություն՝ 1 տարվա ընթացքում վաճառելու պայմանով:

Պետական նշանակության հողատարածքները եւ սեփական տարածքներն առաջարկվում է վաճառել աճուրդով: Օտարերկրյա սեփականատերեր ունեցող ընկերությունները չեն կարողանա այդ հողատարածքները ձեռք բերել մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը : 

 Արժույթի միջազգային հիմնադրամը սպասում է, թե երբ է Կիեւն ընդունելու հողային ռեֆորմ, որն իշխանությունները ձգձգում են արդեն մի քանի տարի: Նախորդ գումարման ռադայում միակարծություն այս հարցի շուրջ երբեւէ չի եղել. Մի շարք խմբակցություններ դեմ էին հանդես գալիս հողային շուկայի բացմանը՝ մտավախություն ունենալով, որ արտասահմանյան խոշոր ընկերությունները բնակչությունից հողատարածքները ձեռք կբերեն շատ ցածր գներով:

Սեպտեմբերի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարգադրել էր խորհրդարան մտցնել գյուղատնտեսական նշանակության հողատարածքների շուկայի ստեղծման մասին օրինագիծ եւ մինչեւ դեկտեմբերի 1-ը չեղարկել գործող կարգը, որով հողատարածքները վաճառվում են արդեն 18 տարի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2048 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո

Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը

Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով

Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ

Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին

Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք

Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև

Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը

Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան

Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին