Նորածինների ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրվել «Երևանի մանկան տան» տնօրենին եւ եւս մեկ անձի

Շարունակվում է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:

Այսօր ՔԿ լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ, բացի «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» («Հանրապետական» ծննդատուն) ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին, ինչպես նաեւ Երեւանի մի բնակչուհու:

Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանց կալանավորելու վերաբերյալ:

ՔԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 200-րդ հոդվածի 3-րդ մասով, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհուն՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությամբ  պարզված փաստական տվյալների մասին այլ տեղեկություններ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն՝ նախաքննության շահերից ելնելով։

Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:

Տպել
1399 դիտում

Երևանի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի պատասխանատուն «Վեոլիա ջուր»-ն է․ հաշվառվում են հեղեղատարներ չունեցող փողոցները

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և մյուս զոհերի մարմինները տեղափոխվել են Թեհրան (տեսանյութ)

Եկեղեցին Բագրատի սեփականությո՞ւնն է, այս գործողություններով կրակում են իրենց ոտքին. Դավիթ Ստեփանյան

Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը. Տուսկ

ԱՄՆ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ․ ԱՆ-ում ընդունել են Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը

Ինչու է Զելենսկին զանգել Ալիևին․ ինչ հարցեր են քննարկվել

Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

Ազգային ժողովը պետք է նաև քննարկի ավագանու անդամներին աշխատավարձ տալու հնարավորությունը. Գալջյան

Քարերով հարվածել, կոտրել են «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

ՄԻՊ նախաձեռնությամբ ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցեր են քննարկվել

Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ․ նախագահը՝ Ֆղանսուազ Ժակոբին

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ

Վազգեն Գալստանյանի հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում

Բարձր բնապահպանական նշաձողերի սահմանումը առաջնահերթություն է․ «Սևան» ազգային պարկի տնօրենին է հանձնվել կառավարման պլանը

Կա կամք երկու երկրների միջև համատեղ կառուցել իրավական կայուն համագործակցություն․ Բրենդոն Յոդերը՝ Աննա Վարդապետյանին

Շվեյցարական բանկում Գարեգին Երկրորդի անունով 1 մլն 100 հազար դոլար է եղել. գումարը ավելացե՞լ է, թե՞ ոչ

ԵՄ-ն պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել Մոլդովայի հետ

Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը․ դրանք խիստ քայքայված և վնասված են (լուսանկարներ)

Արտաքին հետախուզության ծառայության պետը նոր տեղակալ ունի․ վարչապետը որոշում է ստորագրել

ԱԽ քարտուղարն ու Դեյվիդ Քոհենը ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկի գումարտակի՝ շաբաթներ առաջ շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Ալեն Սիմոնյանն ու Ուկրաինայի ռադայի նախագահը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

2024-ին Հայաստանում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպք

Սրբազանը, որը դարձավ շարժման Լաոն, հավաքեց սրբերին. սուրբ Վիտալի Բալասանյանին, սուրբ Շուշան Պետրոսյանին. Քոչարյան

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 21-ին

Մոտենում է հերթական ակտիվ ցիկլոնը․ Սուրենյանը հայտնել է՝ երբ

Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն դիտարկումներ են շրջանառում․ ՊՆ

Ալիևը մանրամասնել է, թե ինչ են խոսել ինքն ու Ռաիսին վերջին անգամ

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է

Մոմ, «Կոկա-կոլա», գինի ծախել, ռեստորաններ ունենալ և հարկ չվճարել, ժամանակն է հասկանանք՝ ինչո՞ւ․ Սիմոնյան

Գնահատելի է Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում․ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին և Կարոլ Սպանին

Ես երևանցի տղա եմ, միշտ Երևանի կենտրոնում քայլել եմ, միշտ էլ քայլելու եմ․ ինչու է Սիմոնյանը շրջում թիկնապահների հետ

3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է

«Հայաստան» խմբակցությունը կարող է լինել «Սրբազան դաշինք» Քոչարյանի, Սարգսյանի, որոշ սպասավորների հետ․ Ռուբինյան

Պուտինը մեկնելու է Ուզբեկստան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական մի շարք նախաձեռնություններ

ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով ընդունված հայտարարությունը

Վարչապետն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալին

Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ (լուսանկարներ)