Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցեց Բելառուսին

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգում դեկտեմբերի 20-ը նշանավորվեց հագեցած քաղաքական օրակարգով: Տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության խորհրդի տարվա ամփոփիչ նիստը՝ նեղ և ընդլայնված կազմով, որտեղ ներկա գտնվեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ավարտից հետո նախատեսված է նաև ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ նույնպես ՀՀ վարչապետը կցուցաբերի մասնակցություն:

ԵԱՏՄ խորհրդի նիստն սկսվեց նախատեսվածից մի փոքր ուշացումով: Այդ առումով կոնկրետ պատճառաբանություն չնշվեց, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ մինչ նիստի սկիզբը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպում ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը ձգվեց երկու ժամից ավելի՝ ապա կարելի է ենթադրել, որ հենց դա էր պատճառը նիստի որոշակի ձգձգման:

ԵԱՏՄ խորհրդի այսօրվա նիստում պատվավոր նախագահողի դերում Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էր, և ՌԴ նախագահ Վ. Պուտինը նրան ուղղված շնորհակալական խոսքով էլ բացեց խորհրդի նեղ կազմով նիստը՝ ընդգծելով, որ Միությունն ստեղծելու մտահղացումը Նազարբաևինն է և հավաստիացրեց վերջինիս, որ նրա մտահղացումը հաջողված է ու գործում է ամբողջ թափով՝ չնայած որոշակի խնդիրների, որոնք բնականոն երևույթ են նման կառույցների համար և որոնք անպայման լուծում կստանան հետագայում:

Այնուհետ Ռուսաստանի նախագահը խոսքը փոխանցեց ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին, որը, ողջունելով ներկաներին, նշեց, որ տարին ամփոփում են լավ տրամադրությամբ, քանի որ օրակարգում եղած բոլոր հարցերի շուրջ նիստի մասնակիցներն ունեն փոխհամաձայնություն, այնպես որ, անմիջապես կարելի է անցնել նախապատրաստված փաստաթղթերի ստորագրման գործընթացին: Վարչապետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նաև գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար՝ հիշեցնելով, որ Հայաստանի ընթացիկ տարվա նախագահությունը Միությունում եկող տարում անցնելու է Բելառուսին:

Ողջույնի խոսքով հանդես եկող Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն նախ՝ շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ չափազանց արդյունավետ նախագահության համար, այնուհետ՝ ցանկացավ ներկայացնել ԵՏՀ կոլեգիայի  նախագահի նոր թեկնածուին՝ Միխայիլ Մյասնիկովիչին, որը հաջորդ տարի փոխարինելու է Տիգրան Սարգսյանին, սակայն չտեսնելով նրան տեսադաշտում՝ կոչ արեց գալ և ներկայանալ, որպեսզի հետագայում ներկաները չասեն, թե «կատուն ընտրել են պարկի մեջ»: Այնուհետ Լուկաշենկոն, իրեն հատուկ գործնականությամբ, սեղմ ու հակիրճ ներկայացրեց, որ կոլեգիայի նեղ կազմում արդեն համաձայնեցրել են՝ ԵԱՏՄ առևտրային բլոկը ՌԴ-ի պատասխանատվության տակ է, տեխնիկական կարգավորումների և ագրարային արդյունաբերության ուղղությամբ աշխատելու է հայկական կողմը, դե, իսկ Բելառուսին էլ մնում է միայն հաջող նախագահելու պարտավորությունը:

Նեղ կազմով նիստն ավարտելուց հետ պետությունների ղեկավարները տեղափոխվեցին առավել ընդարձակ դահլիճ, և սկսվեց ընդլայնված կազմով հանդիպումը, որտեղ արդեն ներկա էր ԵՏՀ կոլեգիայի նախագահի նոր թեկնածուն՝ Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը, որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրեց պարտավորություններն ստանձնելուց հետո լինել անդամ երկրների բոլոր մայրաքաղաքներում, տեղում ծանոթանալ այն խնդիրներին, որոնք ազգային յուրահատկություն ունեն, և պատմել Միության ղեկավար կազմին այդ խնդիրների մասին՝ դրանց արդյունավետ լուծումը գտնելու և փոխհամաձայնության հասնելու նպատակով:

Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ նիստի օրակարգում ներկայացված են եղել 12 հարց, որոնք քննարկվել ու համաձայնեցվել են երկրների ղեկավարների հետ: Դրանց թվում է կենսաթոշակներին վերաբերող համաձայնագրի նախագիծը, որը հնարավորություն կտա անդամ երկրներում աշխատած անձանց թոշակի անցնելուց հետո, անկախ գտնվելու վայրից, ստանալ կենսաթոշակ: Տ. Սարգսյանը նշեց, որ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են ստորագրման, ինչին էլ անմիջապես ձեռնամուխ եղան նիստի մասնակիցները, որից հետո ՌԴ նախագահ Վ. Պուտինը հատուկ շնորհակալություն հայտնեց Տիգրան Սարգսյանին՝ ընդգծելով նրա չափազանց համբերատար մոտեցման և արդյունավետ աշխատանքի համար և շնորհեց նրան ՌԴ բարձրագույն պետական պարգև՝ Բարեկամության շքանշան:

ԵԱՏՄ խորհրդի նիստի ավարտից անմիջապես հետո սկսվեց ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որտեղ ներկա է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նաիրա Բաղդասարյան

Տպել
4509 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին