Սիլիկոնյան հովտում 45 ձեռներեցների վերապատրաստման համար կառավարությունը մոտ 600 մլն դրամ կտրամադրի. նախարար

ՀՀ կառավարությունը 1 տարվա համար մոտ 600 միլիոն դրամ է ծախսելու Սիլիկոնյան հովտում ՀՀ 45 ձեռներեցների վերապատրաստման, ապրելու եւ աշխատելու նպատակով: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Հիշեցնենք՝ օրերս նախարարությունը տեղեկացրել էր, որ կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ ուսանելու Սիլիկոնյան հովտում: Կրթական բացառիկ ծրագիրը նախաձեռնել է նախարարությունը, որը եւ հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը։

7 շաբաթ տեւողությամբ դասընթացները տեղի են ունենալու Դրեյփերի համալսարանում, որն իր ընտրյալ ուսանողների ու համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսների շնորհիվ անվանում են նաեւ «Հերոսների» համալսարան:

Ուսանելու համար հայտերն ընդունվում են մինչեւ հունվարի 27-ը: Կարող են դիմել 21 տարին լրացած այն անձինք, որոնք ունեն ձեռնարկատիրական փորձ, ՏՏ ոլորտը «բեկող» գաղափար, որը ցանկանում են իրագործել Հայաստանում, բացարձակ տիրապետում են անգլերեն լեզվին եւ պատրաստ են դասընթացներից հետո, երկու տարվա ընթացքում, իրենց գիտելիքով կիսվել մարզերի ուսանողների եւ ապագա ձեռնարկատերերի հետ։

Նշենք, որ Դրեյփերի համալսարանը Սիլիկոնյան հովտի ամենահայտնի գիտական կենտրոններից է։ Այն հիմնել է վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը, որը ձեռներեցության եւ բիզնեսի զարգացման յուրօրինակ դասընթացներ է անցկացնում: Այդ համալսարանում դասախոսները պրոֆեսորներ չեն, նրանք իրականում թրծված ձեռնարկատերեր են, որոնք ուսանողների հետ կիսվում են իրենց փորձով՝ նախապատրաստելով նրանց պոտենցիալ ներդրողի հետ հանդիպմանն ու սեփական նախագծի, բիզնես ծրագրի կամ ստարտափի ներկայացմանը։ Համալսարանն այժմ 77 երկրից ուսանող ունի։

Թեմայի վերաբերյալ Հակոբ Արշակյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն Արշակյան, արդեն դիմողնե՞ր կան:

- Այո՛, հայտարարության օրը օգնականս ինձ տեղեկացրեց, որ հսկայական ակտիվություն է դիտարկվել թե՛ մեր կայքի, թե՛ Դրեյփերի համալսարանի կայքի հոսքերում:

- Քանի՞ տեղ է նախատեսված, քանի՞ մարդ պետք է ընտրվի:

- Տեղերի քանակը, եթե չեմ սխալվում, 3 մասի է բաշխված: Միայն Դրեյփերի համալսարանի համար 15 տեղ է նախատեսված: Առաջին ուսումնական շրջանում նախատեսված է 5 հոգի ուղարկել, դրանից հետո եւս 2 մրցույթ կլինի:

- Այդ ամբողջը կառավարությունը փոխհատուցելո՞ւ է:

- Այո՛:

- Ուսուցանման ընթացքում նախատեսվա՞ծ են այցելություններ խոշոր ընկերությունների գրասենյակներ՝ Գուգլ, Ամազոն:

- Այո՛: Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի գրասենյակը կազմակերպում է նաեւ լրացուցիչ տուրեր եւ ծանոթություններ տարբեր մեծ ընկերությունների ղեկավարների հետ: Ինչպես նաեւ առանձին ծրագրեր ներդրումային ընկերություններում: Մենք օգնելու ենք, որպեսզի մեր ստարտափներն այնտեղ թե՛ գործընկերային հարաբերություններ ստեղծեն ընկերությունների հետ, թե՛ շուկա մտնեն եւ թե՛ ներդրումներ գրավեն: Ու նաեւ գիտելիք ստանան:

- Ի՞նչ սկզբունքով են ընտրվելու այն մարդիկ, ովքեր պետք է պետության հաշվին գնան ուսում ստանան եւ կարողանան գալ այստեղ իրենց փորձով փոխանակվեն:

- Հանձնաժողով կա, շուտով կհաստատվի դրա կազմը: Հանձնաժողովում ոլորտի պրոֆեսիոնալներ են, ովքեր դիտարկելու են թեկնածությունները: Լինելու են նաեւ Դրեյփերի համալսարանի փորձագետներ: Ամեն ոք չի, որ կարող է գումարը տալ եւ Դրեյփերում սովորել, այդ փորձագետները ֆիլտրում են: Հիմնականում կիրառվելու են այն սկզբունքները, որոնք Դրեյփերի համալսարանն ունի: Դրան գումարած նաեւ մեր առաջնահերթությունները:

- Կարեւո՞ր է, թե դիմորդն ինչ կրթություն կունենա:

- Լավ հարց եք տալիս, անկեղծ ասած՝ այդ հարցին հիմա չեմ կարող պատասխանել, որովհետեւ այդ հանձնաժողովը պետք է առաջնորդվի այդ սկզբունքներով, որոնց հիմա ես ծանոթ չեմ: Հանձնաժողովը կհայտարարի դրա մասին: Բայց չեմ կարծում, թե բարձրագույն կրթությունը կարեւոր չափանիշ լինի: Միանշանակ անգլերենի իմացությունը պետք է գերազանց լինի, տարիքային սահմանափակում կա դրված, որ 21-ից մեծ պետք է լինի: Իհարկե, դիտվելու է նաեւ այն գաղափարը, որով ձեռներեցը ցանկանում է ստարտափ ստեղծել կամ արդեն ստեղծել է:

- Կա՞ հստակ նպատակ, թե ինչ է ուզում կառավարությունն ստանալ այս ամենի արդյունքում:

- Այո՛, այս ամենի արդյունքում մենք ուզում ենք ստանալ այդ բիզնես գիտելիքները եւ ձեռներեցության գիտելիքները, որոնք մեզ մոտ շատ են պակասում: Մենք ուզում ենք, որ այդ մարդիկ այդ գիտելիքներն ստանան, հասկանան, թե ինչպես չափել շուկան կամ ծառայությունը մատուցել, մեծ ընկերություն կառուցել: Արդյունքում պետք է Հայաստանում ունենանք հաջողակ ընկերություններ, եւ 100-ավոր աշխատատեղեր ստեղծվեն:

«TheCrowdfundingFormula.com» կազմակերպության համահիմնադիր Գեւորգ Պողոսյանը մեր զրույցում պատմեց, որ իրենք եւս ժամանակին գնացել են Սիլիկոնյան հովիտ, տարբեր կազմակերպությունների հետ են շփվել, այդ կազմակերպությունների ղեկավար անձնակազմն իր փորձն է փոխանակել հանդիպման ժամանակ: «Հավանաբար Հակոբ Արշակյանի հայտարարածը հենց այդ փորձի փոխանակմանն է վերաբերվում: Եթե այդպիսի փորձի փոխանակում են անում, ապա դա շատ արդյունավետ է: Ես ինքս 2017-ին տուր եմ ունեցել, Ամազոնի, Ֆեյսբուքի ղեկավար մարմինների հետ ենք հանդիպել, ու մինչեւ այսօր այդ փորձը մեզ շատ է օգնում: Ես մինչեւ հիմա ում հետ շփվել եմ այնտեղ սովորածներից, բոլորն էլ ավելի շատ կապեր ձեռք բերելու հարց են լուծել»:

Պողոսյանի խոսքով՝ Դրեյփերի համալսարանը բավականին շատ բան է սովորեցնում ստարտափներին. «Դրեյփերի համալսարանի հիմնադիր Թիմ Դրեյփերը ներդրումների մասին պրակտիկորեն ամեն բան գիտի: Այդ համալսարանում ուսումնառություն անցնելուց հետո մարդը ներդրումներ ներգրավելու պրոցեսը շատ լավ պատկերացնելու է: Մենք ունենք մարդիկ, ովքեր անցել են այդ համալսարանով եւ բավականաչափ գիտելիք ունեն: Բայց գիտելիքն առանց պրակտիկայի քիչ բան կտա, հետեւաբար Սիլիկոնյան հովիտ գնալով՝ անպայման արժե բացի ուսումնառության շրջանն անցնելուց, նաեւ պրակտիկ աշխատող մարդկանց հետ շփվել»:

Հարցին՝ Դրեյփերի համալսարանում ուսանած մարդիկ կկարողանա՞ն այնպիսի փորձ հավաքել, որ Հայաստանում դրանցով փոխանակվեն, Պողոսյանը պատասխանեց. «Դա, իհարկե, կախված է ամեն մեկից: Խիստ կարեւոր է տուրի մասնակիցների ճիշտ ընտրությունը: Այսինքն՝ թե ում ես ուղարկում՝ այդ փորձը ձեռք բերելու: Մարդիկ կան՝ մի անգամ գնացել-եկել են ու քանի տարի է բոլորին պատմում են իրենց սովորածը, իրենց այդ փորձով բոլորի հետ կիսվում են: Մարդիկ կան՝ գնացել-եկել են, առանձնապես ոչ մի կարեւոր բան չեն հասկացել ու, բնականաբար, առանձնապես ոչ մի օգուտ չեն տալիս մնացածին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2480 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Գնա՞լ Մայիսի 9-ին Մոսկվա, թե՞ ոչ. կրեմլյան շքերթին մասնակցելու և չմասնակցելու մարտահրավերները. տեսանյութ

Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ նոր բացահայտում

Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի վրա

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում. ժամանակացույց

Իմ սիրտ. Անդրեն դստեր հետ տեսանյութ է հրապարակել

Քրեական հեղինակություն Կանևսկոյին և նրա հետ գտնված անձանց ոստիկանները փողոցից տեղափոխել են գլխավոր վարչություն

Մասուդ Փեզեշքիանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև

Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել

ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով մասնակցել է Աթենքի պաշտպանական ցուցահանդեսին

Պուտինն ու Նեթանյահուն տարածաշրջանային արդիական հարցեր են քննարկել

Սուրեն Պապիկյանը Հունաստանում մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացմանը

Ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը. Արայիկ Հարությունյան

ՌԴ քաղաքացին ռուսական զորամասի «ՈւԱԶ»-ով Գյումրի-Ոսկեհասկ ճանապարհին հետիոտնին վրաերթի է ենթարկել

Երևան-Երասխ ճանապարհին 4 մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է. Պապոյան

Ֆրիդրիխ Մերցը՝ Գերմանիայի կանցլեր. քվեարկության երկրորդ փուլն ավարտվել է

19 և 16 տարի ժամկետով ազատազրկում սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ. կայացվել է մեղադրական վերդիկտ

Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարվում են դադարած. արձանագրություն

ԱՍՀ նախարարն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿ

Վարչապետը ծանոթացել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի արդիականացման աշխատանքներին. տեսանյութ

Ագրոտեխնոլոգիայի խմբակի աշակերտները մասնակցում են գործնական դասընթացին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում. «Իմ քայլը»

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Առաջին կադրերը Հայաստանի ներկայացուցիչ Պարգի եվրատեսիլյան փորձից. լուսանկարներ

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է

Անտառտնտեսության տնօրենի և անտառապետների կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է

Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀԸԳՀ իրագործման ընթացքը. Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել

Էթիկան և դուք իրարից այնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանն ու Մոնիկա Բելուչին. ինչո՞ւ է ՔՊ-ն դեմ քվեարկել

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Հրայր Կարապետյանը դատապարտվել է ազատազրկման

Gallup-ը համոզում է, որ Քոչարյանի վարկանիշը բարձրացել է, իսկ Gallup-ի վարկանիշից ի՞նչ կա. Չախոյան

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

Սա վտանգավոր նախադեպ է և բացահայտ անհարգալից վերաբերմունք տեղահանված անձանց հանդեպ. ԼՂ փախստականների միություն

Շուրջ 15 կգ թմրամիջոց Իրանից մաքսանենգությամբ տեղափոխվել է Հայաստան. 4 անձ կալանավորվել է

«Ռուսական համայնքի» ուժայինները ներխուժել են Լենինգրադի բնակարաններից մեկը․ ՀՀ քաղաքացի է մահացել. տեսանյութ

Քանի դեռ ձեր խմբակցությունում աշխատում է մարդ, որը լրագրող է ծեծել, չեք կարող մեզ ուսուցանել. Ալեքսանյան

Երևանյան լճում հայտնաբերվել է որոնվող 13-ամյա Մայա Բորյատինսկայայի դին

Պատրիարք Կիրիլը պարգևատրել է անձի, որ հովանավորում է ռուսական ժառանգության ոչնչացումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան

Ադրբեջանը դադարեցրել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գրասենյակի Բաքվի մասնաճյուղի գործունեությունը

Վարդան Ղուկասյանը միանձնյա քաղաքապետ չէ, նա պատասխանատու է 3 ուժի առաջ. Մարտուն Գրիգորյան