Գարիկ Պապոյանը վարչապետի հանձնարարականի եւ համաշխարհային հիթ՝ «Jingle Bells»-ի հետ մրցելու մասին (տեսանյութ)

Հաղորդավար, դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանն իր ֆեյսբուքի էջում անդրադարձել  է վերջին շրջանում անընդհատ քննարկվող Ամանորյա երգին, որը հեղինակել են ինքը, Սոնա Ռուբինյանն ու Ավետ Բարսեղյանը:

Ըստ Պապոյանի, երգ գրելու առաջարկը ստացել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանից: Առաջարկից եւ ուրախացել է, եւ ոգեւորվել: Միանգամից տարբեր գաղափարներ են սկսել քննարկել եւ կարճ ժամանակում անցել բուն գործին: «Էս աշխատանքների ընթացքում մեկ էլ մի օրում ինձ տարբեր լրագրողներ են զանգահարում, թե՝ Գարիկ, ի՞նչ եք կարծում, Ձեզ իրո՞ք կհաջողվի հաղթել «Jingle Bells»-ին: Ասում եմ ի՞նչ «Jingle Bells»: Ասում են վարչապետը Ձեզ հանձնարարել է համաշխարհային հիթ ստեղծել, որը կհաղթի «Jingle Bells»-ին: Սա մի քիչ անհասկանալի նախադասություն է, որովհետեւ որեւէ մեկին չես կարող հանձնարարել, որ համաշխարհային հիթ ստեղծի: Դա չեն ստեղծում: Հիթը ֆենոմեն է, դա պահի տակ կամ սիրվում է, կամ չի սիրվում: Նայում եմ պարոն վարչապետի ելույթը: Մարդ է, երազում է, ու շատ լավ բան է երազում: Ասում է, որ ամեն տարի աշխատենք, նոր երգեր ստեղծենք, մի օր գուցե կարողանանք մրցել «Jingle Bells»-ի հետ: Համաձայն եմ, իհարկե, եկեք աշխատենք, ստեղծենք ու մի օր կարող է աշխարհում ունենանք  նման լավ երգ,- ասել է Գարիկ Պապոյանը:

Ըստ երաժշտի, ֆեյսբուքում տարբեր քննարկումներ են սկսվել նոր երգի հետ կապված, ոմանք առաջարկում են բոյկոտել այն: «Մեկը զզվում ա էս երգից դեռ դուրս չեկած, մեկը գրում է ապուշություն ա, վիրավորում ա անիմաստ տեղը: Ու անընդհատ զանգերը շարունակվում են, թե հը՞, հաղթու՞մ ենք «Jingle Bells»-ին: Ո՞նց կարող է նման բան լինել, ինչի՞ համար ենք մրցում էդ երգի հետ: Մի  օր էլ զանգելու եք ասեք հաղթելու՞ ենք Սթինգի «Shape of My Heart»-ին: Ոչ, սա մեր հերթական երգն էր, որն էս ֆոնի վրա չենք էլ ուզում դուրս հանենք, վախենում ենք: Չի կարող էդ երգն էնպիսին լինի, որ էսքանից հետո դուր գա որեւէ մեկին: Սպասելիքները հասել են չգիտեմ ուր»:

Գարիկը ֆեյսբուքյան խոսքի ավարտին նաեւ ընդգծել է. «Անկեղծ եմ ասում, ես, Սոնա Ռուբինյանը, Ավետ Բարսեղյանն ու Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը փորձել ենք մեր նոր եւ «Jingle Bells»-ին հաստատ չհաղթող վատ երգով անշահախնդիր ավելի քաղցրացնել Ձեր Ամանորը»:

Տպել
11918 դիտում

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը