Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ (տեսանյութ, թարմացված)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 24-ին: Փաշինյանը շնորհավորել է Մելիքբեկյանին՝ երեկ տեղի ունեցած ՀՖՖ 19-րդ արտահերթ ժողովում նախագահ ընտրվելու համար եւ խոսել ֆուտբոլի կարեւորությունից:

«Նախ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ ՀՖՖ նախագահ ընտրվելու առիթով: Ասեմ, որ Հայաստանում եւ կառավարությունում շատ են ֆուտբոլի եւ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները, եւ, բնականաբար, մենք անտարբեր չենք պրոցեսների նկատմամբ, որոնք տեղի են ունենում ֆուտբոլում եւ ֆուտբոլի ֆեդերացիայում: Ֆուտբոլը մեզ համար 3 պատճառով շատ կարեւոր է. առաջին, ֆուտբոլի զարգացումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, որովհետեւ կարծում եմ եւ հույս ունեմ, որ ՀՀ-ում արտահայտված բովանդակային փոփոխություններն արտահայտություն կգտնեն նաեւ ֆուտբոլում, եւ ինչ-որ առումով մեր երկրում ֆուտբոլը եւ ֆուտբոլի ազգային հավաքականն իր արդյունքներով կարտահայտի մեր ազգային եւ պետական հավակնությունները:

Երկրորդ, կարծում եմ՝ ՀՖՖ նախագահի երեկ կայացած ընտրությունը կարեւոր է, որովհետեւ կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում էական է սպորտի ապաքրեականացումը եւ սպորտի ախտազերծումը կոռուպցիայից: Ցավոք, շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ քրեական ենթամշակույթ ունեցող եւ կոռուպցիոն շրջանակները ներթափանցած են եւ ներթափանցում են սպորտի, ֆուտբոլի բնագավառ: Պետք է այստեղ էլ ապահովենք քրեական եւ կոռուպցիոն հարաբերությունների բացառումը: Ես, իմանալով նաեւ Ձեր անցած ճանապարհը, համոզված եմ, որ Դուք սկզբունքորեն այդ գծին հետեւողական կլինեք:

Երրորդ, հնարավորությունների զարգացման առումով... որովհետեւ մենք ասել ենք՝  ամենակարեւոր հարցը, որ ՀՀ քաղաքացիների համար պետք է լուծվի, հնարավորությունների զարգացումն է: Ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ բազմաթիվ պատանիներ, աղջիկներ կարող են իրենց հնարավորությունները զարգացնելու եւ օգտագործելու ներշնչանք գտնել: Շատ կարեւոր է, որ մենք ՀՀ-ում զարգացնենք ֆուտբոլային ենթակառուցվածքը նաեւ որպես հանրային կյանքի կազմակերպման կարեւոր ատրիբուտ»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաեւ նշել է, որ ՀՖՖ-ն ՀՀ կառավարության եւ միջազգային կառույցների հետ աշխատելու մեծ պոտենցիալ ունի եւ պետք է օգտագործի դա: Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար: Նա ընդգծել է, որ ՀՀ-ում երկար տարիներ չեն եղել մրցակցային ընտրություններ, եւ սա կարեւոր առաջընթաց է:

«Շնորհակալ եմ շնորհավորանքների համար՝ ոչ թե իմ, այլ ֆուտբոլային ընտանիքի անունից: Մենք երկար տարիներ չէինք ունեցել մրցակցային ընտրություններ ՀՖՖ-ում: Դա տեղի ունեցավ եւ դա կարեւորագույն նշան է, որ Հայաստանում ֆուտբոլը պետք է գնա առողջացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է կոռուպցիային հակազդելու մեխանիզմներին, Դուք գիտեք եւ հանրությունը հետեւում է վերջին շրջանում համաշխարհային ֆուտբոլում այդ դրական զարգացումներին: Ե՛վ ՈՒԵՖԱ-ում, ե՛ւ ՖԻՖԱ-ում եղան 2016-ին աղմկահարույց իրադարձություններ, երբ հրաժարական տվեց ՖԻՖԱ-ի նախագահը, ՈՒԵՖԱ-ի նախագահը, եւ այնտեղ էլ առողջացման գործընթացը շարունակվում է: Իհարկե, մենք համագործակցում ենք նաեւ միջազգային կառույցների՝ ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի հետ այդ ուղղությամբ, եւ մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի Հայաստանի ֆուտբոլը զերծ մնա նման երեւույթներից»,- ասել է նա՝ ավելացնելով, որ մարզական առումով էլ ՀՖՖ-ն հավակնոտ ծրագրեր ունի, մասնավորապես ամեն ինչ պետք է անի, որ մինչեւ 2025 թ. հավաքականը մասնակցի Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ընդգծել է ֆուտբոլի եւ ընդհանրապես սպորտի ապաքաղաքականացումը: Դա, ըստ նրա, շատ կարեւոր խնդիր է: Վարչապետը չի ընդունում այն, որ սպորտը եւ մարզիկները հաճախ օգտագործվում են տարբեր անձանց կամ ուժերի անձնական շահի համար:

«Պետք է ֆուտբոլը եւ սպորտը ապաքաղաքականացնելու խնդիր դնենք: Դա կարծում եմ՝ մեր հաջորդ մեծ խնդիրներից մեկն է, քանի որ շատ դեպքերում փորձ է արվում սպորտը ծառայեցնել ինչ-որ խմբերի, ուժերի, անհատների, կոնկրետ քաղաքական եւ ոչ քաղաքական ամբիցիաների: Չի կարելի թույլ տալ, որ պետության եւ երկրի առաջ մեծ ծառայություններ ունեցող մարզիկները դառնան ֆոն ինչ-որ խմբերի կամ անհատների ինքնագովազդի եւ քաղաքական ինչ-որ պրոցեսների համար»,- ասել է նա:

Փաշինյանը նաեւ ընդգծել է՝ շատ կարեւոր է, որ ֆուտբոլը զարգանա նաեւ որպես տնտեսության ճյուղ: Նրա կարծիքով՝ նախկինում այդպես չի եղել, քանի որ ինչպես մյուս բնագավառներում, այնպես էլ ֆուտբոլում եղել են մենաշնորհներ, չարաշահումներ, հնարավորությունների սահմանափակումներ: Նա նաեւ կարեւորել է ֆուտբոլի զարգացումը մարզերում՝ ընդգծելով, որ պետք է ոչ միայն ենթակառուցվածքները զարգացնել, այլեւ ֆուտբոլային կյանք ապահովել: Մելիքբեկյանն էլ նշել է, որ մի քանի օրից մարզերում անցնող տարում կառուցված փոքր խաղադաշտերի թիվը կհասցնեն 51-ի ու ունեն եւս 30 խաղադաշտի ծրագիր:


Տպել
2110 դիտում

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան