Նույն քանակի ջուրը եռացնելու համար լեռնային շրջանների բնակիչն ավելի թանկ է վճարում. ինչ լուծում է առաջարկում պետությունը

Մթնոլորտային ճնշմամբ պայմանավորված՝ միևնույն քանակի ջուրը եռացնելու կամ ճաշը եփելու համար բարձր լեռնային գոտում ապրող հայաստանցին մինչև քսան տոկոսով ավելի է վճարում գազի համար, քան ցածրադիր գոտում ապրող բնակիչը. ինչպե՞ս է պետությունը վերաբերում այս խնդրին, նախատեսո՞ւմ է լուծել: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը, անշուշտ, ունի լուծում, ուղղակի պետք է գտնել առավել օպտիմալ տարբերակը:

«Ներտնային գազասպառողները շատ ճիշտ հարց են բարձրացնում: Սա բարդ խնդիր է՝ ֆիզիկայով հիմնավորված: Թեպետ այն մեր՝ տեսչական մարմնի դիտարկման ներքո չէ, բայց մենք նաև այդ հարցով ենք զբաղվում: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ հարցի լուծումն այս պահին ԱԳԼՃԿ-ներում դրված հաշվիչների նման հաշվիչների տեղադրումն է, որ սարքը ցանկացած վայրում ինքնաբերաբար հաշվարկի, և Սիսիանի ու Մեղրիի բնակիչները գազի՝ տարբեր գներ չվճարեն»,- ասաց նա:

Արթուր Մկրտչյանը նշեց, որ խնդրի լուծումը պիտի գտնվի՝ հանրային ծառայությունները կարգավորող մարմնի հետ մեկտեղ ծրագիր մշակելով: «Պետք է դաշտը ուսումնասիրվի: Խնդիրը բարդ է, բայց՝ լուծելի: Գազալցակայաններում ծավալից կիլոգրամի անցումը հեղափոխության նման էր: Այդպիսի մի լուծում էլ պետք է այս ոլորտում»,- նշեց նա:

Հայաստանում այս պահին գործող մոտ 360 ԱԳԼՃԿ-ները, ըստ նրա, 14 տեսչով վերահսկել հնարավոր չէր. «Ամեն մեկը մի խտություն դնում էր, մեկը վաճառում էր իքս գումարով, մյուսը՝ երկու իքս: Սպառողը չգիտեր՝ որն է ճիշտ, որը՝ սխալ: Հիմա մեկը 260 է դնում, մյուսը՝ 300, բայց գիտես, որ երկուսն էլ ճիշտ են: Ընտրում ես 260-ը»:

Մկրտչյանը հավաստեց, որ նավթամթերքի շուկան հիմնականում մաքրված է թերլիցքավորումից: «Այսօր ով գնա, բենզին լցնի, դա կզգա: Սա մեծ առաջընթաց է: Հեղուկ գազի ոլորտում այս տարվա մայիսից ենք վերահսկողություն իրականացնում, և վերջին երկու-երեք ամսում շուրջ երեք տասնյակ բողոք ենք ստացել, ստուգումներ ենք իրականացրել ամեն բողոքի մասով, հավատացած եղեք, իննսուն տոկոսը չի համապատասխանել իրականությանը»,- ասաց նա:

Վարորդների այն դիտարկումը, որ մարզերում գազով լիցքավորելու պարագայում ավելի երկար են վարում մեքենան, քան Երևանում, Մկրտչյանը համարեց ոչ ճշգրիտ, կենցաղային բողոք: «Հնարավոր է՝ մարդ լիցքավորի մեքենան Եղեգնաձորում, գա՝ մայրուղով վարելով: Բնականաբար, անցնելու է կրկնակի երկար ճանապարհ, քան Երևանի խցանումների մեջ: Եթե գրպանին նայելով էլ տեսնի, որ վարել է, ասենք, 1500 դրամի ավելի քիչ, արդեն դժգոհություն կունենա: Ես, օրինակ, առաջ Մասիվից գալիս էի տասը րոպեում, հիմա՝ քառասուն, ու, բնականաբար, ընթացքում վառվում է»:

Մկրտչյանի խոսքով՝ ԱԳԼՃԿ-ներում տեղադրված դիսպենսերները՝ վառելիքաբաշխիչ աշտարակները, հաշվարկում են՝ ճնշումը, ջերմաստիճանը, մյուս բոլոր պայմանները, կորեկցիա անում և վաճառում կիլոգրամով: «Մենք, որ գնացինք կիլոգրամով վաճառքի, խնդիրը լուծվեց: Հիմա բողոքում է քաղաքացին, իր հետ մեր տեսուչը գնում է, երբեմն էլ ես ու մեր տեսչական մարմնի ղեկավարն ենք գնում, կշեռքը դնում, գազը լցնում է. տեսնում ես հաշվիչի վրայի գազի կիլոգրամը և նայում ես չափագրության ազգային ինստիտուտի կշեռքին, գրամների տարբերություն չի տալիս: Դրանից հետո քիչ թե շատ կվարեն՝ էական չէ: Իսկ ներտնային հաշվիչները կորեկցիա չեն լինում, և կախված բարձրադիր գոտուց, տարվա եղանակից՝ տարբերություն է տալիս,- ասաց նա:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մոտ մեկ ամիս առաջվանից, օրենսդրական փոփոխություններով պայմանավորված, չափագիտական կանոնների վերահսկողություն իրականացնելուց առաջ այլևս պարտավոր չէ տնտեսվարող սուբյեկտներին նախապես տեղեկացնել. «Նախկինում տեղեկացնում էինք, նոր գնում ստուգումների, որը անարդյունավետ էր: Ընդամենը մի ամիս առաջ է եղել այս փոփոխությունը, և տեսանելի բացահայտումներ են եղել»,- նշեց Մկրտչյանը:

Որպես օրինակ՝ հիշեցրեց, որ եթե մինչև օրենքի ընդունվելը վառելիք վաճառող, ասենք, 20 կազմակերպությունում ստուգում իրականացնելու արդյունքում հնարավոր է եղել խնդիր հայտնաբերել միայն մեկի մոտ, ապա հիմա այդ 20-ից 17-ի մոտ է հայտնաբերվում: «Տարբերությունը էական է»,- գնահատեց նա:

2020 թ. ՇՎՏՄ-ն ռիսկային ոլորտ է ճանաչել ԱԳԼՃԿ-ները, բենզալիցքավորման կայանները, հեղուկ գազի վաճառքի կետերը, խաղալիքները, օծանելիքակոսմետիկական արտադրանքը և մանկական դեռահասների համար նախատեսված արտադրանքը: «Այս վեց ոլորտների նկատմամբ, որպես ռիսկային ոլորտների, առավել ուշադրություն է դարձվելու: Տեսչական մարմինը առաջարկել է (և վերջին կառավարման խորհրդի նիստում այդ հարցը բարձրացվել է), եթե հնարավոր է՝ բոլոր ոլորտների, եթե ոչ՝ գոնե միայն այս՝ ռիսկային ոլորտների ստուգաթերթերում փոփոխություններ մտցնել՝ հավելելով այն կետը, որ ստուգման ժամանակ տեսչական մարմինը բացի թղթայինից՝ իրավունք ունենա նաև փորձանմուշներ վերցնել: Ոչ բոլոր դեպքերում, բայց անհրաժեշտության դեպքերում, եթե ապրանքը կասկածի տեղիք է տալիս, այդ իրավունքը, ըստ Մկրտչյանի, պետք է նմուշը լաբորատորիա ուղարկելու նպատակով:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
2717 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)