Երևան
12 °C
Արարատի մարզի Հովտաշատ գյուղում 60 մարդ հարձակվել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրող Արթուր Հակոբյանի և նույն լրատվամիջոցը ներկայացնող օպերատորի վրա: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Վարդուհի Մելտոնյանը։
Հայաստանի թավշյա հեղափոխության «թավշյա» բարքերը. երբ թիրախում կրկին լրատվամիջոցն է: Այս գրառումից անմիջապես հետո Մելտոնյանը գրել է «Հաղորդում հանցագործության մասին» եւ շարադրել հետեւյալը. «Այսօր՝ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 6 տասնյակից ավելի բնակիչներ, որոնք ավելի շատ ցածրորակ ֆիլմերի երկրորդական պլանի չստացված հերոսակախմբի դերակատարներ են հիշեցնում, իրենց իրավունք են վերապահել 60 հոգով հարձակվել «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի երկարամյա լրագրող Արթուր Հակոբյանի և նույն լրատվամիջոցը ներկայացնող օպերատորի վրա: Եվ չստացված ֆիլմի ժանրի բոլոր կանոններին համաձայն՝ այդ ամենն ուղղորդվել է իսկակական «հերոսակախմբին» վայել ոչ թավշյա՝ բռնի ուժով, թունդ հահոհոյանքներով համեմված լեքսիկոնով, «քուչի տղուն» վայել գռեհակաբանությամբ և սպառնալիքների հորդառատ տեղատարափով:
Արդյունքում՝ «հրոսակախմբին» հաջողվել է իրականացնել ինչ-ինչ շրջանակներից ստացված պատվերը, այն է՝ տարածքից չեզոքացնել իրենց «հերոսություններն» անմահացնող նկարահանող խմբին, իսկ ավելի քաղաքակիրթ լեզվով ասած՝ խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությունը: Եվ ամենեևին էլ կարևոր չէ, թե ի՞նչ գնով: Հարգելի՛ քաղաքացիներ՝ սա նոր Հայաստանում արձանագրված հերթական դեպքն է, երբ ինչ-ինչ անձինք, տուրք տալուվ իրենց կամ իրենց պատվիրատուի սեփական ամբիցիաներին, թիրախավորում են լրատվամիջոցին՝ փորձելով ոչ միայն սևացնել նրանց բարի համբավը, այլև կասկածի տակ դնել լրագրողի և լրատվամիջոցի պաշտպանված լինելու՝ օրենսդրությամբ ամրագրված իրավունքը: Ի՞նչ է սա, եթե ոչ ամենաթողություն, կամ ամենաթողության վառ դրսևորում: Հովտաշենցիները, ինչպես հասկացանք, պայծառ երևակայություն ունեն...Նոր Հայաստանում, ինչպես Սիցիլիայում, ինչ կա՞ որ...իրենք էլ, երևի սիցիլիական մաֆիայի «կարկառուն» ներկայացուցիչներ են...
Իսկ ավելի լուրջ, այս ամենն արդեն վաղուց ծիծաղելի չէ...Ամենաթողությամբ վարակված յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի՝ այդ հիվանդությունը կարող է կործանարար լինել ոչ միայն հենց իրենց՝ այդ հիվանդության վիրուսակիրների, այլև հասարակության առողջ հատվածի համար: Հույս ունեմ՝ բոլոր մեղավորները պատասխան կտան օրենքի առաջ»:
Տեղի ունեցածին նույն հարթակում անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը: Կատարվածի մասին գրել է՝ շա՛տ վատ է: Ըստ Թեւոսյանի, անխտիր բոլոր լրագրողներին կամ լրատվամիջոցներին սիրող մարդիկ կան, թե՝ ոչ, չի կարող ասել: Կա՞ն սիրելու ոչ ենթակա լրագրողներ կամ լրատվամիջոցներ, հարցի պատասխանը յուրաքանչյուրն իր համար պետք է գտնի: Խնդիրը հենց դա է, որ ինչ-որ լրագրողի կամ լրատվամիջոցի սիրել-չսիրելը մեզնից յուրաքանչյուրի անձնական, անհատական, բոլորովին ներքին խնդիրն է: Իսկ ոչ անձնական հարթությունում ուղղակի ականջներիս օղ պետք է անենք, որ լրատվություն հաղորդելը ինստիտուցիոնալ պարտավորություն է դա անողի կողմից, և հույժ կարևոր անհրաժեշտություն՝ նորմալ պետության ու հասարակության համար:
«Կա՞ն այդ դաշտում բարդություններ: Ակնհայտորեն կան: Ու եղե՛լ են: Բազմաթիվ անգամներ ասել եմ՝ տեսանելի են նաև դրա բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները: Դրանք շատերը բարդ, բայց ժամանակի հետ շտկելի են: Բայց նույնիսկ մեծ բարդությունների առկայության դեպքում՝ ով ուզում է հետս համաձայն չլինի, պնդում եմ, լրատվություն հաղորդողին մատով կպնել չի՛ կարելի: Սրա գիտակցման արմատավորումը մեր բանականությունում այսօրվա համար չէ՛ ընդամենը: Դրա նպատակները հեռահար են, միտված վաղվա օրվա նոր մշակույթին, որի սկիզբը հիմա պետք է դնենք: Չե՞ք սիրում լրագրողին՝ մի՛ սիրեք, բայց մի համարձակվեք խանգարել նրան. նա իր գործը սիրվելու համա՛ր չի անում»,-գրել է Թեւոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄենք խլել ենք ոմանց՝ Հայաստանը ծայրագավառ դարձնելու իղձը, թույլ չենք տալու. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Նորընտիր Հռոմի Պապի առաջին արտագնա այցի ուղղությունը հնարավոր է Թուրքիան լինի
Երևանում օդում փոշու պարունակությունը մայիսի 11-ին 3.9 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հրաշք Սյունիք. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Դատախազությունը «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրենից բռնագանձման պահանջ է ներկայացրել
«Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական խումբը այնպիսի ինֆորմացիայի է տիրապետում, որ ոչ մի տեղ չեք գտնի. Քոչարյան
Գառնիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 3 անդամ տեղափոխվել է հիվանդանոց
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել
Պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ կան. ՔԿ նախագահը՝ 44-օրյա պատերազմի մասին
Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները
Աննա Պետրոսյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ
Լիլիթ Աղեկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել. ՔԿ նախագահը պարզաբանել է՝ ինչու է նա կալանավորվել
Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 12-ին
Առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը
Լոռիում էլեկտրալարերը պոկվել ու ընկել են. հոտն արածեցնող հովիվը մահացել է, մի քանի անասուն՝ սատկել
«Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը
Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ Հայկ Սարգսյանն առաջարկում է ժամկետային զինծառայության 3 տարբերակ
«Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերով ժողովուրդը սպասելիքներ ունի, կհրապարակվի կոնկրետ արդյունքը. Պողոսյան
Բանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահ
Անհետ կորած զինծառայողների շրջանում ունենք նույնականացված անձինք, որոնց ծնողները հուղարկավորել են. ՔԿ նախագահ
Յամալում նավթի հորատման հարթակը հրդեհվել ու փլուզվել է. կան տուժածներ. տեսանյութ
Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում. Միրզոյանը՝ դեսպանին
Մարզիկներն արդարացրին իրենց. Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ
Հորդառատ անձրև, ամպրոպ, կարկուտ, քամի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը՝ տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելը
Այլևս չեմ կատարում ԲՏԱ նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները. Տերտերյան
Լեհաստանը կփակի Կրակովում Ռուսաստանի հյուպատոսությունը. ռուսական կողմն արձագանքել է
Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը
Ի՞նչ բացահայտումներ կան Արարատ Միրզոյանի դեմ 2020 թվականին իրականացրած սպանության փորձի գործից․ մանրամասներ
Հօգուտ Հայաստանի բռնագանձվել է ավելի քան 50,7 հազար եվրոյին համարժեք 22 մլն դրամ. վարչապետ
Թալանի արքաներին ՀՀ ճակատագիրը երբեք չի հուզել. տվայտվեցին, երբ սկսվեց ապօրինի գույքի բռնագանձումը. Չախոյան
Անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները վերսկսվել են, ստուգվել է պապի հեռախոսին ստացված զանգը
Հայաստանի ներկայացուցիչ Պարգը՝ «Եվրատեսիլ 2025»-ի պաշտոնական բացման արարողությանը
Ավտովթար Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհին. կա տուժած
Գառներին պահ տվեցին գայլին. Կոնջորյանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մասին
Ի՞նչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից․ մանրամասներ
Գազամատակարարման պլանային դադարեցում Երևանի որոշ հասցեներում
Ընդդիմադիր թևն այլևս չի խոսում ԼՂ-ից, Կարսից. դա Իրական Հայաստանի հաղթանակի վառ վկայությունն է․ Ալեքսանյան
Կոտայքում «ՈՒԱԶ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել այլ մեքենայի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT