Իմ ասածը ահազանգ է, լավ կլինի՝ ՀՀ ու Արցախի ազգային անվտանգության մարմինները զբաղվեն եւ կանխեն. Արցախի նախագահի թեկնածու

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունը նախօրեին հայտարարեց, որ 2020 թվականի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին Արցախում սպասվող նախագահական ընտրություններում առաջադրելու է կուսակցության համանախագահ Վահան Բադասյանի թեկնածությունը: 

Այսպիսով նա դարձավ 9-րդ թեկնածուն, որը հայտարարեց առաջադրվելու մասին: Արցախի Հանրապետության ռազմական ու քաղաքական գործիչ Վահան Բադասյանը հայտնի է իր ընդդիմադիր քաղաքական հայացքներով, Արցախյան գործող իշխանություններին ուղղված սուր քննադատություններով: 

Գարնանը սպասվող ընտրությունները ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ ոչ ընդդիմադիր թեկնածուների համար կարեւոր են մի քանի պատճառով. նախ, սա 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո առաջին համապետական ընտրությունն է: Առաջադրվելու մասին հայտարարած գրեթե բոլոր թեկնածուները կարեւորում են այն հանգամանքը, որ ՀՀ իշխանություններն այս անգամ հայտարարել են ոչ թե որեւէ մեկին սատարելու, այլ ազատ ու արդար ընտրությունների կայացմանը աջակցելու մասին: Ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ ՀՀ իշխանությունների համար այդ ընտրությունների ազատ ու արդար անցկացումը կարեւոր է՝ Արցախի հարցով ստեղծված նոր իրավիճակի տեսանկյունից: Այդ իրավիճակը, ինչպես նախօրեին ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ՀՀ վարչապետը հայտարարեց, հետեւյալն է. Արցախի նորընտիր իշխանությունները, որոնք կստանան ժողովրդի քվեն, կառուցողական ներգրավում կունենան ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացում։ Այսինքն՝ այդ տեսանկյունից կարեւոր է Արցախի իշխանությունների լեգիտիմ լինելը, որպեսզի նրանք բանակցություններում հանդես գան  Արցախի ժողովրդի անունից:

Փաշինյանը նախօրեին նաեւ վերահաստատեց մարտին Ստեփանակերտում կայացած անվտանգության խորհուրդների համատեղ առաջին նիստին հնչեցրած իր դիրքորոշումը, որ բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի ներգրավվածությունը էական է՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար։

Այս իմաստով, թերեւս, արցախցու համար էական է, թե իր նախընտրած թեկնածուն ինչպես է պատկերացնում Արցախի հարցի լուծումը: Երեկ մենք զրուցել ենք Վահան Բադասյանի հետ, փորձել պարզել նաեւ, թե նա ինչ դիրքորոշում ունի այս հարցում:

- Պարո՛ն Բադասյան, դուք դարձաք 9-րդ թեկնածուն, որ հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ գարնանը Արցախում թեժ է լինելու:

- Ես չեմ կարծում, թե այդքան էլ թեժ է լինելու: Պարզ երեւում է, որ իշխանությունները փորձում են վերարտադրվել: Այդ թեկնածուների մեծ մասը իշխանական են, բայց երկու դեմքով. նախ, իշխանությունները վերարտադրվելու համար ունեն թեկնածուներ, որոնք պետք է ընտրվեն եւ պաշտպանեն իրենց բիզնես քվոտաները եւ պատասխանատվության չենթարկվեն նախկինում արած տնտեսական եւ քրեական հանցագործությունների համար, եւ երկրորդ, ընդդիմության ձայները փոշիացնելու համար նրանք ասպարեզ են նետել թե՛ քաղաքական կուսակցություններ եւ թե՛ նրանց կողմից պաշտպանվող, այսպես կոչված, ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական կուսակցություններ: Դա հին տեխնոլոգիա է, որ կիրառվում էր Հայաստանում՝ հին ռեժիմի կողմից. 1996-2013 թվականներին այդ տեխնոլոգիան Հայաստանում օգտագործվել է եւ մասամբ հաջողություն բերել: Սակայն այս բոլորը արդեն փորձված մեթոդներ են, մեր խնդիրն է քրտնաջան աշխատանք տանել, բացատրել ժողովրդին այս ամենը: Ինչո՞ւ եմ ասում՝ մենք, որովհետեւ միայն մենք բարոյական իրավունք եւ պարտավորություն ունենք անելու դա. մեր քաղաքական ուժը միակ եւ ռեալ ընդդիմադիր կուսակցությունն է: Հետեւաբար մենք ոչ թե 9-րդն ենք, այլ 1-ինը: Եթե նույնիսկ առաջադրվածների թիվը լինի 12-13, ապա մենք էլի առաջինն ենք: Այլ հարց է, որ մենք միշտ պարտվել ենք ընտրություններում, որովհետեւ հավասար պայքարի մեջ չենք եղել: Միշտ օգտագործվել են իշխանության լծակները, կեղծման բոլոր մեթոդները: Այդ իմաստով հիմա այլ իրավիճակ է, որովհետեւ Հայաստանի իշխանությունները խոստացել են, որ ամեն ինչ անելու են՝ ընտրությունները չկեղծվեն, լինեն արդար: Իսկ ընտրությունները կեղծվում են արդեն այսօրվանից, երբ ասպարեզ են նետվել բազմաթիվ սին կուսակցություններ՝ ընդդիմադիր դիմակ հագած, նույնիսկ զոհի կերպարանքով: Հայաստանի կառավարության խնդիրը սա է, որովհետեւ սա կեղծման ձեւերից մեկն է: Ընտրության օրը Արցախում կեղծիքներ չեն լինում, միշտ մինչեւ ընտրության օրն են կեղծել՝ նախընտրական փուլում, երբ մարդկանց աշխատանքից հանել են, վերադասավորումներ արել, փողով առել մարդկանց, նրանց համար բիզնեսներ, բնակարաններ առել եւ այլն: Նույնը շարունակում են հիմա, եւ դրա վրա պետք է ուշադրություն դարձվի: Հայաստանի ԱԱԾ-ն, եթե ցանկություն ունի, կարող է ֆիքսել այս երեւույթները. բավական է գնալ մի գյուղ, եւ պարզ կերեւա, թե ով ում է կաշառել: Սա պետք է կանխվի:

- Կնշե՞ք անուններ. ովքե՞ր են իշխանական թեկնածուները, ովքե՞ր՝ դիմակ հագածները:

- Քանի որ ես նրանց բոլորին համարում եմ մրցակիցներ, անուններ տալուց զերծ կմնամ: Իրենք գիտեն, թե ում մասին եմ ես խոսում, ժողովուրդը գիտի՝ ում մասին եմ խոսում, դուք եւս հավանաբար գիտեք: Նիկոլ Փաշինյանը եւս Արցախում խոսելիս անուններ չտվեց, բայց ամեն մեկն իր բաժինը իր վրա վերցրեց:

- Պարո՛ն Բադասյան, հատկապես 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո բոլորի սպասելիքն այն է, որ ընտրված իշխանությունը պետք է լեգիտիմ լինի: Ինչո՞ւ չեք ահազանգում անօրինական գործողությունների մասին, որպեսզի ձեր հայտարարությունները լինեն առարկայական եւ ոչ թե օդում:

- Նորից եմ ասում, որ այդ մասին բոլորը գիտեն, ավելի լավ կլինի՝ ՀՀ իշխանությունները ուշադրություն դարձնեն եւ ՀՀ ու Արցախի ազգային անվտանգության մարմինների միջոցով այդ ամենը կանխեն, որովհետեւ եթե դա չարվի, կստացվի, որ Հայաստանի վարչապետը պարզապես օդում խոսել է, որ ամեն ինչ կանի՝ ընտրությունները արդար լինեն: Իմ ասածը ահազանգ է, եւ միայն ես չէ, որ ասում եմ. շատ մարդիկ կան, որ ասում են՝ փող են բաժանում, գումարներ են տալիս, մարդկանց բիզնեսներն են վարկավորում արտոնյալ վարկերով, բնակարաններ են տալիս, վերանորոգման, կահույք եւ մեքենա գնելու գումար են տալիս, անասուններ են տալիս եւ այլն:

- ՀՀ վարչապետը նախորդ օրը հայտարարեց, որ Արցախի նորընտիր իշխանությունները, որ կստանան ժողովրդի քվեն, իրենց ներգրավվածությունը կունենան Արցախի հարցի լուծման գործընթացում: Եթե ընտրվեք, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի հարցով ձեր գործողությունները:

- Ես այլ կերպ եմ պատկերացնում մի քիչ: Իհարկե, ներգրավվածություն պետք է լինի, բայց դա չպետք է լինի հավերժ: Մենք ունենք ծրագիր, թե ինչպես պետք է արագ կերպով անցումային փուլում Արցախը վերամիավորել Հայաստանի հետ: Արցախում այլեւս չպետք է լինեն նախագահական համակարգ, կառավարություն, Ազգային ժողով. Արցախը պետք է մասնակցի ՀՀ ընտրություններին, եւ այդպիսով ՀՀ առաջին դեմքը պետք է կրի Արցախի հարցով ողջ պատասխանատվությունը եւ բանակցություններում միանձնյա կրի ժողովրդի մանդատը:

- Պարո՛ն Բադասյան, կա՞ որեւէ թեկնածու, որին այս պահին համարում եք ձեր գլխավոր մրցակիցը՝ ոչ թե կաշառքի հաղթանակի, այլ արդար ընտրությունների դեպքում:

- Նման խնդիր մենք չունենք. մեր ճակատը բաց է, որ մենք կրել ենք բազմաթիվ զրկանքներ, մեր ժողովրդի դարդուցավի համար պայքարել ենք, ունենք հարուստ պատմություն: Մեր դերակատարությունը այս հարցում մեծ է՝ ի տարբերություն շատ թեկնածուների, եթե  ոչ բոլորի: Մենք բոլորին կարող ենք համարել պարզապես մրցակիցներ:

Հիշեցնենք, որ 2020-ի մարտի վերջին Արցախում սպասվող ընտրություններին առաջադրվելու մասին հայտարարել են նաեւ «Արցախի ժողովրդավարական» կուսակցության ղեկավար, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր Հայկ Խանումյանը, «Անկախության սերունդ» կուսակցության ղեկավար Ռուսլան Իսրայելյանը եւ «Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամի տնօրեն Քրիստին Բալայանը։

Տպել
8995 դիտում

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Ինչ է հայտնաբերվել տեսակցության գնացած քաղաքացու տաբատի մեջ

Շուշիի հայության վերադարձի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վահե Հովհաննիսյանն ու Սլովենիայի ֆինանսների նախարարը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

Վահան Կոստանյանը Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին է ներկայացրել միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումները

Փորձել են թալանել Գուավայի «բունկերը»․ հնչել է կրակոց, գողերը և անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղությամբ

Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները

Վազգեն Գալստանյանը ամփոփում է օրը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանցիսկոս Պապին

Սլովակիայի վարչապետը կրկին վիրահատվել է․ ինչ վիճակում է Ռոբերտ Ֆիցոն

Բելառուսը Լեռնային Ղարաբաղում նոր գյուղատնտեսական քաղաք կկառուցի

Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձի ժամանակ բախվել է մեկ այլ մեքենայի, փակել ճանապարհը

Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

Ադրբեջանը նախիջևանացնում է ԼՂ-ն, որովհետև այդպես էլ չարժանացավ պատժի և պատասխանատվության․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Դատախազի միջնորդագրով Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից

Գտնվել է Փամբակ գետն ընկած ռեստորանի աշխատակցուհու դին

Ես էլ եմ տեսել և ուրախ եմ, որ այդ սքրին-շոթերը տարածվել են, դրանք ցույց են տալիս, թե որքան ժողովրդավար ենք․ Խանդանյան

Մետաքսե ազդագիր, Իսահակյանի սրճեփը, Ֆրունզի կամոդը․ ինչ է առաջարկում Գյումրին Թանգարանների միջազգային օր-գիշերում

Կրակել են, գրասենյակի պատի ժամացույցով հարվածել ընկերներին․ քրվարույթի նախաքննությունը 3 անձի վերաբերյալ, ավարտվել է

Ալեն Սիմոնյանն այցելել է Ժնևի համալսարան, հանդիպել ուսանողների հետ

Սուրեն Պապիկյանը հետևել է ՀՀ զինված ուժերում մեկնարկած զորավարժությունների գործնական փուլի ընթացքին (լուսանկարներ)

Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ մտքեր են փոխանակել

Կոնվերս բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները

Ոստիկանական բռնաճնշումներն անընդունելի են, ցուցարարների հետ վարվեք այնպես, ինչպես Քոչարյանի ժամանակ. Ղազարյան

«Լադանիվա»-ն նոր տեսահոլովակ է ներկայացրել

ԵԽ նախարարների կոմիտեն լիակատար աջակցություն է արտահայտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Նրա հետ հանդիպման չենք գնա նման օրակարգով, որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Կառավարության լեգիտիմությունը․ Խանդանյան

Պատասխանելը անտրամաբանական էր․ Խանդանյանը՝ Մատվիենկոյի՝ ուղարկած նամակի մասին

Հանրային տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է