Բողոքարկման արդյունքում 32 զորակոչված անձ ճանաչվել է ոչ պիտանի, մտավոր խնդիրներ ունեցող քաղաքացիները չեն զորակոչվի

2018 թ. ձմեռային և 2019 թ. ամառային զորակոչերի ժամանակ տարբեր իրավական հարցերով ՀՀ 105 քաղաքացի դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ. նրանց 61 տոկոսը բողոք է ներկայացրել առողջական խնդիրների հետ կապված: Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը: «Սրանք այն դեպքերն են, երբ քաղաքացիները համաձայն չեն իրենց նկատմամբ կայացված որոշումների հետ. ի վերջո, նրանք կա՛մ հաշտվում են, կա՛մ բողոքարկում: Նշեմ, որ ներկայումս ավելի շատ են բողոքարկողները»:

Բանավոր և գրավոր ընթացակարգով իրավական աջակցություն ցուցաբերելուց հետո 32-ի՝ մոտ 30 տոկոսի դեպքում որոշումների փոփոխություն է տեղի ունեցել, 14 հոգի ճանաչվել է ոչ պիտանի, 4 հոգի՝ ժամանակավորապես ոչ պիտանի՝ ստանալով 3 տարի տարկետում, 13 հոգի առողջական խնդիրների մասով տարկետում են ստացել տարբեր ժամանակահատվածներով՝ 5 ամսից մինչև 1 տարի, 1 հոգու տարկետում է տրամադրվել ոչ թե առողջության, այլ ընտանեկան դրության առումով: 11 հոգին, որ համաձայն չեն եղել, պիտանի են ճանաչվել և մեկնել ծառայության, 9 հոգին պիտանի են ճանաչվել, բայց չեն մեկնել ծառայության. նրանց գործերը դեռ վիճարկվում են՝ վերադասության կամ դատական կարգով: Եղել են նաև դիմողներ, որոնց նկատմամբ կայացված որոշումները, ըստ էության, օրենքին համապատասխան են եղել: Եղել են նաև մարդիկ, ովքեր իրենք չեն ցանկացել ինչ-ինչ պատճառներով շարունակել իրավական գործընթացը:

Ըստ ՀՔԱՎ-ի դիտարկումների՝ հիվանդությունները պատշաճ չեն գնահատվում, հաճախ հիվանդությունների մի համախումբ, որ տանելի է քաղաքացիական կյանքում, չի դիտարկվում զինծառայության ծանրաբեռնվածության տեսանկյունից:

Արմինե Սադիկյանը նշեց, որ մտավոր հետամնացությամբ զորակոչված մեկ տղայի խնդրի բարձրաձայնումից հետո օրենքում փոփոխություն է մտցվել, և մտավոր հետամնացության ցանկացած աստիճան ունեցող ՀՀ քաղաքացիներն այլևս չեն զորակոչվելու: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այդ պահին զինծառայության մեջ գտնվող 150 քաղաքացի վաղաժամ զորացրվել է:

Ընդհանուր խնդիր է այն, որ բուժզննության ընթացում չի պահպանվում զորակոչիկների անձնական գաղտնիության սկզբունքը. զորակոչիկները կանչվում են փորձաքննությունների կամ բուժզննության, և այդ գործընթացին ներկա են լինում այլ քաղաքացիներ: Նման պարագայում կաշկանդվելով այլոց ներկայությունից՝ զորակոչիկները հաճախ չեն ներկայացնում իրենց գանգատները, որ կարող էին շատ կարևոր լինել, քանի որ որոշ հիվանդությունների բացահայտումն սկսվում է հենց գանգատի արդյունքում հետազոտություն իրականացնելուց:

Կան հիվանդություններ, որոնց դեպքում, ըստ իրավական ակտի, քաղաքացիներին պետք է առաջարկվի վիրահատական միջամտություն. փոխարենը քաղաքացուն համոզում են, որ նրա վիրահատությունը կկազմակերպվի զորակոչից հետո, մեծ մասամբ դրանք չեն կազմակերպվում ծառայության 24 ամիսների ընթացքում, հազվադեպ իրականացվում են: «Օրենքն ասում է, որ մարդը պիտի անցնի վիրահատությունը, այնուհետև պետք է փորձաքննություն նշանակվի հետվիրահատական շրջանն անցնելուց հետո»,- նշեց Սադիկյանը:

Թեպետ բժշկական հաստատությունները պարտավոր են զորակոչիկներին տրամադրել փաստաթղթեր, սակայն հրաժարվում են տրամադրել առողջության վերաբերյալ կայացված ակտերը: Սա կարևոր է, քանի որ բողոքարկումն ընդհանրապես ունի ժամկետներ, և բողոքարկելու համար արդյունավետ է, որ քաղաքացիներն այդ փաստաթղթերը ստանան հնարավորինս շուտ, քան սպասեն՝ մինչև այդ փաստաթղթերը կհասնեն համապատասխան զինկոմիսարիատ:

Բողոքների երկրորդ մասնաբաժինը քաղաքացիության հետ կապված հարցերն են, երբ մարդիկ ինչ-ինչ պատճառներով գտնվել են արտերկրում, ձեռք են բերել այլ երկրի քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն, սակայն պարզվել է, որ հաշվառված են՝ որպես ՀՀ քաղաքացի:

Մյուս խումբը զինվորական ծառայության կամ տարկետում ստանալու հիմքերի հետ կապված հարցերով է դիմել: Փոքր հասակում արտերկիր մեկնած քաղաքացիները տեղյակ չեն լինում՝ ինչ ընթացակարգեր են կիրառվելու իրենց դեպքում:

Արմինե Սադիկյանի խոսքով՝ առկախված է ևս մի հարց. այլևս կառավարությունը չի հաստատել սահմանված կարգի խախտմամբ ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենսդրության կարգի երկարաձգումը, և այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, այլևս չեն կարող պետական պարտադիր վճարները կատարել և ազատվել քրեական պատասխանատվությունից. «Դեռևս որևէ այլընտրանք այս օրենքին չկա: Խոսվում է նախագծերի մասին, սակայն դրանք թղթի վրա դեռևս չենք տեսնում»,- ասաց նա:

Խնդիր է նաև այն, որ երբ քաղաքացին փորձում է փոխել բնակության վայրը, խոչընդոտների է հանդիպում զինկոմիսարիատների կողմից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2227 դիտում

Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Կիև. տեսանյութ

Մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում. բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Ստեղծվել է ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով

Վարչապետը 50 մլն դրամ և ավել հարկ վճարած ընկերությունների ղեկավարներին հրավիրում է աշխատաժողովի. մանրամասներ

Որքան ավելի ազնվորեն ենք վերաբերվում մեր անցյալին, այնքան ավելի ամուր հիմք ենք դնում ապագայի համար. Հակոբյան

Դու մի վատ հուշ ես սերժական, միշիկական անցյալից, վերացող տեսակ. Ալեն Սիմոնյանը՝ Թագուհի Թովմասյանին

Կարևորվել է ՎԶԵԲ-ի դերը Հայաստանում. փոխվարչապետն ընդունել է Ալկիս Դրակինոսի գլխավորած պատվիրակությանը

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել փետրվարի 19-ին

Ադրբեջանի նախագահի օգնականը և Իսրայելի վարչապետը տարածաշրջանային իրադարձություններ են քննարկել

Սպասվում է Հայաստանում վենչուրային նոր ֆոնդերի մուտք և մասշտաբային ծրագրերի իրականացում. Արշակյան

ՔԿԾ պետը և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչը շրջայց են կատարել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում

Վարդապետյանը սահմանված ժամից շուտ աշխատավայր ներկայացած 30 աշխատակցի թումանյանական երկտողով գրքեր է նվիրել

Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել

Մի քանի օր շարունակ ՀՀ ամբողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, մերկասառույց, բուք, քամու ուժգնացում

Բացառիկ իրադարձություն. Հայաստանում առաջին անգամ փաստագրվել է բտիկաթև կիվիվի բնադրումը. մանրամասներ

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է

Հունվարին Հայաստան է եկել շուրջ 140 հազար զբոսաշրջիկ. հայտնի է՝ որ երկրներից են ամենաշատն այցելել

Արագածոտնում «Օպել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կան տուժածներ

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը որոշ մեքենաների համար դժվարանցանելի է

Ջրասուզակներն ու փրկարարները որոնում են Կիևյան կամրջից գետը նետված քաղաքացուն

Վարչապետը հայտնել է գաղափարախոսական ուղերձով ժողովրդին դիմելու մասին

Ինչ գիրք է նվիրել ցմահ դատապարտյալը արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին

Գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել ՌԴ քաղաքացի Էմիլ Թորոսյանի արտահանձնման վերաբերյալ

Ի՞նչ գրքեր են կարդում վարչապետն ու Աննա Հակոբյանը, ի՞նչ գիրք են նվիրելու և կցանկանային նվեր ստանալ. «Զարկերակ»

Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ «Դոգ»-ի հետ նույն դաշտում են խաղում. տեսանյութ

Գյումրիի նախկին համայնքապետը հետախուզվում է. նա որդու հետ օտարել է մասնավորեցման ոչ ենթակա «Սև Բերդ» ամրոցը

Սպիտակ տունը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով ձեռնաշղթաներով միգրանտների արտաքսումը. տեսանյութ

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի մասում երթևեկությունը կիրականացվի անկանգառ, 2 հատվածում այն սահմանափակվել է

Գիրք նվիրելու օրը գրքեր գնեցի եւ նվիրեցի. վարչապետ. տեսանյութ

Հայրապետյանը և ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարը պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունը

Մենք Կիևին տրամադրել ենք 350 մլրդ դոլար, որտե՞ղ է այդ գումարը, ո՞ւր է այն գնում. Թրամփ

Ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով Ալագյազից Գեղադիր ճանապարհը դժվարանցանելի է

Թռիչք գրքի թևերով. Բվիկն ու Իդրամը խթանում են սերը ընթերցանության հանդեպ

Մեկնարկել է համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը

Վարորդը տարեց մարդուն կոշտ ձևով դուրս էր հրավիրել, այդ մարդն անվճար փաթեթ ստացավ․ Գալջյան

ՌԴ-ում երիտասարդը 18-րդ հարկից ընկել է մեքենայի վրա և ողջ մնացել. տեսանյութ

Հրդեհված ճաշարանը վերանորոգվել և նոր գույքով համալրվել էր նախորդ տարի. ՊՆ

Վալոդյա Գրիգորյանը տապալել է Փարաքարի բյուջեի հաստատման նիստը՝ մեծ վնաս հասցնելով համայնքին. հայտարարություն

ՊՆ N զորամասի ճաշարանում բռնկված հրդեհը մարվել է. տուժածներ չկան

Երևանում բախվել են 2 մարդատար և 1 բեռնատար. վերջինն էլ հարվածել է կայանված «Ֆորդ»-ին. կան տուժածներ