«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի բնակարանից առգրավումներ են եղել. պաշտպանը կբողոքարկի

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի բնակարանից առգրավումներ են եղել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՄԻՊ-ը հայտնեց, որ կեսգիշերին խուզարկել են Արմեն Թավադյանին պատկանող բնակարանը, եւ ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է այնտեղ: ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել էին նաեւ Ձերբակալվածների պահման վայր՝ Թավադյանի հետ առանձնազրույցի:

Մեր զրույցում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ խուզարկության համար դատարանի թույլտվություն եղել է, բայց առգրավումներ կատարվել են նաեւ թույլտվության սահմաններից դուրս. «Առգրավումներ եղել են նախ այն հատվածով, որը տեղավորվում է թույլտվության մեջ, դրանք վերաբերում են տուժողների հետ կոնտակտի տվյալների, փաստաթղթերի, ցուցակների, այլ ապացույցների, որոնք նախաքննական գաղտնիք են, մանրամասնել չեմ կարող, բայց եղել են առգրավումներ նաեւ թույլտվության շրջանակներից դուրս. առգրավել են դրամական միջոցներ, առարկաներ, մասնավորապես՝ որոշակի արժեք ունեցող զարդեր, որոնք գործի հետ բացարձակ կապ չունեն, ուղղակի Արմեն Թավադյանի սեփականությունն ապօրինի վերցրել են»:

Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ բողոքարկելու են ինչպես խուզարկության թույլտվության որոշումը, այնպես էլ քննիչի գործողությունները: Ինչ վերաբերում է ձերբակալման որոշմանը, այն արդեն իսկ բողոքարկել են եւ սպասում են դատական նիստին:

Պաշտպանի խոսքով՝ Արմեն Թավադյանը մինչ այս պահն ունի կասկածյալի կարգավիճակ, ցուցմունք չի տվել եւ չի էլ տալու: Դրա պատճառը, ըստ նրա, այն է, որ իրենք Հատուկ քննչական ծառայությանը չեն վստահում. «ՀՔԾ-ն անաչառ, օբյեկտիվ քննություն չի իրականացնում»:

Հարցին, թե ի վերջո ինչ փաստեր է դրել նախաքննական մարմինը կասկածանքի հիմքում, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց, որ Արմեն Թավադյանին վերագրվող որեւէ գործողություն առկա չէ. «Իր կողմից կատարված որեւէ գործողություն այդ փաստաթղթի մեջ նշված չէ, օրինակ՝ նշված չէ, որ ինքն ասել է, արել է ինչ-որ բան, ցուցում է տվել կամ ներկա է գտնվել»: Այս պարագայում պաշտպանական կողմի համար անհասկանալի է, թե Թավադյանն ինչում է կասկածվում. «Փաստաթղթում նշված է, որ մի խումբ անձինք գործողություն են կատարել, եթե ավելի կոպիտ ասեմ, տուժողների նկատմամբ ճնշումներ են գործադրել, այդ անձանցից Վարուժան Մկրտչյանը կատարել է այս-այս գործողությունները, Արմեն Թավադյանին կասկածում ենք այդ գործողությունների կատարման մեջ, բայց թե ինչ կապ ունեն դրանք իրար հետ, ինչ գործողություն, թեկուզ ենթադրության մակարդակով նա կարող էր արած լինել, չկա»: Խուդոյանի խոսքով՝ մի խումբ անձանց թվում որեւէ անուն նշված չէ:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ գործում Թավադյանի դեմ ցուցմունքներ լինեն, Խուդոյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ հնարավոր է, բայց բովանդակությանը ծանոթ չեմ, չեմ կարող ասել, թե ում կողմից»:

Անդրադառնալով Թավադյանի բերման ենթարկելու հանգամանքին՝ Հովհաննես Խուդոյանն ասաց. «Իրեն չեն հրավիրել, այսինքն՝ չի եղել խնդիր, որ իրեն հրավիրեն, ինքը չներկայանա: Մեքենայով երթեւեկելիս է եղել, կանգնեցրել են, եւ տեղում Ոստիկանության աշխատակիցներն արձանագրել են, որ բերման են ենթարկում անմիջապես ՀՔԾ»: Հարցին՝ հիմքեր ներկայացվել են, թե ոչ, պաշտպանը պատասխանեց. «Վստահ չեմ կարող ասել, համենայն դեպս, արձանագրության մեջ նման բան նշված չէ, թե բանավոր ինչ գործողություն է արվել, չգիտեմ, բայց ընթացակարգն այդ իմաստով պահպանված չէ»:

Պաշտպանի խոսքով՝ Արմեն Թավադյանը կատարվածին հումորով է վերաբերվում. «Լուրջ վերաբերմունք Հատուկ քննչական ծառայության գործողությունների նկատմամբ պարոն Թավադյանը չունի»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Հիշեցնենք՝ Արմեն Թավադյանը ձերբակալվել Էր երեկ՝ կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: Նույն գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին, որը, ըստ Ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի եւ հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3478 դիտում

Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը

Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել

Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել

Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին և Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում ձյուն կտեղա

Որոնք են եղել Հայաստանի նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթությունները. վարչապետը թվարկել է. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից. Դանիել Իոաննիսյան

Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստը կնախագահի հեռավար

Հրապարակվել է նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը

«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 26-ին

ՏԻՄ-երը երիտասարդական աշխատողի հաստիք կունենան. Արթուր Մարտիրոսյան

Կրեմլը չի ​​մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին. Պեսկով

Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, շնորհավորել առաջիկա տոների առիթով

Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը. Վրաստանում վթարավերականգնողական աշխատանք է կատարվում

Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս

Սահմանվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները. վարչապետը որոշում է ստորագրել

Քուչակում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Կալանավորվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը

Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից. Անդրեյ Կովալենկո

Կրթվել, միջավայրը փոխել այնպես, որ շատ թեզեր չօգտագործվեն միայն հոդվածներ և ճառեր զարդարելու համար. Հակոբյան

Արարատում մառախուղ է. կա փակ ավտոճանապարհ

Լարսի անցակետում 1000-ից ավել մեքենա է կուտակված, շուրջ 658 հայկական բեռնատար կա հերթում

Հերթական թեստի պատասխանին եմ սպասում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կանխվել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ պլանավորված մահափորձը. ինչպես էր այն իրականացվելու. տեսանյութ

Համաձայնություն է տրվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին

Նոր եմ հասկանում, թե Տեր-Պետրոսյանն ինչ քիմիա զգաց 2-ին Արցախից բերելու և թիմակից դարձնելու համար. Սաֆարյան

Նախկինում ավտոներկրմամբ զբաղված 42-ամյա տղամարդը փորձել է նետվել կամրջից. նրա կյանքը հաջողվել է փրկել

Ինչու Լեռնային Ղարաբաղում հայտարարվեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ». Չախոյանը մանրամասնել է. տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով. աշխատանքային ժամերում փոփոխություններ կլինեն

Խմած վարորդները կաշառք են առաջարկել պարեկներին. նրանք ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե. տեսանյութ

Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատախազության հայցը բավարարվել է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Երևանի և 3 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի