Արթուր Դավթյանը խրախուսական պարգևատրման է արժանացրել քրեակատարողական հիմնարկների 4 ծառայողի

26/12/2019 schedule12:39

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների 4  ծառայողների պարգևատրել է ՀՀ դատախազության հոբելյանական մեդալով՝ ծառայողական պարտականությունները, առաջադրանքները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար:   

 Նշված ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից իրացնելու նպատակով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր: 

Մասնավորապես,  ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով` 2019թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մի աշխատակցի, ում բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է տարբեր տեսակի թմրամիջոց: 

Բացի այդ, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետը թմրամիջոց և հոգեմետ նյութ ՔԿՀ փոխադրելու համար անհայտ անձից ստացել է 30.000 ՀՀ դրամ կաշառք և արգելված իրեր պարունակող պոլիէթիլենային տոպրակը պահել իր անձնական օգտագործման ավտոմեքենայում։ 2019թ. դեկտեմբերի 20-ին` ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկվել ավտոմեքենան, որտեղից կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային տոպրակով հայտնաբերվել է մի քանի տեսակի թմրանյութ: 

Հարուցվել են քրեական գործեր, առերևույթ հանցանք կատարած ՔԿՀ աշխատակիցները ձերբակալվել են: 

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱՆ նշված ծառայողներին իրենց պարտականությունները մեծ պատասխանատվությամբ կատարելու համար՝ նշելով, որ նրանք «ծառայակից» պաշտոնատար անձանց հանցավոր ներգրավվածությամբ  քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ սկզբունքային պայքարող պետական ծառայողի օրինակ են, ինչը պետք է վարակիչ լինի նաև քրեակատարողական ծառայության նրանց մյուս գործընկերների համար: 

Նման դրսևորումները, ըստ Արթուր Դավթյանի, լավագույնս արտահայտում են իրենց աշխատանքը, ծառայության հեղինակությունն ու բարի համբավը հարգող ծառայողների, հատկապես վերջին շրջանում Քրեակատարողական ծառայության կողմից հանդես բերվող՝ ծառայության շարքերը հանցավոր հակումներ ունեցող և քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց հետ հանցավոր կապերի մեջ մտնող անձանցից մաքրելու հաստատակամությունը: Ըստ գլխավոր դատախազի, դա հիմնական ճանապարհն է վերացնելու ինչպես հասարակության, այնպես էլ պետության կողմից արտահայտվող՝ քրեակատարողական հիմնարկներում առկա իրավիճակի հետ կապված օբյեկտիվ դժգոհությունների պատճառները: 

Արթուր Դավթյանը նշել է, որ նման վարքագիծ դրսևորող պաշտոնատար անձանց արարքներն ավելի վնասակար են, քանի որ հանցանք կատարելուց բացի, իրենց վարքագծով նրանք խոչընդոտում են ազատազրկման դատապարտված անձանց ուղղման պետության գործառույթի, ընդհանրապես պատժի նպատակների իրականացմանը: Այս առումով դրա դեմ պայքարելու վճռականություն և կամք դրսևորող ծառայողների բարեխղճությունը, պետության առջև պարտքի զգացումով առաջնորդվելը պետք է  խրախուսվեն և վերածվեն օրինաչափ և համընդհանուր աշխատելաոճի:

Տպել
1342 դիտում

Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ

Երբ ընդդիմությունն ասում է՝ սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը, հանձնում է Բերքաբերը, Ջերմուկը. Հովհաննիսյան

Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է նպաստել Կառավարության առաջնահերթությունների կատարմանը․ վարչապետն ընդունել է Կոոպմանին

«Քաջարի» զինվորը «բախվել» է «եկեղեցին ասպատակող» լրագրողի հետ. Ստյոպա Սաֆարյան

Լևոն Քոչարյանի թիկանապահը հարվածել է լրագրողին, ԱԺ-ն թող չխառնի «Պոպլավոկ»-ի հետ․ Հովհաննիսյան

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում

Այն պրոցեսները, որոնցում ներգրավված են նաև հոգևորականները, իրականացվում են ՀՀ պետականության դեմ. Հովհաննիսյան

ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը․ երբ ուժի մեջ կմտնի օրենքը

«Հար-Մա եղբայրներ» ընկերության տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է․ ինչ է հայտնաբերվել

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

Ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը․ վարչապետը հրապարակել է պետության մասին 4-րդ զրույցը

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ. Իոաննիսյան

Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան

Պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին