Երևան
12 °C
Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը. «Մեզ մոտ քննվող քրեական գործով Նորայր Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել է, եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):
Օհանջանյանի փոխանցմամբ՝ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Փանոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը, անդրադառնալով այս հանգամանքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ կրկին դիմել է դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։ Հիշեցնեմ, որ Փանոսյանին կալանավորել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը, իսկ ազատ էր արձակել վերաքննիչ դատարանի դատավոր Ս. Մարաբյանը հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։ Լրացված մեղադրանքը ևս դատարկ է և անհիմն, ուստի ակնհայտ է, որ այս անգամ ևս կալանավորման պատճառները այլ են։ Ինչպես հայտնի է, նախագահը ստորագրել է ՍԴ մասին օրենքի խայտառակ լրացումը, ուստի պետք է լրացուցիչ լծակ՝ Հրայր Թովմասյանին ստիպելու հրաժարական տալու համար։ Այս ամենի քավության նոխազի դերում Նորայր Փանոսյանն է, ում անմեղ լինելը, ճակատագիրը, ընտանիքը որևէ արժեք չունեն Նոր կոչվող Հայաստանի իշխանավորների համար։
Հ.Գ. Գոնե սպասեին տոները անցնեն, թե դա էլ է մտնում սցենարի մեջ՝ լրացուցիչ տառապանք մարդուն և նրա ընտանիքին»,- ասել է պաշտպանը:
Նշենք, որ նախկինում Նարեկ Փանոսյանը 2011-2014 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը:
Նրա վերաբերյալ քրեական գործը սկզբնապես քննվում էր Քննչական կոմիտեում, որտեղից այն ուղարկվել էր ՀՔԾ: Ըստ ՔԿ-ի՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ կատարված նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Փանոսյանը, 2011-2014 թթ.-ին նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ, շահադիտական նպատակներով, ինչպես նաև անձնական այլ շահագրգռությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2013 թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով, իսկ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 հասցեի տարածքում գործող նոտարին՝ տարածքի սեփականաշնորհմանն իրենց ներգրավվածության մասին անուղղակի տեղեկացնելով, զրկել են վերջիններիս «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ որպես նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց անհատույց օգտագործման իրավունքը գրանցել իրենց միջոցներով վերանորոգված և իրենց կողմից զբաղեցված՝ ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի թիվ 604-Ն որոշմամբ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող վերը նշված տարածքների նկատմամբ՝ նպատակ ունենալով ինքնուրույն ձեռք բերել այդ անշարժ գույքերը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության, Երևան համայնքի, ինչպես նաև նշված նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: Փանոսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն կրկին հերքում է
Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին հայտնել է խաղաղության նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին
Փարաքարում քարոզարշավը շարունակվում է. տեսանյութ
Էրդողանը և Թրամփը քննարկում են ունեցել
Պարզվել է 19-ամյա տղային դանակահարողի ինքնությունը. վերջինս անչափահաս է
Վանաձորում հրդեհվել է խոտածածկույթ և չգործող շինություն
Հռոմի պապն ասել է, թե «փորձության շրջան» է անցնում. նա դեռ հիվանդանոցում է
Քիմ Քարդաշյանը ներկայացել է ռոբոտի և «Տեսլա»-ի հետ գայթակղիչ ֆոտոշարքով. լուսանկարներ
Երևանի քոլեջներից մեկում անչափահասները վիճաբանել են, ուսանողներից մեկը քթի կոտրվածք է ստացել
Ինչու է նվազում տեսողությունը. որոնք են ազդող գործոնները. մանրամասնում է մասնագետը. տեսանյութ
Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան
Գյումրեցին գիտի իմ սկզբունքները, երեխաների համար ոչինչ չեմ խնայելու. Սարիկ Մինասյան. տեսանյութ
Գազամատակարարման վթարային դադարեցում Դավթաշենի մի շարք շենքերում
Իրանը միշտ ողջունել է խաղաղության հաստատումը տարածաշրջանում. Փեզեշքիան
42 տարի անց Իջևանի Թուխիկյան և Սայաթ-Նովա փողոցները հիմնանորոգվում են. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել Բաստարտոյին՝ նվաճելով WBA Continental չեմպիոնական գոտին
ՌԴ-Ուկրաինա հակամարտության հանգուցալուծումը կփոխի աշխարհի խաղի կանոնները. ինչպես այն կազդի մեզ՝ ՀՀ-ի վրա
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
Մեզ ջուր է պետք, կդիտվեն գարնան առաջին ամպրոպները. Սուրենյանը հայտնել է եղանակային փոփոխության մասին
Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները Մոսկվայում կհանդիպեն
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, մյուս մարզերում՝ անձրև. ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը որոշիչ կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման համար. Բետել
Պառավաքար գյուղում հրդեհի տարածումը կանխվել է
Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է հութիների դեմ ԱՄՆ ռազմական գործողության մասին
Փաշինյանը Փեզեշքիանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման ավարտը
«Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանը դադարեցնում են գործունեությունը. պատճառը Թրամփի հրամանն է
Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքները
ԱՄՆ-ը Թրամփի հրամանով օդային հարվածներ է հասցրել Եմենի հութիներին, նա անձամբ հետևել է գործողությանը. տեսանյութ
Կրակոցներ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Բախվել են «Հոնդա»-ն և «Պորշ»-ը. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին
Հրդեհ՝ Թեղուտ գյուղում
Չենք թերագնահատում որևէ մեկի գիտելիքը, բայց այսօր ցանկացած գիտելիք արագ հնանում է. վարչապետ
Կոթի գյուղում անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել
Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր․ Փաշինյան
Բեկում՝ Կովկասում․ Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը
«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդես եկա բանախոսությամբ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2093 դեպք. մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրվարույթ
Ձեր դաշնակ առաջնորդները 100 տարի առաջ էին ասում՝ Թուրքիայի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Միրզոյան
Դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխվել է. դասասենյակում գաղտնի փականով դանակներ են հայտնաբերվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT