Իրաքի արեւմուտքում հրթիռակոծվել է ամերիկյան ռազմաբազան. զոհերի մասին տվյալներ դեռ չկան

Իրաքի արեւմտյան մասում տեղակայված ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռակոծության:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին զեկուցել են իրավիճակի մասին: Հրթիռակոծության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ը՝ հայտարարելով, որ սա պատասխանն է գեներալ Սուլեյմանիի սպանության:

Reuters-ի եւ ABC-ի տվյալներով, նշանառության տակ են առնվել Իրանում տեղակայված ամերիկյան մի քանի ռազմական օբյեկտներ:

Իրաքի արեւմուտքում տեղակայված Այն ալ-Ասադ ռազմաբազան, որտեղ կենտրոնացած են ամերիկյան զինվորականները, ենթարկվել է հրթիռային հարվածների առավոտ վաղ, զոհերի եւ ավերածությունների մասին ստույգ տվյալներ դեռեւս չկան:

Նախագահ Դոնալդ Թրամփին իրավիճակի մասին հայտնելու լուրը իր «Թվիթերում» հայտնել է նրա մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշամը՝ հավելելով, որ նախագահը խորհրդակցում է իրավիճակի մասին ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ:

ABC News-ի փոխանցմամբ, ռազմաբազան հրթիռակոծվել է բալիստիկ հրթիռներով, որոնք ուղարկվել են Իրանի տարածքից: Reuters-ն էլ հայտնում է, որ իրաքի արեւմտյան մասում մի քանի ռազմական օբյեկտներ են տուժել, այդ թվում՝ Էրբիլը, այլ նշանակետերի մասին տեղեկությունները հստակ չեն:

Al Mayadeen հեռուստաընկերությունը, իր աղբյուրներին հղում անելով, հայտնում է, որ բազայի ուղղությամբ արձակվել է 6 հրթիռ: Միաժամանակ արաբական մեկ այլ լրատվամիջոց՝ Sky News Arabiya-ը, հայտնել է արձակված 9 հրթիռի մասին:
Իրանական Press TV հեռուստաալիքն իր «Թվիթերում» հրապարակել է հրթիռների արձակման տեսանյութը՝ նշելով, որ սա Սուլեյմանիի սպանության պատասխանն է:

Այն ալ-Ասադ ռազմաբազան տեղակայված է Իրաքի արեւմուտքում՝ Անբար նահանգում: Հունվարի 7-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը պատրաստվում է բազայի վրա աերոդրոմ կառուցել՝ B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչների չվերթների համար:

Հիշեցնենք, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին եւ «Ալ Հաշդ աս Սահաբի»-ի իրաքցի հրամանատար Մահդի ալ Մուհանդիսին, ինչպես նաեւ շիաների աշխարհազորի ստորաբաժանումներից մեկի՝ «Ալ Հաշդ աս Սահաբի»-ի  ներկայացուցիչները սպանվել են հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու ԱՄՆ-ի օդուժի հարվածների հետեւանքով:

Հայտնի է, որ հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ի զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումները: Թրամփը նշել է, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների», եւ նրան վերացնելով՝ իրենք կանխել են Իրանի հետ հնարավոր պատերազմը:

Թեհրանը խոստացել էր դաժան վրեժխնդրություն:

Տպել
5501 դիտում

Կործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)

Համացանցում տարածվել են Իրանի նախագահի ուղղաթիռի հայտնաբերման առաջին կադրերը (տեսանյութ)

Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ի հայտ եկած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել․ ՊՆ

Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին․ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ով դուրս է գալիս, ուզում է դիմացինի գլխին քարով խփել. Վահագն Հայրապետյանը՝ ներքաղաքական զարգացումների մասին

Վիեննայում համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ․ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ․ Գնել Սանոսյանն ասել է՝ ինչ լուծում է նախատեսված

Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է գնացքին

Տեխնիկական անսարքությո՞ւն, թե՞ ծրագրած գործողություն. ինչպես կանդրադառնա Ռաիսիի մահը հայ-իրանական հարաբերությունների վրա

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մանրամասն հետաքննել Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին