Հայաստանին այս պահին վտանգ չի սպառնում, ավելի շատ վտանգի տակ է գտնվում Ադրբեջանը. իրանագետը՝ Իրան-ԱՄՆ լարվածության մասին

2020 թվականը սկսվել է պատերազմական լուրերով. Իրանը եւ ԱՄՆ-ն անցած օրերին փոխադարձ հարվածներ են հասցրել՝ ստանձնելով դրանց ուղիղ պատասխանատվությունը: Այդ երկրների միջեւ լարվածությունը իր գագաթնակետին հասավ հունվարի 3-ի վաղ առավոտյան, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ամերիկյան օդուժը Բաղդադում սպանել է Իրանի ամենահեղինակավոր զորահրամանատարներից մեկին՝ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանիին:

Ավելի քան 20 տարի նա գլխավորում էր հատուկ ստորաբաժանումը՝ առաջ տանելով Իրանի շահերը Մերձավոր Արեւելքում: Իրանի հասարակության համակրանքը վայելող 62-ամյա զորահրամանատարի սպանությունը, ինչպես եւ սպասվում էր, շատ կոշտ արձագանք ստացավ Իրանում: Այդ երկրի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարեց, որ դաժան հակահարվածը չի ուշանա:

Հակահարվածը չուշացավ. երեկ վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ Իրաքի արեւմտյան մասում տեղակայված ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռակոծության: Իրանի հանրային հեռուստաընկերությունը հայտնում էր շուրջ 80 ամերիկացի զինվորականի մահվան մասին, իսկ ամերիկյան կողմից զոհերի լուրը չհաստատվեց: Հրթիռակոծության պատասխանատվությունն իր վրա վերցրեց Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ը՝ ընդգծելով, որ սա պատասխանն է գեներալ Սուլեյմանիի սպանության: «Մենք էսկալացիայի կամ պատերազմի չենք ձգտում, սակայն կպաշտպանենք ինքներս մեզ ցանկացած ագրեսիայից», - ասաց Իրանի արտգործնախարարը:

Մինչ քաղաքական որոշ վերլուծաբաններ կանխատեսում էին, թե ամեն ինչ այսքանով չի ավարտվի, լարվածությունը կմեծանա, Սպիտակ տանը ելույթով հանդես եկավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. «Ամերիկյան ժողովուրդը պետք է երջանիկ լինի։ Իրանի ռեժիմի հրթիռակոծության հետեւանքով ոչ մի ամերիկացի զինվոր չի տուժվել, նրանք բոլորն ապահով են, եւ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում», - հայտարարեց նա՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ-ն նոր, ավելի խիստ տնտեսական պատժամիջոցներ է կիրառելու Իրանի նկատմամբ։

Ուղերձի վերջում ԱՄՆ նախագահը դիմեց Իրանի ժողովրդին եւ առաջնորդներին՝ ասելով. «Մենք ցանկանում ենք, որ դուք մեծ ապագա ունենաք, այնպիսի ապագա, որին արժանի եք՝ ներդաշնակ լինելով աշխարհի ազգերի հետ։ ԱՄՆ-ն պատրաստ է գրկաբաց ընդունել խաղաղությունը բոլոր նրանց հետ, ովքեր փնտրում են այն»։ Նրա այս հայտարարությունը շատերին առիթ տվեց եզրակացնելու, որ երկխոսության սկսման համար մնում է Իրանի համաձայնությունը:

Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարների՝ երեկ ավելի վաղ հանդես է եկել երկխոսություն սկսելու կոչով: «Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ եւ մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,- հայտարարել է նա:

«Այս պահի դրությամբ դեռեւս որեւէ վտանգ չկա, որ Հայաստանի Հանրապետության տարածքը կարող է օգտագործվել Իրանի կամ ԱՄՆ-ի դեմ որեւէ գործողության իրականացման համար: Ավելի շատ նման վտանգի տակ է գտնվում Ադրբեջանի Հանրապետությունը»: Անդրադառնալով Իրան-ԱՄՆ հնարավոր էսկալացիային՝ այսօր մեր զրույցում նման կանխատեսում արեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

Ստորեւ մեր զրույցը՝ Արտյոմ Տոնոյանի հետ.

- Պարոն Տոնոյան, ի՞նչ նպատակ ուներ Ամերիկան Սուլեյմանիի սպանությամբ, եւ արդյո՞ք հասավ իր նպատակին:

- Այս պահին դժվար է գնահատել՝ արդյոք Սուլեյմանիի սպանությամբ ԱՄՆ-ն հասել է իր նպատակին. հայտարարվում էր, որ իրանական կողմը ծրագրել էր ռազմական գործողություններ իրականացնել ամերիկյան ռազմաբազաների դեմ, որը ղեկավարելու եւ իրականացնելու էր Սուլեյմանին, եւ սպանությունը նպատակ ուներ կանխել այդ գործողությունները: Բայց այն, ինչ տեղի ունեցավ գիշերը, փաստում է, որ ԱՄՆ-ի նպատակն այդ մասով դեռեւս չի իրականացել:

- Ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությո՞ւնը նկատի ունեք:

- Այո, Սուլեյմանիի սպանությունը նպատակ ուներ կանխել հենց այդ ռազմաբազաների դեմ գործողությունները:

- Ի՞նչ եք կարծում՝ համարժե՞ք էր Իրանի պատասխանը, թե՞ դեռ պետք է շարունակություն սպասել:

- Իրանական ամենաբարձրաստիճան պաշտոնյաները այսօր առավոտյան հայտարարություններ են արել, որ տեղի ունեցածն ընդամենը մշակված պլանի միայն առաջին քայլն է, սպասվում են այլ գործողություններ: Այսինքն պետք է սպասել եւ տեսնել, թե ինչ գործողություններ են սպասվում եւ միայն դրանից հետո գնահատել համարժեքությունը:

- Հնարավո՞ր է ամերիկյան ռազմաբազան դուրս բերվի Իրաքի տարածքից: Ի՞նչ հետեւանք կունենա դա:

- Չեմ կարող այս պահին պատասխանել այդ հարցին: Նաեւ դա է հնարավոր: Այն, ինչ տեղի է ունենում, չի հասել իր վերջնարդյունքին, այդ պատճառով դժվար է ասել: Բայց վստահաբար Թրամփը ԱՄՆ-ում կհայտնվի որոշակի ճնշումների տակ, որովհետեւ այսօր առավոտյան արդեն որոշ սենատորներ հայտարարել են, որ պետք էր ի վերջո Ամերիկա վերադարձնել ամերիկացի զինվորներին, այլ ոչ թե պահել Իրաքում եւ դնել հրթիռակոծության տակ:

- Պարոն Տոնոյան, մեր տարածաշրջանի համար այս գործողություններն ի՞նչ վտանգ են պարունակում:

- Որեւէ ուղղակի վտանգ այս առումով Հայաստանի Հանրապետությանը չի սպառնում:

- Իսկ անուղղակի՞: Լիբանանում ու Սիրիայում գտնվող հայկական սփյուռքին վտանգ չի՞ սպառնում:

- Այն հատվածում, որտեղ այս պահին տեղի են ունենում գործողություններ՝ հայկական սփյուռք չկա: Թե հետագայում ինչ կլինի՝ դժվար է ասել:

- Ձեր կանխատեսմամբ՝ որո՞նք կլինեն բախման կետերը: Հայաստանի տարածքը որեւէ պարագայում չի՞ կարող օգտագործվել հակամարտության մեջ գտնվող երկրների կողմից:

- Կոնկրետ Հայաստանի Հանրապետության առումով, չեմ կարծում, որ նման վտանգ կա, որովհետեւ ոչ ամերիկյան, ոչ իսրայելական ռազմական ներկայություն Հայաստանի Հանրապետության տարածքում չկա, որպեսզի օգտագործվեր ՀՀ տարածքը Իրանի դեմ նման գործողությունների իրականացման համար: Ավելի շատ նման վտանգի տակ է գտնվում մեր հարեւանությամբ գտնվող Ադրբեջանի Հանրապետությունը, որտեղ կա ակտիվ իսրայելական ռազմական ներկայություն, եւ բնականաբար բացառված չէ, որ կարող է ադրբեջանական հանրապետության տարածքը պահանջվել նմանատիպ գործողությունների իրականացման համար: Պատահական չեմ համարում իրանական կողմի հայտարարությունները, որ հարեւան երկրների կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացման համար տարածքի տրամադրման ցանկացած քայլ կպատժվի չափազանց խիստ:

- Երեկ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը փորձել է հայ-ադրբեջանական սահմանին ինժեներական աշխատանքներ իրականացնել, որի պատճառով հայկական կողմը նախազգուշական կրակ է բացել: Ադրբեջանական կողմի ըստ էության այս մանիպուլյացիոն հնարքներն ինչպե՞ս կգնահատեք Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ տեղի ունեցող գործողությունների ֆոնին: Սրանք իրենց մեջ որեւէ վտանգ չե՞ն պարունակում:

- Տարածաշրջանում ցանկացած լարվածության մեկնարկ միշտ հղի է ադրբեջանական կողմի ակտիվացման վտանգով, սա նորություն չէ համենայնդեպս Հայաստանի Հանրապետության համար: Վերջին 10-15 տարիների փորձը ցույց է տվել, որ տարածշրջանում իրավիճակների լարմանը զուգահեռ որոշակի ակտիվություն է նկատվում նաեւ ադրբեջանական հանրապետությունում, ինչին, կարծում եմ, հայկական կողմը միշտ պատրաստ է:

- Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրման ֆոնին խոսվում է նաեւ 3-րդ համաշխարհային պատերազմի հնարավորության վտանգի մասին: Որքանո՞վ է այդ սցենարը լուրջ:

- Ես պատերազմների տեսաբան չեմ, բայց չեմ կարծում, թե այս ամենը կարող է վերաճել 3-րդ համաշխարհային պատերազմի:

Տպել
3569 դիտում

Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Ալեն Սիմոնյանն ու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Քուրթուլմուշը (տեսանյութ)

Աջապահյանը միամիտ հայտարարություններ չի անում, նրա միջոցով Մայր Աթոռը փորձում է ձերբազատվել Գալստանյանից. Չախոյան

Շարժում, որպես այդպիսին, շատ վաղուց այլևս գոյություն չունի, այն մարել է դեռևս մայիսի 9-ին. Տարոն Չախոյան

«Օպել»-ը բախվել է գազատար խողովակին. 58-ամյա վարորդը տեղում մահացել է

Ֆրանսիան Հայաստանի կողքին է արդար, ժողովրդավարական նկրտումների ճանապարհին. Ժնևում հանդիպել են Ալեն Սիմոնյանը և Յակովելլը

Առանց ժամանակ կորցնելու հեռանալ. ԱՄՆ դեսպանատունը իր երկրի քաղաքացիներին հորդորել է անմիջապես լքել Լիբանանը

100 դրամանոց կամ QR կոդ. նոր փոփոխություններ հասարակական տրանսպորտից օգտվելիս

Ալեն Սիմոնյանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ հանդիպումից հետո գրառում է արել

Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին (լուսանկարներ)

Իրանի նախագահը Ադրբեջանին զգուշացրել է տարածաշրջանում օտար պետությունների պլացդարմ ստեղծելու հետևանքների մասին

Քոչարյանի կառավարման պատճառով է այս վիճակը, պիտի գնահատական տրվի 20 տարվա կրիմինալ դիկտատուրային. Մեհրաբյան

Հասցրել ենք մեծածավալ աշխատանք կատարել. Սիմիդյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցչին

Անահիտ Ավանեսյանը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել առողջապահության ոլորտում բարեփոխումների օրակարգը

Թիվ 20 դպրոցում իրավիճակը շարունակում է փոթորկված մնալ. ով է նոր նշանակված տնօրենի ժ/պ-ն, ինչու է անձնակազմը դեմ նրան

Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Արխանգելսկում տղամարդը կոտրել է ավտոբուսի ապակիները, պատանդ վերցրել կին ուղևորին

Կոտայքի մի շարք համայնքներում ակտիվ ընթացքի մեջ են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերը

Ամեն ինչ կորած չէ, ընտրությունները կորոշեն՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ խավար, վերադարձ ռուս-խորհրդային անցյալին. Զուրաբիշվիլի

Հայաստան-Դանիա հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. Խանդանյան

Մեղրիի տարածաշրջանում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն. որ ճանապարհահատվածը փակ կլինի

Ժնևում մեկնարկել է Ալեն Սիմոնյանի և Նուման Քուրթուլմուշի հանդիպումը

Ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում. ՀՖՖ

Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի՝ Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է

Պետրոսյանը հայտարարել է, որ անձամբ տեսել է սքրինշոթ, որտեղ հանձնարարվել է 45-47 լրատվամիջոցով «փակել իր օդերը». Սաֆարյան

Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և 3 մլն դոլար շորթման վարույթով Իրանի քաղաքացի է կալանավորվել

Խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ Հայաստանի առաջարկը «միանգամայն անիրատեսական» է. Ալիև

Ռուս կինը Անթալիայի օդանավակայանի զուգարանում ծննդաբերել, երեխային թողել է այնտեղ. 18-ամյա Եկատերինան բերման է ենթարկվել

Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից շատրվանները վերակագնվում և համալրվում են ժամանակակից լուսաձայնային լուծումներով

Սկանդալի կենտրոնում հայտնված՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Սևանա լճի մակարդակը իջել է

Իրականացված բարեփոխումներն աննախադեպ են. «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագիծը պատրաստ է երկրորդ ընթերցման

Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացումը կարևոր է. Փեզեշքիանն ընդունել է Շահին Մուստաֆաևին

«Մերսեդես G 550»-ը բախվել է մեկ այլ վթարի հետևանքով մահացածի հիշատակին տեղադրված հուշաքարին. կան վիրավորներ

Գլխավոր դատախազությունն ու Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը ազդարարել են նոր համատեղ ծրագրի մասին

Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը (տեսանյութ)

Շրջանառության իրական ծավալին չհամապատասխանող խեղաթյուրված տվյալներ են ներկայացվել. պետբյուջե է վերականգնվել 500 մլն դրամ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 14-ին

Զինվորական կացարանի ողբերգական հրդեհի գործով 2 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը

Փաշինյանն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Արմեն Խաչատրյանը հաստատել է իր թեկնածության առաջադրումը արդարադատության նախարարի պաշտոնում