Ալիկ Պետրոսյանի հարազատները պատրաստ են դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցել մինչեւ 20 միլիոն դրամ գրավ. պաշտպան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր սկսվեց ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի գործով նախնական դատական նիստը, որի ժամանակ քննվեց նրա խափանման միջոցի՝ կալանավորման հիմնավորվածության հարցը: 

Պետրոսյանը, սակայն, դատարան չէր բերվել առողջական խնդիրների պատճառով:

Նա մեղադրվում է 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ փողերի լվացմանն օժանդակելու համար: Այս քրեական գործով անցնում է նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, ում մասով դեռ նախաքննության ավարտ չի հայտարարվել: Ըստ մեղադրանքի՝ հայր եւ որդի Պետրոսյաններն օժանդակել են Բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին:

Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը հայտարարեց, որ Ալեքսան Պետրոսյանի կալանավորման հիմքերը չեն վերացել. «Օբյեկտիվ իրականության մեջ որեւէ բան չի փոխվել բացի նրանից, որ քրեական գործն ուղարկվել է դատարան: Կալանավորման հիմքերը, այդ թվում՝ գործի ճշմարտացի բացահայտման եւ օբյեկտիվ քննության վրա ազդեցության հնարավոր ռիսկը պահպանվել են»: Պետրոսյանը հիշեցրեց, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ է երկու նախապայման՝ կալանավորման հիմքեր եւ հիմնավոր կասկած. «Հիմնավոր կասկածի առկայությունը դատարանների կողմից մինչդատական վարույթում արդեն իսկ փաստվել է, եւ հիմնավորվել է Ալեքսան Պետրոսյանի ենթադրյալ առնչությունը փողերի լվացման հանցակազմին: Դրա մասին են վկայում ոչ միայն ցուցմունքները, այլեւ մի շարք օբյեկտիվ ապացույցներ, այդ թվում՝ իրավական օգնության շրջանակում արտերկրից ստացված պատասխանները»:

Մեղադրող դատախազը ընդգծեց, որ երեկ առաջին ատյանի դատարանը, որը քննարկում էր գրավը որպես խափանման միջոց կիրառելու հարցը, մերժեց այն՝ նշելով, որ այս փուլում դեռեւս պահպանվում են մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորման ռիսկը. «Միաժամանակ Վերաքննիչ դատարանը երեկ անփոփոխ թողեց կալանավորման որոշումը՝ մերժելով դրա դեմ տարված բողոքը: Դատարանը գտավ, որ այս փուլում մեծ է ռիսկը, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը»,-շեշտեց դատախազը՝ պնդելով, որ երկու դատական ակտերն էլ իրավաչափ են:

Հայկ Պետրոսյանի խոսքով՝ առկա է նաեւ քննությունից եւ պատասխանատվությունից խուսափելու ռիսկ. «Սույն քրեական գործով բոլոր մեղադրյալները գտնվում են փախուստի մեջ, վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մնացել են միայն այն մեղադրյալները, որոնք ի սկզբանե տվել են խոստովանական ցուցմունք: Այնպես չէ, որ ով խոստովանում է մեղքը, նրա համար ընտրում ենք այլ խափանման միջոց, բայց հենց մեղքը խոստովանելը եւ վարույթն իրականացնող մարմնին աջակցելը գնահատում ենք որպես քննությանը չխոչընդոտելու դրսեւորում, իսկ եթե ոչ միայն չի ընդունում, այլ նաեւ շեղում է քննությունը, գտնում ենք, որ այդ ռիսկը առկա է»:

Հայկ Պետրոսյանը հայտարարեց, որ եթե փոխառության պայմանագիրը ուշադիր նայեն, կտեսնեն, որ այն կնքվել է նույն անձին պատկանող երկու կազմակերպությունների միջեւ: Տվյալ դեպքում խոսքը Ալեքսան Պետրոսյանի մասին է. «Նույն անձը իր մեջ կնքում է փոխառության պայմանագիր, որ ինքն իրենից փող ստանա՞: Դրա՞ մասին է խոսքը: Այս պայմաններում գտնում եմ, որ առկա է եւ վկաների վրա ազդեցության ռիսկը, եւ հիմնավոր կասկած առ այն, որ ազատության մեջ մնալով՝ նա կարող է փաստական տվյալներ վրա ազդեցություն ունենալ: Ասեմ ավելին. դեռեւս նախանցած տարի իրավական օգնություն է ուղարկվել արտասահման՝ Ալեքսան Պետրոսյանին պատկանող կազմակերպոթյան 2 այլ հաշվեհամարներին եղած գումարները եւ դրանց շարժը պարզելու համար, որի պատասխանը դեռեւս չի ստացվել, եւ ազատության մեջ մնալով՝ նա կարող է ոչնչացնել այն փաստաթղթերը, որոնք մենք ակնկալում ենք ստանալ»:

Ալեքսան Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը առարկեց դատախազի հայտարարությունների դեմ՝ ասելով, որ տպավորություն էր, թե դատախազը միջնորդություն է  ներկայացնում իր պաշտպանյալի կալանավորման ժամկետը երկարաձգելու համար. «Անձը այս հոդվածով մեղադրվելու համար պիտի գիտակցի, որ այդ գույքը ունի հանցավոր ծագում եւ գիտակցաբար օժանդակի դրա օրինականացմանը, իսկ տվյալ դեպքում չի ներկայացվել որեւէ փաստարկ առ այն, որ մեղադրանքի որոշման մեջ առկա ձեւակերպումները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեն»: Պաշտպանը պնդեց՝ Ալեքսան Պետրոսյանը Արամ Հարությունյանից հարցրել է, թե դրանք ինչ գումարներ են, նա էլ ասել է, որ իր բիզնեսից ստացված գումարներ են, ուստի նրան որեւէ կերպ չէր կարող հայտնի լինել դրանց ծագումը:

Ըստ մեղադրանքի՝ 6 միլիոն դոլարը Սիլվա Համբարձումյանը Արամ Հարությունյանին տվել է կանխիկ, 8 միլիոնը իր նախաձեռնությամբ փոխանցել է Հարությունյանի մատնանշած անձի՝ Արաքս Դիլանյանի Դուբայում գտնվող հաշվեհամարին: Հետագայում Դիլանյանն էլ այդ գումարը բաշխել է 4 անձանց՝ Արմեն Խաչատրյանի, Վիկտոր Մարտիրոսյանի, Գագիկ Կարապետյանի եւ Արամ Հարությունյանի մեջ, ինչից հետո Վիկտոր Մարտիրոսյանի եւ Արամ Հարությունյանի հաշվեհամարներից գումարները փոխանցվել են «Տառասկո» ՓԲԸ-ին: Դա հենց այն ընկերությունն է, որը, դատախազի խոսքով, պատկանում է Ալեքսան Պետրոսյանին.

«Նոյեմբերի 12-ին ստացվել է ընկերության իրական սեփակաանտիրոջ՝ Ալեքսան Պետրոսյանի մասին տվյալներ, ու միայն այս հանգամանքը հիմք է տվել ենթադրելու, թե առկա է փողերի լվացում, սակայն լավագույն դեպքում կարելի էր արձանագրել միայն մեկ տվյալ. Ալեքսան Պետրոսյանին պատկանող ՓԲԸ ընկերությունը Արամ Հարությունյանից եւ նրան փոխկապակցված անձանցից ստացել է 5 միլիոն ԱՄՆ դոլար փոխառությու,ն որը որ վերադարձվել է Արամ Հարությունյանին»:

Միհրան Պողոսյանի խոսքով՝ հիմնավոր կասկածի առկայությունը նախաքննական մարմինը հիմնավորել է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքով. «Սակայն նրա ցուցմունքում այդպիսի տվյալ չի նշվում, ուստի հիմնավոր կասկածը բացակայում է, այն կազմված է  ենթադրությունների շրջանակում, ինչի պատճառով էլ նախաքննություն տեղի չի ունեցել »:

Պողոսյանը շեշտեց, որ մեղադրողի մատնանշած ռիսկերը բացակայում են. «Չկա նաեւ որեւէ վկա, ում վրա մենք կարող ենք ազդեցություն գործադրել, եթե լիներ, նախաքննության ընթացքում այդ անձինք մեղադրող ցուցմունքներ կտային եւ առերեսում կլիներ, բայց նման բան չի եղել, եւ այդ վկաներն անգամ չեն հարցաքննվել»:

Պաշտպանն ասաց՝ Ալեքսան Պետրոսյանը 63 տարեկան է, հանդիսանում է «ՄԱՊ» խոշոր ընկերության բաժնետեր, իրականացնում է դրա փաստացի կառավարումը, 14 տարի եղել է ԱԺ պատգամավոր, իր խնամքին է չաշխատող կինը, նախաքննական մարմնի ամեն զանգով պատշաճ ներկայացել է, եւ սույն գործով մեղադրյալ է հանդիսանում նաեւ նրա որդին. «Բացի այդ, իմ պաշտպանյալն ունի առողջական խնդիր, ենթարկվել է վիրահատության, ինչից հետո վեց ամիսը մեկ հետազոտվում է Բեռլինի բժշկական հաստատությունում, իսկ պարբերական այս ստուգման գործողությունները պետք է իրականացվեն, ընդ որում, դրա համար պիտի նախ ՀՀ-ում էլ հետազոտություն անցնի: Նա նաեւ 1995 թ տարել է գլխի ինսուլտ, սակայն բժշակական փաստաթղթերը չեն պահպանվել, եւ հնարավորություն էլ չունենք կրկին հետազոտվելու՝ հասկանալու, թե այդ հիվանդությունը ինչ նահանջ կամ ակտիվացում է ապրել»:

Միհրան Պողոսյանը խնդրեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը. «Սակայն եթե դատարանը գտնի, որ ամեն դեպքում առկա է հիմնավոր կասկած, խնդրում ենք քննարկել նաեւ գրավի թույլատրելիության հնարավորությունը. Ալեքսան Պետրոսյանի հարազատները պատրաստակամ են դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցել գումար մինչեւ 20 միլիոն ՀՀ դրամի չափով:

Լսելով կողմերին` դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ալիկ Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

 

 

Տպել
3927 դիտում

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա