Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր սկսվեց ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի գործով նախնական դատական նիստը, որի ժամանակ քննվեց նրա խափանման միջոցի՝ կալանավորման հիմնավորվածության հարցը:
Պետրոսյանը, սակայն, դատարան չէր բերվել առողջական խնդիրների պատճառով:
Նա մեղադրվում է 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ փողերի լվացմանն օժանդակելու համար: Այս քրեական գործով անցնում է նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, ում մասով դեռ նախաքննության ավարտ չի հայտարարվել: Ըստ մեղադրանքի՝ հայր եւ որդի Պետրոսյաններն օժանդակել են Բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին:
Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը հայտարարեց, որ Ալեքսան Պետրոսյանի կալանավորման հիմքերը չեն վերացել. «Օբյեկտիվ իրականության մեջ որեւէ բան չի փոխվել բացի նրանից, որ քրեական գործն ուղարկվել է դատարան: Կալանավորման հիմքերը, այդ թվում՝ գործի ճշմարտացի բացահայտման եւ օբյեկտիվ քննության վրա ազդեցության հնարավոր ռիսկը պահպանվել են»: Պետրոսյանը հիշեցրեց, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ է երկու նախապայման՝ կալանավորման հիմքեր եւ հիմնավոր կասկած. «Հիմնավոր կասկածի առկայությունը դատարանների կողմից մինչդատական վարույթում արդեն իսկ փաստվել է, եւ հիմնավորվել է Ալեքսան Պետրոսյանի ենթադրյալ առնչությունը փողերի լվացման հանցակազմին: Դրա մասին են վկայում ոչ միայն ցուցմունքները, այլեւ մի շարք օբյեկտիվ ապացույցներ, այդ թվում՝ իրավական օգնության շրջանակում արտերկրից ստացված պատասխանները»:
Մեղադրող դատախազը ընդգծեց, որ երեկ առաջին ատյանի դատարանը, որը քննարկում էր գրավը որպես խափանման միջոց կիրառելու հարցը, մերժեց այն՝ նշելով, որ այս փուլում դեռեւս պահպանվում են մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորման ռիսկը. «Միաժամանակ Վերաքննիչ դատարանը երեկ անփոփոխ թողեց կալանավորման որոշումը՝ մերժելով դրա դեմ տարված բողոքը: Դատարանը գտավ, որ այս փուլում մեծ է ռիսկը, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը»,-շեշտեց դատախազը՝ պնդելով, որ երկու դատական ակտերն էլ իրավաչափ են:
Հայկ Պետրոսյանի խոսքով՝ առկա է նաեւ քննությունից եւ պատասխանատվությունից խուսափելու ռիսկ. «Սույն քրեական գործով բոլոր մեղադրյալները գտնվում են փախուստի մեջ, վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մնացել են միայն այն մեղադրյալները, որոնք ի սկզբանե տվել են խոստովանական ցուցմունք: Այնպես չէ, որ ով խոստովանում է մեղքը, նրա համար ընտրում ենք այլ խափանման միջոց, բայց հենց մեղքը խոստովանելը եւ վարույթն իրականացնող մարմնին աջակցելը գնահատում ենք որպես քննությանը չխոչընդոտելու դրսեւորում, իսկ եթե ոչ միայն չի ընդունում, այլ նաեւ շեղում է քննությունը, գտնում ենք, որ այդ ռիսկը առկա է»:
Հայկ Պետրոսյանը հայտարարեց, որ եթե փոխառության պայմանագիրը ուշադիր նայեն, կտեսնեն, որ այն կնքվել է նույն անձին պատկանող երկու կազմակերպությունների միջեւ: Տվյալ դեպքում խոսքը Ալեքսան Պետրոսյանի մասին է. «Նույն անձը իր մեջ կնքում է փոխառության պայմանագիր, որ ինքն իրենից փող ստանա՞: Դրա՞ մասին է խոսքը: Այս պայմաններում գտնում եմ, որ առկա է եւ վկաների վրա ազդեցության ռիսկը, եւ հիմնավոր կասկած առ այն, որ ազատության մեջ մնալով՝ նա կարող է փաստական տվյալներ վրա ազդեցություն ունենալ: Ասեմ ավելին. դեռեւս նախանցած տարի իրավական օգնություն է ուղարկվել արտասահման՝ Ալեքսան Պետրոսյանին պատկանող կազմակերպոթյան 2 այլ հաշվեհամարներին եղած գումարները եւ դրանց շարժը պարզելու համար, որի պատասխանը դեռեւս չի ստացվել, եւ ազատության մեջ մնալով՝ նա կարող է ոչնչացնել այն փաստաթղթերը, որոնք մենք ակնկալում ենք ստանալ»:
Ալեքսան Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը առարկեց դատախազի հայտարարությունների դեմ՝ ասելով, որ տպավորություն էր, թե դատախազը միջնորդություն է ներկայացնում իր պաշտպանյալի կալանավորման ժամկետը երկարաձգելու համար. «Անձը այս հոդվածով մեղադրվելու համար պիտի գիտակցի, որ այդ գույքը ունի հանցավոր ծագում եւ գիտակցաբար օժանդակի դրա օրինականացմանը, իսկ տվյալ դեպքում չի ներկայացվել որեւէ փաստարկ առ այն, որ մեղադրանքի որոշման մեջ առկա ձեւակերպումները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեն»: Պաշտպանը պնդեց՝ Ալեքսան Պետրոսյանը Արամ Հարությունյանից հարցրել է, թե դրանք ինչ գումարներ են, նա էլ ասել է, որ իր բիզնեսից ստացված գումարներ են, ուստի նրան որեւէ կերպ չէր կարող հայտնի լինել դրանց ծագումը:
Ըստ մեղադրանքի՝ 6 միլիոն դոլարը Սիլվա Համբարձումյանը Արամ Հարությունյանին տվել է կանխիկ, 8 միլիոնը իր նախաձեռնությամբ փոխանցել է Հարությունյանի մատնանշած անձի՝ Արաքս Դիլանյանի Դուբայում գտնվող հաշվեհամարին: Հետագայում Դիլանյանն էլ այդ գումարը բաշխել է 4 անձանց՝ Արմեն Խաչատրյանի, Վիկտոր Մարտիրոսյանի, Գագիկ Կարապետյանի եւ Արամ Հարությունյանի մեջ, ինչից հետո Վիկտոր Մարտիրոսյանի եւ Արամ Հարությունյանի հաշվեհամարներից գումարները փոխանցվել են «Տառասկո» ՓԲԸ-ին: Դա հենց այն ընկերությունն է, որը, դատախազի խոսքով, պատկանում է Ալեքսան Պետրոսյանին.
«Նոյեմբերի 12-ին ստացվել է ընկերության իրական սեփակաանտիրոջ՝ Ալեքսան Պետրոսյանի մասին տվյալներ, ու միայն այս հանգամանքը հիմք է տվել ենթադրելու, թե առկա է փողերի լվացում, սակայն լավագույն դեպքում կարելի էր արձանագրել միայն մեկ տվյալ. Ալեքսան Պետրոսյանին պատկանող ՓԲԸ ընկերությունը Արամ Հարությունյանից եւ նրան փոխկապակցված անձանցից ստացել է 5 միլիոն ԱՄՆ դոլար փոխառությու,ն որը որ վերադարձվել է Արամ Հարությունյանին»:
Միհրան Պողոսյանի խոսքով՝ հիմնավոր կասկածի առկայությունը նախաքննական մարմինը հիմնավորել է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքով. «Սակայն նրա ցուցմունքում այդպիսի տվյալ չի նշվում, ուստի հիմնավոր կասկածը բացակայում է, այն կազմված է ենթադրությունների շրջանակում, ինչի պատճառով էլ նախաքննություն տեղի չի ունեցել »:
Պողոսյանը շեշտեց, որ մեղադրողի մատնանշած ռիսկերը բացակայում են. «Չկա նաեւ որեւէ վկա, ում վրա մենք կարող ենք ազդեցություն գործադրել, եթե լիներ, նախաքննության ընթացքում այդ անձինք մեղադրող ցուցմունքներ կտային եւ առերեսում կլիներ, բայց նման բան չի եղել, եւ այդ վկաներն անգամ չեն հարցաքննվել»:
Պաշտպանն ասաց՝ Ալեքսան Պետրոսյանը 63 տարեկան է, հանդիսանում է «ՄԱՊ» խոշոր ընկերության բաժնետեր, իրականացնում է դրա փաստացի կառավարումը, 14 տարի եղել է ԱԺ պատգամավոր, իր խնամքին է չաշխատող կինը, նախաքննական մարմնի ամեն զանգով պատշաճ ներկայացել է, եւ սույն գործով մեղադրյալ է հանդիսանում նաեւ նրա որդին. «Բացի այդ, իմ պաշտպանյալն ունի առողջական խնդիր, ենթարկվել է վիրահատության, ինչից հետո վեց ամիսը մեկ հետազոտվում է Բեռլինի բժշկական հաստատությունում, իսկ պարբերական այս ստուգման գործողությունները պետք է իրականացվեն, ընդ որում, դրա համար պիտի նախ ՀՀ-ում էլ հետազոտություն անցնի: Նա նաեւ 1995 թ տարել է գլխի ինսուլտ, սակայն բժշակական փաստաթղթերը չեն պահպանվել, եւ հնարավորություն էլ չունենք կրկին հետազոտվելու՝ հասկանալու, թե այդ հիվանդությունը ինչ նահանջ կամ ակտիվացում է ապրել»:
Միհրան Պողոսյանը խնդրեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը. «Սակայն եթե դատարանը գտնի, որ ամեն դեպքում առկա է հիմնավոր կասկած, խնդրում ենք քննարկել նաեւ գրավի թույլատրելիության հնարավորությունը. Ալեքսան Պետրոսյանի հարազատները պատրաստակամ են դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցել գումար մինչեւ 20 միլիոն ՀՀ դրամի չափով:
Լսելով կողմերին` դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ալիկ Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վալոդիա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
Ձեր աջակցությունը անհրաժեշտ է քրոնիկ հիվանդությունները կառավարելու գործում. Անահիտ Ավանեսյանը՝ Ասսադ Հաֆֆարին
Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկներներ են. դեսպանն այցելել է Կարբիի միջնակարգ դպրոց
Գյումրեցին ընտրեց «օդից փող» տարբերակով. ի՞նչ հետևություններ պետք է անել Գյումրու ընտրություններից. Ադամյան
Հոգևորականի սքեմով քաղաքական գործչի սիրտը Երևանում քաղաքական գործընթացներ է տենչում. Պալյան
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները
Մարտուն Գրիգորյանը «լիզեց թքածը». ընդդիմությունը «ցնծում է», «Քաղաքացիական պայմանագիրը»՝ զգուշացնում
ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը. Բադալյան
ՏԿԵ նախարարն ու Իտալիայի դեսպանն այցելել են շոգեգազային ցիկլով աշխատող «Արմփաուեր» ընկերություն
Մեքենան բախվել է հողաթմբին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվել, հայտնվել դաշտում. 25-ամյա վարորդը հիվանդանոցում է
Համատեղ աշխատանքային խումբ կստեղծվի. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Օսկար Եկդահոլին
Ռազմավարության հիմնական խնդիրը պետք է լինի պատասխանել 1 հարցի՝ հիմնական հարվածի ուղղությունը ո՞րն է. վարչապետ
26 օր հետս կապի չես եղել, պիտի 26 տեղից խփեմ. ինչ է արել 28-ամյա կնոջ հետ նախկին ընկերը
Իսրայելը, հարվածելով Սիրիային, զգուշացնում է Թուրքիային. The Jerusalem Post
Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը խաղը փոխելու է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Ինչպե՞ս պաշտպանել Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը
Մերսման սրահում մատուցված ծառայության դիմաց վճարել են կեղծ թղթադրամով․ երիտասարդները ձերբակալվել են
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է գլխավոր վարչություններից մեկի նորանշանակ պետ Վաղինակ Մարտիրոսյանին
Հանուն երեխաների առողջության. Սիմֆոնիկ ռոք համերգի ողջ հասույթն ուղղվելու է բարեգործությանը
Freedom House-ն ավարտում է աշխատանքը Հայաստանում. Շիրինյան
Արտարժույթի փոխանակման հայտարարությունները՝ ծուղակ․ ՆԳՆ ոստիկանությունը զգոնության կոչ է անում
Բացահայտվել են խոշոր չափերի բնական գազի հափշտակության դեպքեր, կասկածյալը «Հոկտեմբերյանցի Նովո»-ի տղան է
Պարույր Հովհաննիսյանը՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ. նախագահը հրամանագիր է ստորագրել
Գուցե Սարգսյանը տվյալներ ունի, որ Ղուկասյանը խոցելի է և ձայն տալով հեռացնում է պառակտողի մեղադրանքը. Դալլաքյան
Շինծուները հուսով եմ՝ գիտակցում են, որ մեկանգամյա օգտագործման էին, Մարտունի թասիբ-նամուս, խոսքը՝ թոզ. Չախոյան
Իրենք իշխանազավթում էին տենչում, և տերերի ցուցմամբ պատրաստ եղան Գյումրին դնել զոհասեղանին. Բաղդասարյան
Քաղաքական առուծախի հաշվարկներում խճճվածները Գյումրու ապագան դարձնում են անորոշ. Հարությունյան
Դատավորի օգնականի և համայնքապետի մասնակցությամբ խոշոր չափերով կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է
Գյումրիում Սերժի և Քոչարյանի «դուստր» թեկնածուները վերահաստատեցին, որ «խաբեբա են և քցող». Հովհաննիսյան
Առանց ամաչելու ներկայանում էր քաղաքը «Վարդան Ղուկասյան-ՔՊ տանդեմից» պաշտպանող սամուրայ. Վահագն Ալեքսանյան
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 4-ին
Վերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հազար դրամ վնասը. ՔԿ
«Մեր քաղաքը» դաշինքը կտա անհրաժեշտ քանակությամբ քվե Վարդան Ղուկասյանին. Մարտուն Գրիգորյան
Ինչ եղանակ սպասել ապրիլին, որոնք կլինեն առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները․ Սուրենյանը մանրամասնել է
Պարույր Հովհաննիսյանը կնշանակվի ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար դոլար արժեքով հողամասը
Մարզերում և Երևանում առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն. տեսանյութ
Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է ՔԿ-ի փորձաքրեագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում
Մհեր Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են սահմանազատման գործընթացը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT