Վանաձորի քաղաքապետարանը մտադիր է գլխավոր փողոցներից վերացնել ապօրինի առեւտուրը. մինչեւ հունվարի 13-ը ժամանակ կտան

Վանաձոր քաղաքի կենտրոնական մի շարք փողոցներում տարիներ շարունակ ապօրինի ու բացօթյա առեւտուր է իրականացվում: Նժարի մի կողմում դրված է առեւտրականների սոցիալական որոշակի խնդիր լուծելու հարցը, մյուս կողմում՝ քաղաքի արտաքին տեսքը, հետիոտի՝ մայթերով անարգել երթեւեկելու եւ սննդի անվտանգության հարցը: Հատկապես տոնական օրերին վիճակն առավել քան սրված էր՝ վաճառվում էին գյուղմթերք, մսամթերք, պայթուցիկ նյութեր ու ոչ միայն: Տոներն ավարտվում են, առեւտուրը՝ ոչ:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի մոտ երեկ խորհրդակցություն է տեղի ունեցել համայնքի տարածքում բացօթյա ապօրինի առեւտուրը կասեցնելու վերաբերյալ, որին մասնակցել են ոչ միայն քաղաքապետարանի, այլ նաեւ ոստիկանության ներկայացուցիչները:

Մամիկոն Ասլանյանը ներկայացնելով համայնքի տարածքում չնախատեսված վայրերում հատկապես տոնական օրերին իրականացվող բացօթյա ապօրինի առեւտրի հետեւանքով քաղաքի կենտրոնական հատվածներում առկա հակագեղագիտական եւ հակասանիտարական վիճակը, չթույլատրված ապրանքների, հրավառության եւ պայթուցիկ նյութերի վաճառքը՝ ասաց, որ որոշ ժամանակահատվածում իրենք կարող են զիջումների գնալ, սակայն իրավիճակն այդպես թողնել տարին 12 ամիս՝ անթույլատրելի է:

Ըստ Ասլանյանի, իրենք այսքան ժամանակ ըմբռնումով են մոտեցել նաեւ գյուղատնտեսական սեզոնին, սակայն ողջ տարին քաղաքի ամենաբանուկ փողոցները գյուղմթերքի եւ առհասարկ շուկայի վերածել այլեւս թույլ չեն տալու. «Մեր ներողամտությունը քաղաքացիների նկատմամբ որոշ դեպքերում արդեն լուրջ խնդիր է դարձել, ու որրոշ քաղաքացիների հանդեպ ցուցաբերած մեր ներողամտությունը բերում է քաղաքապետարանի ու ոստիկանության աշխատանքի նկատմամբ թերահավատության: Այս տարի պայթուցիկների վաճառքը մեծ պրոբլեմատիկ գործ դարձավ: Մենք տեսանք, թե քանի հոգի վնասվածք ստացավ պայթուցիկներից, ու քաղաքում տեխնիկական որոշ համակարգեր ունենք, օրինակ շատրվանները, որտեղ դիտավորյալ պայթուցիկներ էին գցում: Այսուհետ մենք պետք է մեր գործողությունները համատեղ իրականացնենք՝ փողոցային անօրինական առեւտրի դեմ պայքարում»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:

Քաղաքապետի խոսքով՝ առաջին հերթին պետք է մաքրել կենտրոնական այն փողոցները, որոնք բացօթյա շուկայի են վերածվել. «Այսօրվա մեր առաջնահերթ խնդիրը Տիգրան Մեծ, Մյասնիկյան, Գրիգոր Լուսավորիչ եւ Շիրվանզադե փողոցներն են… որոշ մարդիկ քիչ չէ 11 մետրանոց «բուդկաներ» ու խանութներ են վերցրել-դրել, դեռ մի այդքան էլ դիմացն են վերցրել, բացօթյա առեւտուր են անում: Դա պետք է նախ կարգավորել»:

Վանաձորի քաղաքապետարանի առեւտրի բաժնի պետ Արման Մովսիսյանի տեղեկացմամբ՝ դեռ նախորդ տարի իրենք փորձեցին հեռացնել կենտրոնական Տիգրան Մեծ պողոտայում ապօրինի առեւտուր իրականացնողներին, արձանագրություններ են կազմել, վարչական վարույթ իրականացրել, սակայն անօգուտ: «Վարչական վարույթով առեւտուր անողներին չենք կարողանում հեռացնել այդտեղից»,-ասաց բաժնի պետը, ինչին ի պատասխան քաղաքապետը հիշեցրեց, որ մեկ անգամ տուգանելուց հետո քայլերը պետք է խստացնել:

«Մենք պատրաստ ենք մեր վերակարգով աշխատել քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, իսկ եթե անհրաժեշտություն լինի ապամոնտաժել անօրինական կրպակները, այդտեղ եւս ոստիկաններ կտրամադրենք»,- ասաց ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արմեն Մաթեւոսյանը՝ հավելելով, որ ոստիկանության նպատակը մարդկանց պատժելը չէ, դրա համար էլ նախ պետք է բացատրական աշխատանք տանել, նախազգուշացնել, նոր միայն խիստ քայլերի դիմել:

Խորհրդակցության ընթացքում որոշվեց, որ մինչեւ հունվարի 13-ը ոստիկանության ծառայողներն ու քաղաքապետարանի աշխատակիցները ապօրինի առեւտրով զբաղվող քաղաքացիներին նախազգուշացումներ կանեն, իսկ արդեն երկուշաբթի օրվանից ամենօրյա ժամանակացույցով, օրվա տարբեր ժամերի շրջայցեր կիրականացնեն, կհետեւեն ու կկասեցնեն փողոցային ապօրինի առեւտրով զբաղվելու ցանկացած փորձ:

Տպել
2326 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ