Ոստիկանները անհարկի բռնություն են կիրառել Սասնա ծուռ Սեդրակ Նազարյանի նկատմամբ, հարվածել. հայտարարություն

Ոստիկանությունը բռնության է ենթարկել Սասնա Ծուռ Սեդրակ Նազարյանին: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Ս.թ. հունվարի 7-ին մեր շարժման անդամ Սեդրակ Նազարյանն ընկերոջ հետ միասին ավտոմեքենայով (ավտոմեքենան վարել է ընկերը) հասել է Հաղթանակ զբոսայգու հատվածում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության մոտ, որտեղ ավտոմեքենան խափանվել է։ Իմանալով ավտոմեքենայի տեխնիկական թերության մասին, դեսպանության տարածքը հսկող ԱԱԾ աշխատակցին խնդրել է թույլատրել մուտք գործելու կից ավտոկայանատեղի, որպեսզի առանց անցուդարձին խանգարելու կարգի կգցեն շարժիչը եւ հեռանան։

ԱԱԾ ծառայողն այդ պարզ մարդկային խնդրանքին պատասխանել է վիրավորանքով, որից առաջացել է վիճաբանություն։ Այնուհետեւ նշված ծառայողը քաշքշել է Սեդրակ Նազարյանին, ապա ոստիկանության կարգախումբ է կանչել։

Սեդրակ Նազարյանը ֆիզիկապես չի դիմադրել եւ սպասել է ոստիկանության կարգախմբին։

Ոստիկանության կարգախումբը, որ բաղկացած է եղել ՊՊԾ գնդի ծառայողներից, անգամ փորձ չի արել իրավիճակը հասկանալու համար։ Ոստիկաններն իրենց հրահանգներին ենթարկվող Սեդրակ Նազարյանին ձեռնաշղթա են հագցրել եւ անհարկի կոպտությամբ քաշքշելով ու հարվածներ հասցնելով, բառացիորեն նետել են ավտոմեքենայի հատակին եւ այդ վիճակում տարել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ քաղաքացիական հագուստով մեկ ուրիշ ոստիկան հարվածել է Սեդրակ Նազարյանի դեմքին։ Այնուհետեւ մյուս ոստիկանները հարձակվել են ձեռնաշղթայված Սեդրակ Նազարյանի վրա եւ ձեռքերով ու ոտքերով հարվածել են նրան՝ պատճառելով ֆիզիկանան ցավ եւ վնասվածքներ։

Այս ամենն ուղեկցվել է Սեդրակ Նազարյանի նկատմամբ չարության ու վրիժառության ակնհայտ դրսեւորումներով՝ խոսքի եւ վիրավորանքների միջոցով։ Ոստիկաններն իրենց ենիչերիական վարքագիծը պատճառաբանել են այն հանգամանքով, որ Սեդրակ Նազարյանը «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ է եղել եւ մասնակցել է ՊՊԾ գնդի ազատագրմանը։

Կատարվածի մասին համապատասխան իրավապահ մարմիններն իրազեկված են, Սեդրակ Նազարյանը նաեւ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, սակայն մինչ այս պահը մեզ հայտնի չէ քրեական գործի հարուցման, առավել եւս՝ մեղադրանքներ առաջադրելու մասին։

Տեղի ունեցածը, որն ըստ էության Սերժ Սարգսյանի օրոք դատարանի նկուղում Արայիկ Խանդոյանի եւ Սասնա Ծռերի մյուս անդամների նկատմամբ բռնության կրկնությունն է՝ դատախազության եւ ՀՔԾ-ի նույնպիսի կողմնակալ ու հանցակից վարքագծով (այս դեպքի քննությունը մինչ օրս շոշափելի ընթացք չի ստացել, իսկ մեղավորները հանգիստ պաշտոնավարում են), ակնհայտորեն վկայում է այն մասին, որ իրավապահ մարմինները մնում են որպես ենիչերիական կառույցներ եւ շարունակում են վրեժխնդիր լինել իրենց մասնակցությամբ զավթված պետությունն ազատագրելու փորձ կատարած ապստամբներից։

Ցավով արձանագրում ենք, որ հատկապես իրավապահ եւ դատական բաղադրիչի մասով իշխանությունը վիժեցրել է զավթված պետությունն ազատագրելու գործը, ինչը ստեղծում է պետությունն ամբողջությամբ վերազավթելու, պարզ ասած՝ ռեւանշի ռեալ պայմաններ եւ նախադրյալներ։

Անժխտելի է, որ իրավապահները չեն ընդունել հեղափոխության առաջնորդի սիրո եւ հանդուրժողականության ուղերձները, իսկ իրենց նկատմամբ նրա անվերապահ վստահության մասին հավաստիացումներն օգտագործում են ատելության ու վրեժխնդրության նպատակներով։

Սեդրակ Նազարյանի, ինչպես նաեւ նախկինում Արայիկ Խանդոյանի եւ մյուսների նկատմամբ բռնության մասով գործող իշխանությունից պահանջում ենք սանձել իրավապահ համակարգի ենիչերիական դրսեւորումները, ազատվել այդպիսի վարք դրսեւորած ծառայողներից եւ քրեական պատասխանատվության ենթարկել նրանց»:

Տպել
1818 դիտում

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին