Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը

«Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:

Ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ այդ հակաքարոզչությունը նաեւ վճարվում է Վանեցյանի կողմից: Միակ հարցը, որ ամբողջական պատասխան դեռ պիտի ստանա հետեւյալն է. արդյո՞ք Ա. Վանեցյանն այդ գործունեությունը սկսել է դեռ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակներից: Ըստ ամենայնի, այո:

Խնդիրն այն է, որ Աննա Հակոբյանի եւ Մարիամ Փաշինյանի դեմ ստահոդ լուրեր տարածելու հարցում ամենահայտնի կայքերից մեկը, որին պայմանականորեն կարող ենք անվանել քաղաքագետ.օռգ, Վանեցյանի հետ սկսել է համագործակցել դեռ 2018 թվականի վերջին: Կայքի խմբագրի եւ Վանեցյանի համագործակցության հարցը լուծել է Արամ Վարդանյան անունով հայտնի «Վստրեչի ապերը», կայքի խմբագրին հավաքագրելով Վանեցյանի համար:

Իհարկե, վաղուց լուրեր կան, թե դեռեւս ԱԱԾ Էրեբունու բաժնի պետ աշխատելու տարիներին գնդապետ Վանեցյանը եղել է Էրեբունու վարչական շրջանի քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի հովանավորության ներքո, բայց այս անգամ Արամ Վարդանյանը թերեւս Վանեցյանին ծառայություն մատուցելու շատ կոնկրետ առիթ է ունեցել: Խնդիրն այն է, որ Վարդանյանը Հայաստանից փախուստի էր դիմել այն բանից հետո, երբ մի քաղաքացի փողոցում մոտեցել էր նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հայտնել, որ Վստրեչի Ապերն ամիսներ առաջ իրեն առեւանգել եւ ազատությունից ապօրինի զրկել է: Այս խոսակցությունից շատ չանցած Վարդանյանը հեռացել էր Հայաստանից: Առեղծվածն այն է, թե որտեղից էր նա իմացել ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանին վարչապետի տված խիստ հանձնարարականի մասին` լրջորեն զբաղվել այս գործով:

Բայց սա ամբողջ պատմությունը չէ. ոստիկանության ջանքերի շնորհիվ հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանն արտերկրում ձերբակալվեց եւ արտահանձնվեց Հայաստանին: Ու տեղի ունեցավ անսպասելին` դատարանը մերժեց Վարդանյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը ու փախուստի մեջ գտնված, միջազգային հետախուզումով հայտնաբերված Վստրեչի Ապերը դատարանի կողմից ազատ արձակվեց: Ինչեւէ, քաղաքագետ.օռգ-ի խմբագրի հետ գործարքի կնքումից հետո կայքն անցել է Վանեցյանի PR խմբի տրամադրության տակ եւ դարձել ակտիվ հարթակ ԱԱԾ տնօրենին թաքնված գովազդ անելու եւ իշխանության մյուս ներկայացուցիչների դեմ սեւ քարոզչություն իրականացնելու համար: Հիմնական թիրախը, սակայն, եղել են վարչապետը եւ նրա ընտանիքի անդամները: Իհարկե, չեն մոռացել մեկ-մեկ էլ «վատ բան» գրել Ա. Վանեցյանի մասին` գործարքից ուշադրություն շեղելու համար: Այս ողջ գործընթացը համակարգել եւ շարունակում է համակարգել Վահագն Բոյաջյանը, ով Վանեցյանի մամուլի խոսնակն էր ԱԱԾ-ում եւ հիմա էլ` նրա PR մենեջերը, որ ԱԱԾ էր եկել ԱԻՆ-ից:

ԱԱԾ-ից հեռանալուց առաջ Վանեցյանը Բոյաջյանին անվանական զենք է նվիրել: Այս որոշումը չափազանց անհասկանալի է, որովհետեւ ԱԱԾ երկարամյա եւ վաստակաշատ բազմաթիվ աշխատողներ անգամ անվանական զենք չունեն, իսկ մի քանի ամսվա աշխատողը…

Արդեն հասկացաք, ինչ ծառայությունների համար: Նա համակարգում էր վարչապետի ընտանիքի անդամների, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ լրատվական արշավը, երբեմն իրենց լրատվամիջոցներին փոխանցելով այնպիսի տեղեկություններ, որոնք իրեն հասանելի են միայն ԱԱԾ աշխատող լինելու բերումով. օրինակ` ավտոմեքենայի պետհամարանիշեր: Այս ամենը, սակայն, լոկալ գործընթաց չէ եւ կապված է շատ ավելի մեծ պրոցեսի հետ: Տվյալ քարոզչական սխեմայի գաղափարախոսը Արա Սաղաթելյանն է, ով Սերժ Սարգսյանի իշխանության թիվ 1 պրոպագանդիստն է եղել եւ այդ կարգավիճակում հաստատվել է Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից որպես վստահելի մարդ: Սաղաթելյանը Վանեցյանի մանկության ընկերն է եւ որպես Միքայել Մինասյանի վստահելի` որոշակի դեր է ունեցել ԱԱԾ-ում Վանեցյանի կարիերայի համար: Վերջինս դեռ 2018 թվականից եղել է Միքայել Մինասյանի եւ Արթուր Վանեցյանի կապը`ընթացիկ հարցերով:

Արա Սաղաթելյանը Արթուր Վանեցյանին խնդրել է Սերժ Սարգսյանին եւ նրա ընտանիքին պաշտպանել Փաշինյանից: Ապա, երբ Սաղաթելյան-Մինասյան-Վանեցյան նախկինում ջերմ հարաբերությունները վերականգնվել են, Սաղաթելյանը Վանեցյանին համոզել է, թե վերջինս կարող է շատ արագ վերցնել իշխանությունը: Բայց ինչպե՞ս: Մշակվել է ռազմավարություն` Միքայել Մինասյանի եւ Արա Սաղաթելյանի մասնակցությամբ: Հնարավորինս վարկաբեկել Փաշինյանի ընտանիքը, որը վարչապետի պոզիտիվ իմիջի շատ կարեւոր բաղադրիչն է, լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում Փաշինյանին եւ ընտանիքին վարկաբեկող հրապարակումներ անել:

Հաջորդ կարեւոր ուղղությունը հետեւյալն է. ֆեյքերի միջոցով ասեկոսեներ տարածել, թե Փաշինյանը հոգեկան շեղումներ ունի, մեծ հավանականությամբ հոգեկան հիվանդություն, որ նրա քաղաքականության արդյունքում 2019 թվականի հոկտեմբերին պատերազմ է սկսելուեւ 30 հազար մարդ է զոհվելու երկու օրվա ընթացքում: Այս լուրերի տարածմամբ սկսել են ակտիվ զբաղվել Սաղաթելյանը եւ Բոյաջյանը: Պլանը եղել է հետեւյալը. Այս լուրերին այնքան մեծ տարածում տալ, որ «հոգեկան հիվանդ» Փաշինյանին իշխանությունից հեռացնելը դառնա Ազգային անվտանգության հարց:

Բայց, թե ինչ եղավ հետո, բոլորդ գիտեք: Սեպտեմբերը հոկտեմբերից շուտ եկավ եւ հիմա Արթուր Վանեցյանը, Վստրեչի Ապերը, Արա Սաղաթելյանը, Միշիկն ու Վահագն Բոյաջյանը շարունակում են իրենց «միսիայի» իրականացումը: Ի վերջո, հոկտեմբեր եղել է ոչ միայն 2019-ին, այլեւ կլինի նաեւ 2020-ին, 2021-ին, 2022-ին, 2023-ին, 2024-ին, 2025-ին, 2026-ին: Գուցե նաեւ արեւմուտքը օգնի նրանց, ինչպես օգնեց մեծ կոմբինատոր Օստապ Բենդերին:

 Հ.Գ. Վանեցյանի պաշտոնանկության օրը նրա անունից հրապարակված հեռացման տեքստը, ըստ ամենայնի, գրել է Արա Սաղաթելյանը: Միշիկ ունեմ:

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
67419 դիտում

Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը կայցելի Ադրբեջան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ

Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է

2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ

Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան

Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված

Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել

Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում

Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին

Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը

Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել

Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել

Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ

Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ

Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց

«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան

«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված

Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից

Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն