Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է 2019թ. լավագույն ֆուտբոլիստի եւ մարզչի քվեարկությունը: Ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է բոլոր թեկնածուների անունները: «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի հաղթողի կոչմանը հավակնում է 30 հոգի: Նրանք են.

1.Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ», «Հոֆենհայմ» (Գերմանիա)

2.Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա» Երեւան, «Տոբոլ» (Ղազախստան)

3.Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

4.Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

5.Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» Երեւան

6.Դմիտրի Գուզ «Արարատ-Արմենիա» Երեւան

7.Արթուր Դանիելյան, «Արարատ-Արմենիա» Երեւան

8.Դենիս Դեդեչկո, «Արարատ» Երեւան

9.Ջոնել Դեսիրե, «Լոռի» Վանաձոր

10.Վսեւոլոդ Երմակով, «Շիրակ» Գյումրի

11.Հայկ Իշխանյան, «Լոռի» Վանաձոր, «Ալաշկերտ» Երեւան

12.Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ), «Սոչի» (Ռուսաստան)

13.Անտոն Կոբյալկո, «Արարատ-Արմենիա» Երեւան

14.Մորի Կոնե, «Շիրակ» Գյումրի

15.Ալֆոնսե Կոջո, «Արարատ-Արմենիա» Երեւան

16.Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

17.Արամ Հայրապետյան, «Ուրարտու», «Փեյքան» (Իրան)

18.Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

19.Գեղամ Հարությունյան «Գանձասար-Կապան»

20.Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», «Կայրաթ» (Ղազախստան)

21.Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ» Երեւան , «Արդա» (Բուլղարիա)

22.Գեւորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա), «ԱԵԼ» (Կիպրոս)

23.Գոռ Մալաքյան, «Արարատ-Արմենիա» Երեւան

24.Մաքսիմ Մայրովիչ, «Նոա» Երեւան

25.Գուստավո Մարմենտինի, «Ալաշկերտ» Երեւան

26.Արթուր Միրանյան «Փյունիկ» Երեւան

27.Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա), «Ռոմա» (Իտալիա)

28.Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ» Երեւան

29.Ռուդիկ Մկրտչյան, «Շիրակ» Գյումրի

30.Էրիկ Վարդանյան, «Փյունիկ» Երեւան, «Սոչի» (Ռուսաստան)

«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում ընդգրկված են համեմատաբար ավելի քիչ թեկնածուներ: Նրանք 8-ն են:

1.Արմեն Ադամյան, «Ալաշկերտ» Երեւան

2.Վարդան Բիչախչյան, «Շիրակ» Գյումրի

3.Արմեն Գյուլբուդաղյանց, Հայաստանի ազգային հավաքական

4.Աբրահամ Խաշմանյան «Ալաշկերտ», Հայաստանի ազգային հավաքական

5.Դավիդ Կամպանյա, «Լոռի» Վանաձոր

6.Վարդան Մինասյան, «Արարատ-Արմենիա» Երեւան

7.Ալեքսանդր Տարխանով, «Փյունիկ», Երեւան

8.Իլշատ Ֆայզուլին, «Ուրարտու», Երեւան

Լավագույն ֆուտբոլիստին, ինչպես եւ նախորդ տարի, կարող են ընտրել ԶԼՄ-ների ներկայացուցիչները (բացառությամբ ֆուտբոլային որեւէ ակումբում աշխատող լրագրողների), ՀՀ Բարձրագույն խմբի 2019-2020թթ. առաջնության մասնակից թիմերի գործող գլխավոր մարզիչները, ՀՀ Բարձրագույն խմբի 2019-2020թթ. առաջնության մասնակից թիմերի գործող ավագները:

«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթողի կոչմանը կարող են հավակնել օրացուցային տարվա ընթացքում ՀՀ ազգային եւ տարբեր տարիքային հավաքականները, ինչպես նաեւ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը գլխավորած մարզիչներ (ներառյալ այն մարզիչները, որոնք տարվա ընթացքում գլխավորել են մի քանի հավաքականներ եւ/կամ ակումբներ, կամ այլեւս չեն հանդիսանում որեւէ հավաքականի/ակումբի գլխավոր մարզիչ):

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում ցուցակի մեջ ընդգրկվում են օրացուցային տարվա ընթացքում ՀՀ ազգային եւ տարբեր տարիքային հավաքականներում, ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում, եվրագավաթներում, ինչպես նաեւ իրենց ակումբներում (արտերկրում) առավել աչքի ընկած ֆուտբոլիստները, որոնց թեկնածությունն առաջադրվում է ՀՖՖ-ի կողմից:

Ընտրողները քվեաթերթիկում նշելու են 3-ական հոգու անուն: Առաջին տեղում նշված մարզիչը կամ ֆուտբոլիստը կստանա 5, 2-րդ տեղում նշվածը՝ 3, 3-րդ տեղում նշվածը՝ 1 միավոր: Քվեարկությունը կտեւի մինչեւ հունվարի 24-ը: 2018թ. ՀՀ լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մարկոս Պիզելին, որն օրերս հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

Տպել
2625 դիտում

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները